ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2024 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 159 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 19-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 59-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում բույսերի կարանտինի ապահովման միասնական կանոններն ու նորմերը հաստատելու մասին» թիվ 159 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի խորհրդի 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 6 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 159 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և 1-ին կետում «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում» բառերը հանել։
2. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում բույսերի կարանտինի ապահովման միասնական կանոնների ու նորմերի մեջ՝
ա) 2-րդ կետի երրորդ պարբերության մեջ «արտադրության տվյալ վայրում կամ կարանտինային հսկողության ենթակա այլ օբյեկտում» բառերը փոխարինել «տվյալ վայրերում և (կամ) կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի արտադրության (պատրաստման), տեսակավորման, վերամշակման, պահեստավորման և փաթեթավորման տեղամասերում կամ կարանտինային հսկողության ենթակա այլ օբյեկտում, այդ թվում՝ երրորդ երկրների տարածքներում տեղակայված».
բ) 4-րդ կետը լրացնել «հաշվի առնելով սույն փաստաթղթի II1 բաժնով սահմանված առանձնահատկությունները» բառերով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ II1 բաժնով՝
«II1. Երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող սերմնանյութի և տնկանյութի արտադրության (պատրաստման), տեսակավորման, պահեստավորման և փաթեթավորման վայրերի և (կամ) տեղամասերի կարանտինային բուսասանիտարական հետազոտություններ»
«141. Երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող սերմնանյութի և տնկանյութի արտադրության (պատրաստման), տեսակավորման, պահեստավորման և փաթեթավորման վայրերի և (կամ) տեղամասերի կարանտինային բուսասանիտարական հետազոտությունները (այսուհետ՝ տվյալ բաժնում՝ վայրեր և (կամ) տեղամասեր) անցկացվում են երրորդ երկրի լիազորված մարմնի և (կամ) վայրերի, և (կամ) տեղամասերի տիրոջ (սեփականատիրոջ) հետ փոխադարձ պայմանավորվածությամբ՝ համապատասխան տարածքում աճեցվող սերմնանյութի և տնկանյութի բուսասանիտարական վիճակը որոշելու նպատակով։
Երրորդ երկրի լիազորված մարմնի հետ փոխադարձ պայմանավորվածությամբ, ինչպես նաև այնպիսի տեխնածին, բնական, կլիմայական, սանիտարահամաճարակաբանական և այլ բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում, որը թույլ չի տալիս հետազոտությունն անցկացնել առկա ձևաչափով, կարանտինային բուսասանիտարական հետազոտությունն անցկացվում է հեռավար ռեժիմով՝ տեսակապի համակարգի օգտագործմամբ։
142. Երրորդ երկրի տարածքում տեղակայված վայրերի և (կամ) տեղամասերի կարանտինային բուսասանիտարական հետազոտություններն անցկացվում են հետևյալ գործոնների հիման վրա՝
ա) տվյալ վայրերի և (կամ) տեղամասերի համար լիազորված մարմնի կողմից ավելի վաղ սահմանված՝ գործող ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցի առկայություն.
բ) տվյալ վայրերից և (կամ) տեղամասերից սերմնանյութի և տնկանյութի՝ Միության մաքսային տարածք ներմուծման պլանավորում.
գ) Միության մաքսային տարածք ներմուծման համար պլանավորվող կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի համար բնորոշ կարանտինային օբյեկտի տարածման հայտնաբերում։
143. Երրորդ երկրի տարածքում տեղակայված վայրերի և (կամ) տեղամասերի կարանտինային բուսասանիտարական հետազոտությունն անցկացվում է Միության մաքսային տարածք սերմնանյութի կամ տնկանյութի ներմուծման գործում շահագրգիռ անձի դիմումի կամ երրորդ երկրի լիազորված մարմնի դիմումի առկայության դեպքում։
144. Միության մաքսային տարածք սերմնանյութի կամ տնկանյութի ներմուծման գործում շահագրգիռ անձի և (կամ) երրորդ երկրի լիազորված մարմնի կողմից կարանտինային բուսասանիտարական հետազոտության անցկացման համար լիազորված մարմնին տրամադրվում է հետևյալ տեղեկատվությունը՝
ա) արտադրողի (արտահանողի) անվանումը (իրավաբանական անձի անվանումը կամ այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
բ) արտադրողի (արտահանողի) գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
գ) գտնվելու վայրի հասցեն (իրավաբանական անձի հասցեն)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար.
դ) վայրերի և (կամ) տեղամասերի հասցեները, այդ վայրերի և (կամ) տեղամասերի մակերեսի չափը.
ե) Միության տարածք ներմուծման համար պլանավորվող մշակաբույսերի տեսակների, սորտերի և (կամ) հիբրիդների վերաբերյալ տեղեկություններ (նշելով պատվաստակալի ձևը, եթե կիրառելի է).
զ) նախորդ և ընթացիկ բուսաճական շրջաններում անցկացված բուսասանիտարական ստուգումների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններ (ներառյալ սերմնանյութի և տնկանյութի նմուշների (փորձանմուշների) լաբորատոր հետազոտությունների մասին տվյալները).
է) վայրերի և (կամ) տեղամասերի ընթացիկ բուսասանիտարական վիճակի վերաբերյալ տեղեկություններ։
145. Սույն փաստաթղթի 144-րդ կետին համապատասխան՝ ստացված տեղեկատվության հիման վրա՝ լիազորված մարմնի կողմից՝
ա) պլանավորվում է կարանտինային բուսասանիտարական հետազոտության անցկացումը.
բ) ձևավորվում և երրորդ երկրի լիազորված մարմին է ներկայացվում վայրերի և (կամ) տեղամասերի կարանտինային բուսասանիտարական հետազոտության անցկացման պլանը, որը ներառում է սերմնանյութի և տնկանյութի վերցվող նմուշների (փորձանմուշների) քանակի ու ծավալի վերաբերյալ տեղեկությունները.
գ) կարող է նախապատրաստվել հաշվետվություն՝ առանց վայրերի և (կամ) տեղամասերի կարանտինային բուսասանիտարական հետազոտության անցկացման։
146. Սույն փաստաթղթի 144 կետի համաձայն ներկայացված տեղեկատվության ոչ բավարար լինելու դեպքում կարանտինային բուսասանիտարական հետազոտություն պլանավորած լիազորված մարմինը երրորդ երկրի լիազորված մարմնից կարող է պահանջել կարանտինային բուսասանիտարական հետազոտություն անցկացնելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն։ Այդպիսի տեղեկատվությունը կարող է ներկայացվել երրորդ երկրի լիազորված մարմինը՝ կարանտինային բուսասանիտարական հետազոտության անցկացման ժամանակ։
147. Կարանտինային բուսասանիտարական հետազոտություն պլանավորած լիազորված մարմինը, ոչ ուշ, քան երրորդ երկրի պլանավորված մուտքից կամ նշված հետազոտությունը հեռավար ռեժիմով անցկացնելու օրվանից 20 օրացուցային օր առաջ (այն դեպքում, երբ երրորդ երկրի հետ ավելի կարճ ժամանակահատված սահմանված չէ), անդամ պետությունների մյուս լիազորված մարմիններին տեղեկացնում է առաջիկա միջոցառման մասին՝ կցելով համապատասխան հետազոտության անցկացման պլանը, և հարցում է կատարում այդ հետազոտությանը մասնակցության համար թեկնածությունների առնչությամբ։
Կարանտինային բուսասանիտարական հետազոտության անցկացման ամսաթիվն ու ժամը լիազորված մարմինների կողմից համաձայնեցվում են յուրաքանչյուր վայրի և (կամ) տեղամասի համար։
148. Առաջիկա կարանտինային բուսասանիտարական հետազոտության մասին տեղեկացված լիազորված մարմինները ոչ ուշ, քան առաջիկա միջոցառման մասին պաշտոնական տեղեկատվությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, կարանտինային բուսասանիտարական հետազոտություն պլանավորած լիազորված մարմին ուղարկում են տեղեկատվություն այդ հետազոտությանը մասնակցելու մասին՝ նշելով մասնակիցների թեկնածությունները կամ դրան մասնակցությունը մերժելու մասին։
149. Կարանտինային բուսասանիտարական հետազոտություն անցկացնելու համար ձևավորվում է հանձնաժողով (այսուհետ՝ հետազոտության անցկացման հարցերով հանձնաժողով) հետևյալ կազմով՝
անդամ պետությունների կողմից՝ կարանտինային բուսասանիտարական հետազոտություն պլանավորած լիազորված մարմնի, այլ շահագրգիռ անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներ.
երրորդ երկրից՝ դրա լիազորված մարմնի առնվազն 1 ներկայացուցիչ, ինչպես նաև վայրի և (կամ) տեղամասի առնվազն 1 ներկայացուցիչ։
Կարանտինային բուսասանիտարական հետազոտությունն առկա ձևաչափով անցկացնելու դեպքում հետազոտության անցկացման հարցերով հանձնաժողովի անդամների գործուղումն իրականացվում է այն լիազորված մարմինների միջոցների հաշվին, որոնց աշխատակիցն են իրենք։
Կարանտինային բուսասանիտարական հետազոտությունը հեռավար ռեժիմով անցկացնելու դեպքում երրորդ երկրի՝ հետազոտության անցկացման հարցերով հանձնաժողովի անդամների կողմից հնարավորինս մանրամասն ցուցադրվում է հետազոտության անցկացման վայրերի և (կամ) տեղամասերի ընդհանուր վիճակը։
Համատեղ կարանտինային բուսասանիտարական հետազոտությանը չմասնակցած լիազորված մարմինը համապատասխան վայրի և (կամ) տեղամասի կարանտինային բուսասանիտարական հետազոտությունը կարող է անցկացնել ինքնուրույն՝ սույն փաստաթղթի 142 կետի համաձայն։
1410. Հետազոտության անցկացման հարցերով հանձնաժողովի անդամները պետք է իրենց մոտ ունենան կապարակնիքներ և (կամ) եզակի համարներով հատուկ տարա, որոնք բացառում են սերմնանյութի և տնկանյութի նմուշները (փորձանմուշները) գաղտնի փոխելու և կարանտինային օբյեկտներով երկրորդ անգամ վարակվելու (ախտահարվելու), ժամանակից շուտ դրանք բացելու հնարավորությունը, ինչպես նաև նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու համար անհրաժեշտ նյութեր ու գործիքներ։
1411. Հետազոտության անցկացման հարցերով հանձնաժողովի անդամները երրորդ երկրից հանձնաժողովի անդամներին հրահանգավորում են, թե ինչ եղանակով պետք է վերցվեն սերմնանյութի ու տնկանյութի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում՝ այն սուբստրատի նմուշները (փորձանմուշները), որում այն աճեցվում է։
1412. Սերմնանյութի ու տնկանյութի նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու գործընթացը, այն սկսելու պահից մինչև նմուշների (փորձանմուշների) փաթեթավորման և պիտակավորման պահը, անցկացվում է անդամ պետություններից՝ հետազոտության անցկացման հարցերով հանձնաժողովի անդամների հսկողության ներքո։
Կարանտինային բուսասանիտարական հետազոտությունը հեռավար ռեժիմով անցկացնելու դեպքում երրորդ երկրի՝ հետազոտության անցկացման հարցերով հանձնաժողովի անդամների կողմից նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը պետք է հստակորեն տեսանելի լինի մոնիտորի էկրանին. նմուշները (փորձանմուշները) պետք է մշտապես գտնվեն կադրի մեջ՝ նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու պահից մինչև դրանց պիտակավորումը ։
Կարանտինային բուսասանիտարական հետազոտության ընթացքում վերցվում են սերմնանյութի ու տնկանյութի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում՝ այն սուբստրատի 2 նմուշ (փորձանմուշ), որում այն աճեցվում է։
Եթե կարանտինային բուսասանիտարական հետազոտություն անցկացնելիս անդամ պետությունների՝ հետազոտության անցկացման հարցերով հանձնաժողովի անդամների կողմից խմբաքանակի մեջ նկատվել է կարանտինային օբյեկտներով վնասման հատկանիշներ ունեցող բույս, ապա հանձնաժողովն իրավունք ունի պահանջելու վերցնել այդ բույսի նմուշը (փորձանմուշը)։
Յուրաքանչյուր նմուշի (փորձանմուշի) համար հավելվածով սահմանված ձևով պիտակ է լրացվում։
Վերցված նմուշները (փորձանմուշները) փաթեթավորվում, պիտակավորվում և փոխադրվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի թիվ 41 որոշմամբ հաստատված՝ Կարանտինային բուսասանիտարական միջոցառումների լաբորատոր ապահովման կարգին համապատասխան։
