Basic information
Number
N 448-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.06.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
29.06.2023
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
29.06.2023
Effective date
30.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 448-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 160-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02628286) «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05800698) 2023 թվականի հունիսի 5-ին կնքված՝ N 56-220523 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 13,974,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի Բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագրի մասին» N 160-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation