Գլխավոր տեղեկություն
Համար
N 2883-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 30.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2883-Ա

«29» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, Մ.ԱՎԵՏԻՍՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.54/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԹԱՄԱՐԱ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ, ԱՇՈՏ ԺՈՐԱՅԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՎ ԺԵՆՅԱ ՍԵՐԳԵՅԻ ԲԱԲԱՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 22.08.24 N 3213-Ա)

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 16.07.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» ՍՊԸ-ի կողմից 14.04.2022թ. տրված շինությունների հատակագիծը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումը (03.02.2023թ. հ.Դ-13746-23).

1. Երևանի քաղաքապետի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի «Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Մ.Ավետիսյան 2-րդ փողոց հ.54/1 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Թամարա Անդրանիկի Մաթևոսյանի, Աշոտ Ժորայի Մաթևոսյանի և Ժենյա Սերգեյի Բաբայանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.3470-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված 60-օրյա ժամկետում օրինականացման վճարը չվճարելու հետևանքով Որոշումն` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի, համարվում է ուժը կորցրած:

(1-ին կետը փոփ. 22.08.24 N 3213-Ա)

2. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Մ.Ավետիսյան 2-րդ փողոց հ.54/1 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն (սեփականության իրավունքի գրանցման հ.25042022-01-0154 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.20224ANSUJ) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Թամարա Անդրանիկի Մաթևոսյանի, Աշոտ Ժորայի Մաթևոսյանի և Ժենյա Սերգեյի Մաթևոսյանի կողմից ինքնակամ իրականացված 1.11 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություն), ինքնակամ բացված դուռը 1 (մեկ) հատ, ինքնակամ բացված պատուհանը 1 (մեկ) հատ և միջհարկային բացվածքը 1 (մեկ) հատ ճանաչել օրինական։

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 21455 (քսանմեկ հազար չորս հարյուր հիսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.+5220+52

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.08.2024, N 3213-Ա 27.08.2024, N 2883-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան