Գլխավոր տեղեկություն
Համար
N 665-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 665-Ա

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 27,716,400 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան


20.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 665-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնությունից:

3․

Բարեգործը

Կովկասի Բնության Հիմնադրամ

4․

Ծրագրի կատարողը

«Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, գյուղ Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278

5․

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Վայրը՝ Շիրակի մարզ, գյուղ Բերդաշեն, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն

6․

Ծրագրի բյուջեն

27,716,400 դրամ, որից 483,900 դրամը նախորդ տարվա մնացորդն է

7․

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2024 թվականի մարտի 1-ի կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2024 թվականի ծրագիր` 2024 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը – 27,716,400 դրամ, այդ թվում`

ա. ծառայությունների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 11,569,000 դրամ.

բ. գնում չհանդիսացող ծախսեր (3-4-րդ եռամսյակ) – 500,000 դրամ (հարկային արտոնություն չի ակնկալվում).

գ. նյութերի ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 5,494,000 դրամ.

դ. այլ ծախսեր (3-4-րդ եռամսյակ) – 300,000 դրամ.

ե. հիմնական միջոցների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 9,853,400 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 11,569,000 դրամ, այդ թվում՝

ա. գործառնական բնույթի և բանկային ծառայություններ – 40,000 դրամ, այդ թվում՝ բանկային ծառայությունների միջնորդավճարներ – 10,000 դրամ և ՀԴՄ սպասարկման գումար – 30,000 դրամ.

բ. էներգետիկ ծառայություններ – 4,310,000 դրամ՝ վարչական շենքի և Ղազանչիի այցելուների կենտրոնի էլեկտրաէներգիայի ծախս, սակագինը՝ ցերեկայինը 1 կվ/ժամը՝ 50.48, գիշերայինը 40.48, ընդամենը 94.766 կվ/ժամ էլեկտրաէներգիա.

գ. կոմունալ ծառայություններ – 850,000 դրամ, այդ թվում՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ախուրյան կիրճ և Արևմտյան տեղամասերի աղբահանության ծառայություն՝ 18 կետից 3 ամիս տևողությամբ – 680,000 դրամ և ջրամատակարարման ծառայություն՝ 825 խորանարդ մետր ծավալով – 680,000 դրամ.

դ. կապի ծառայություններ – 750,000 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի և տարածքներում տեղադրված տեսախցիկների համացանցի և հեռախոսակապի ծառայություն,

ե. ապահովագրական ծախսեր – 200,000 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից շահագործվող 5 ավտոմեքենաների համար ԱՊՊԱ ծառայության վճար, 1 ավտոմեքենայի համար միջինը՝ 40,000 դրամ.

զ. գույքի և սարքավորումների վարձակալություն – 699,000 դրամ՝«Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար հատուկ նպատակային տեխնիկայի վարձակալություն (սեպտիկ հորերը մաքրող տեխնիկայի, էքսկավատորի, գրեդերի).

է. համակարգչային ծառայություններ – 300,000 դրամ՝ հաշվապահական ծրագրերի ծառայությունների և համակարգչային ծառայությունների ծախսերի ֆինանսավորման համար.

ը. տեղեկատվական ծառայություններ- 320,000 դրամ, այդ թվում՝ տերմինալի սպասարկման – 120,000 դրամ և տպագրական ծառայություններ – 200,000 դրամ,

թ. ներկայացուցչական ծախսեր – 600,000 դրամ՝ ներկայացուցչական ծախսեր թվով 5 միջոցառումների համար.

ժ. ընդhանուր բնույթի այլ ծառայություններ – 1,000,000 դրամ, այդ թվում՝ Ղազանչիի այցելուների կենտրոնի շենքի, բակի և հարակից տարածքի համար խնամքի ծառայություններ (633 քմ ընդհանուր մակերեսով) – 600,000 դրամ և հողերի չափագրման ծախսերի կատարման համար (508.85 հա ընդհանուր մակերեսով) – 400,000 դրամ.

ի. մասնագիտական ծառայություններ - 500,000 դրամ՝ գնումների համակարգողի որակավորում ունեցող կազմակերպությունից ծառայությունների ձեռքբերում.

լ. մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում – 2,000,000 դրամ, այդ թվում՝ 5 մեքենաների վերանորոգման և ընթացիկ սպասարկման ծառայությունների ձեռքբերում – 1,500,000 դրամ ու համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն – 150,000 դրամ, ինչպես նաև գրասենյակային սարքավորումների (տեսաձայնագրման սարքերի) ընթացիկ վերանորոգման ծառայություն – 350,000 դրամ:

2) նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 5,494,500 դրամ, այդ թվում`

ա. գրասենյակային նյութեր - 440,000 դրամ, այդ թվում՝ գրասենյակային նյութեր – 200,000 դրամ և արտահագուստի ձեռքբերման ծախսեր – 240,000 դրամ.

բ. գյուղատնտեսական ապրանքներ – 180,000 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող թվով 8 ձիերի համար կերի ձեռքբերում.

գ. տրանսպորտային նյութեր - 3,509,200 դրամ, այդ թվում՝ բենզին «ռեգուլյար» (2,000 լիտր) – 980,000 դրամ, դիզելային վառելիք (1,500 լիտր) – 810,000 դրամ, սեղմված բնական գազ (6,500 կգ) – 1,719,200 դրամ.

դ. կենցաղային և հանրային սննդի նյութեր - 613,900 դրամ՝ կենցաղի ապահովման համար մաքրող լվացող նյութեր.

ե. հատուկ նպատակային այլ նյութեր - 751,400 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ տարաբնույթ նյութերի համար ծախսեր:

3) այլ ծախսեր- 300,000 դրամ այդ թվում`

ա. պարտադիր վճարեր – 300,000 դրամ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկեր և տուրքեր:

4) հիմնական միջոցների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 9,853,400 դրամ, այդ թվում`

ա. տրանսպորտային սարքավորումներ – 6,020,000 դրամ՝ ձյունագնաց (1 հատ),

բ. վարչական սարքավորումներ – 2,935,000 դրամ, այդ թվում՝ համակարգիչներ (4 հատ) - 1,120,000 դրամ, ջեռուցման համակարգ (1 հատ) - 980,000 դրամ, աթոռ գրասենյակային (10 հատ) - 400,000 դրամ, կենցաղային սառնարան (1 հատ) 235,000 դրամ, տեսահսկողության համակարգ (1 հատ) - 200,000 դրամ,

գ. այլ մեքենաներ և սարքավորումներ - 280,000 դրամ՝ մուտքի դարպասներ (1 հատ),

դ. նախագծահետազոտական ծախսեր – 618,400 դրամ՝ վարչական շենքի և հյուրատան տեխնիկական վիճակի գնահատման ծառայություն:

5) ներկայացված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները իրականացվելու են գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հաստատված գնումների պլանի համաձայն: Նախահաշվային գների համար հիմք են ընդունվել ՀՀ Շիրակի մարզում կատարված ուսումնասիրությունների և հարցումների արդյունքում ձևավորված նվազագույն գները:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

1) կազմակերպչական ծախսեր – 5,060,000 դրամ՝

ա. էլեկտրամատակարարում – 4,310,000 դրամ.

բ. համացանց – 750,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

20.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