ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3195-Ա |
«22» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ, ԴԱՎԹԱՇԵՆ 4-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.8 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԻՐԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ՎԱՀԱԳՆ ԼԵՎՈՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ԱՐՏՅՈՄ ԼԵՎՈՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայկանուշ Միրանի Մարտիրոսյանի (ծնված 01.09.1967թ.), Գարեգին Լևոնի Մարտիրոսյանի (ծնված 20.09.1990թ.), Վահագն Լևոնի Մարտիրոսյանի (ծնված 07.08.1985թ.), Արտյոմ Լևոնի Մարտիրոսյանի (ծնված 06.01.1988թ.) դիմումը։ Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 4-րդ փողոց հ.8 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 565.4քմ, որից 456.0քմ մակերեսով հողամասը Հայկանուշ Միրանի Մարտիրոսյանին, Գարեգին Լևոնի Մարտիրոսյանին, Վահագն Լևոնի Մարտիրոսյանին, Արտյոմ Լևոնի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ըստ օրենքի ժառանգության իրավունքի 05.08.2021թ. հ.5938, հ.5939, հ.5640 և հ.5941 վկայագրեր):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված 15.12.2023թ. հ.ԱՏ-15122023-01-0684, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 25.04.2024թ. հ.Հ-3744 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.07.2024թ. հ.20-Ել-31639-24 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 4-րդ փողոց հ.8 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Դավթաշեն, Դավթաշեն 4-փողոց հ.8 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հայկանուշ Միրանի Մարտիրոսյանի, Գարեգին Լևոնի Մարտիրոսյանի, Վահագն Լևոնի Մարտիրոսյանի, Արտյոմ Լևոնի Մարտիրոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 456.0քմ մակերեսով հողամասին կից 109.4քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 109.4քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:
3. Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 4-րդ փողոց հ.8 հասցեում գտնվող 565.4քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|