Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.03.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2024 թվականի

թիվ 13

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ՝ ՋՈՒԹԵ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻՑ ԿԱՄ ԱՅԼ ԹԵԼԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻՑ ՄԱՆՎԱԾՔԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.68 ենթակետով՝

«7.1.68. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 և 5307 20 000 0 ծածկագրերով դասակարգվող՝ ջութե մանրաթելերից կամ այլ թելատուների մանածագործական մանրաթելերից մանվածք, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն առավելագույնը 3 տոննա ամբողջական ծավալով և Բելառուսի Հանրապետություն՝ առավելագույնը 6 հազ. տոննա ամբողջական ծավալով։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքները սույն ենթակետում նշված ապրանքներին դասելու մասին այն հաստատման առկայության դեպքում, որը տրվել է Հայաստանի Հանրապետության կամ Բելառուսի Հանրապետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ այդ ապրանքների անվանացանկի և քանակի մասին, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կառավարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ իրենց տարածքից այլ անդամ պետությունների տարածքներ ջութե մանրաթելերից կամ այլ թելատուների մանածագործական մանրաթելերից այն մանվածքի արտահանումը թույլ չտալու ուղղությամբ, որը ձևակերպվել է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ նշված սակագնային արտոնության կիրառմամբ:

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի կամ Բելառուսի Հանրապետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի թիվ 13 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ։»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.67» թվերը փոխարինել «7.1.68» թվերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան