ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 665-Ա
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 27,716,400 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
20.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 665-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնությունից: |
3․ |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ |
4․ |
Ծրագրի կատարողը |
«Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, գյուղ Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278 |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Շիրակի մարզ, գյուղ Բերդաշեն, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն |
6․ |
Ծրագրի բյուջեն |
27,716,400 դրամ, որից 483,900 դրամը նախորդ տարվա մնացորդն է |
7․ |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2024 թվականի մարտի 1-ի կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2024 թվականի ծրագիր` 2024 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը – 27,716,400 դրամ, այդ թվում` ա. ծառայությունների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 11,569,000 դրամ. բ. գնում չհանդիսացող ծախսեր (3-4-րդ եռամսյակ) – 500,000 դրամ (հարկային արտոնություն չի ակնկալվում). գ. նյութերի ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 5,494,000 դրամ. դ. այլ ծախսեր (3-4-րդ եռամսյակ) – 300,000 դրամ. ե. հիմնական միջոցների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 9,853,400 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 11,569,000 դրամ, այդ թվում՝ ա. գործառնական բնույթի և բանկային ծառայություններ – 40,000 դրամ, այդ թվում՝ բանկային ծառայությունների միջնորդավճարներ – 10,000 դրամ և ՀԴՄ սպասարկման գումար – 30,000 դրամ. բ. էներգետիկ ծառայություններ – 4,310,000 դրամ՝ վարչական շենքի և Ղազանչիի այցելուների կենտրոնի էլեկտրաէներգիայի ծախս, սակագինը՝ ցերեկայինը 1 կվ/ժամը՝ 50.48, գիշերայինը 40.48, ընդամենը 94.766 կվ/ժամ էլեկտրաէներգիա. գ. կոմունալ ծառայություններ – 850,000 դրամ, այդ թվում՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ախուրյան կիրճ և Արևմտյան տեղամասերի աղբահանության ծառայություն՝ 18 կետից 3 ամիս տևողությամբ – 680,000 դրամ և ջրամատակարարման ծառայություն՝ 825 խորանարդ մետր ծավալով – 680,000 դրամ. դ. կապի ծառայություններ – 750,000 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի և տարածքներում տեղադրված տեսախցիկների համացանցի և հեռախոսակապի ծառայություն, ե. ապահովագրական ծախսեր – 200,000 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից շահագործվող 5 ավտոմեքենաների համար ԱՊՊԱ ծառայության վճար, 1 ավտոմեքենայի համար միջինը՝ 40,000 դրամ. զ. գույքի և սարքավորումների վարձակալություն – 699,000 դրամ՝«Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար հատուկ նպատակային տեխնիկայի վարձակալություն (սեպտիկ հորերը մաքրող տեխնիկայի, էքսկավատորի, գրեդերի). է. համակարգչային ծառայություններ – 300,000 դրամ՝ հաշվապահական ծրագրերի ծառայությունների և համակարգչային ծառայությունների ծախսերի ֆինանսավորման համար. ը. տեղեկատվական ծառայություններ- 320,000 դրամ, այդ թվում՝ տերմինալի սպասարկման – 120,000 դրամ և տպագրական ծառայություններ – 200,000 դրամ, թ. ներկայացուցչական ծախսեր – 600,000 դրամ՝ ներկայացուցչական ծախսեր թվով 5 միջոցառումների համար. ժ. ընդhանուր բնույթի այլ ծառայություններ – 1,000,000 դրամ, այդ թվում՝ Ղազանչիի այցելուների կենտրոնի շենքի, բակի և հարակից տարածքի համար խնամքի ծառայություններ (633 քմ ընդհանուր մակերեսով) – 600,000 դրամ և հողերի չափագրման ծախսերի կատարման համար (508.85 հա ընդհանուր մակերեսով) – 400,000 դրամ. ի. մասնագիտական ծառայություններ - 500,000 դրամ՝ գնումների համակարգողի որակավորում ունեցող կազմակերպությունից ծառայությունների ձեռքբերում. լ. մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում – 2,000,000 դրամ, այդ թվում՝ 5 մեքենաների վերանորոգման և ընթացիկ սպասարկման ծառայությունների ձեռքբերում – 1,500,000 դրամ ու համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն – 150,000 դրամ, ինչպես նաև գրասենյակային սարքավորումների (տեսաձայնագրման սարքերի) ընթացիկ վերանորոգման ծառայություն – 350,000 դրամ: 2) նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 5,494,500 դրամ, այդ թվում` ա. գրասենյակային նյութեր - 440,000 դրամ, այդ թվում՝ գրասենյակային նյութեր – 200,000 դրամ և արտահագուստի ձեռքբերման ծախսեր – 240,000 դրամ. բ. գյուղատնտեսական ապրանքներ – 180,000 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող թվով 8 ձիերի համար կերի ձեռքբերում. գ. տրանսպորտային նյութեր - 3,509,200 դրամ, այդ թվում՝ բենզին «ռեգուլյար» (2,000 լիտր) – 980,000 դրամ, դիզելային վառելիք (1,500 լիտր) – 810,000 դրամ, սեղմված բնական գազ (6,500 կգ) – 1,719,200 դրամ. դ. կենցաղային և հանրային սննդի նյութեր - 613,900 դրամ՝ կենցաղի ապահովման համար մաքրող լվացող նյութեր. ե. հատուկ նպատակային այլ նյութեր - 751,400 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ տարաբնույթ նյութերի համար ծախսեր: 3) այլ ծախսեր- 300,000 դրամ այդ թվում` ա. պարտադիր վճարեր – 300,000 դրամ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկեր և տուրքեր: 4) հիմնական միջոցների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 9,853,400 դրամ, այդ թվում` ա. տրանսպորտային սարքավորումներ – 6,020,000 դրամ՝ ձյունագնաց (1 հատ), բ. վարչական սարքավորումներ – 2,935,000 դրամ, այդ թվում՝ համակարգիչներ (4 հատ) - 1,120,000 դրամ, ջեռուցման համակարգ (1 հատ) - 980,000 դրամ, աթոռ գրասենյակային (10 հատ) - 400,000 դրամ, կենցաղային սառնարան (1 հատ) 235,000 դրամ, տեսահսկողության համակարգ (1 հատ) - 200,000 դրամ, գ. այլ մեքենաներ և սարքավորումներ - 280,000 դրամ՝ մուտքի դարպասներ (1 հատ), դ. նախագծահետազոտական ծախսեր – 618,400 դրամ՝ վարչական շենքի և հյուրատան տեխնիկական վիճակի գնահատման ծառայություն: 5) ներկայացված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները իրականացվելու են գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հաստատված գնումների պլանի համաձայն: Նախահաշվային գների համար հիմք են ընդունվել ՀՀ Շիրակի մարզում կատարված ուսումնասիրությունների և հարցումների արդյունքում ձևավորված նվազագույն գները: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
1) կազմակերպչական ծախսեր – 5,060,000 դրամ՝ ա. էլեկտրամատակարարում – 4,310,000 դրամ. բ. համացանց – 750,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
20.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|