1413. Սերմնանյութի և տնկանյութի վերցված նմուշները (փորձանմուշները) ուղարկվում են կարանտինային բուսասանիտարական փորձաքննություն անցկացնելու համար, այդ թվում՝ մեկ նմուշ (փորձանմուշ)՝ այն անդամ պետության կարանտինային բուսասանիտարական (փորձարկման) լաբորատորիա, որի լիազորված մարմինն անցկացնում է կարանտինային բուսասանիտարական հետազոտությունը, կամ (նախնական պայմանավորվածությամբ) ցանկացած անդամ պետության կարանտինային բուսասանիտարական (փորձարկման) լաբորատորիա, իսկ երկրորդ նմուշը (փորձանմուշը)՝ երրորդ երկրի լիազորված մարմնի լաբորատորիա։
1414. Սերմնանյութի և տնկանյութի վերցված նմուշների (փորձանմուշների) կարանտինային բուսասանիտարական հետազոտության և լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան և հաշվի առնելով հետազոտության անցկացման հարցերով հանձնաժողովի բոլոր անդամների կարծիքները, այդ հետազոտությունը և լաբորատոր փորձաքննությունն անցկացրած լիազորված մարմնի կողմից, կարանտինային բուսասանիտարական հետազոտության ավարտի օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում, կազմվում է հաշվետվություն՝ նշելով վայրերի և (կամ) տեղամասերի ու դրանց տարածքում աճեցվող սերմնանյութի և տնկանյութի կարանտինային բուսասանիտարական վիճակը։
Նշված հաշվետվությունն ուղարկվում է կարանտինային բուսասանիտարական հետազոտությանը մասնակցած անդամ պետությունների լիազորված մարմիններ, իսկ հաշվետվության քաղվածքը՝ Միության մաքսային տարածք սերմնանյութի և տնկանյութի ներմուծման գործում շահագրգիռ անձին և երրորդ երկրի լիազորված մարմին։
Միության մաքսային տարածք ներմուծման ժամանակ սերմնանյութի և տնկանյութի խմբաքանակների՝ կարանտինային օբյեկտներով վարակման փաստի հաստատման դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու կարգի մասին» հիմնադրույթի համաձայն։
1415. Միության մաքսային տարածք սերմնանյութի և տնկանյութի ներմուծման գործում շահագրգիռ անձի նախաձեռնությամբ կամ երրորդ երկրի լիազորված մարմնի դիմումի հիման վրա՝ կարող են անցկացվել վայրերի և (տեղամասերի) կրկնակի կարանտինային բուսասանիտարական հետազոտություններ։».
դ) 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«44. Վնասակար օրգանիզմը միասնական ցանկի մեջ ներառելու համար հիմք կարող են լինել այն լիազորված մարմնի կողմից անցկացված՝ բուսասանիտարական ռիսկի վերլուծության արդյունքները, որն առաջարկել է վնասակար օրգանիզմի ներառումը միասնական ցանկի մեջ։
Ընդ որում, միասնական ցանկի մեջ վնասակար օրգանիզմի ներառումն առաջարկած լիազորված մարմինը ներկայացնում է բուսասանիտարական ռիսկի կրճատ վերլուծություն (տեղեկատվություն՝ վնասակար օրգանիզմի սիստեմատիկայի, մորֆոլոգիայի, հայտնաբերման ու նույնականացման առանձնահատկությունների, դրա կենսաբանության, վնասաբերության և հասցվող վնասի, կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի վնասման ախտանիշների, տարածման հնարավոր ուղիների և տվյալ օրգանիզմի դեմ բուսասանիտարական միջոցառումների վերաբերյալ)։
Մեկ այլ անդամ պետության լիազորված մարմնի հարցմամբ՝ միասնական ցանկի մեջ վնասակար օրգանիզմի ներառումն առաջարկած լիազորված մարմինը ծանոթացման նպատակով ներկայացնում է բուսասանիտարական ռիսկի վերլուծության ամբողջական տեքստը՝ պահպանելով իր անդամ պետության օրենսդրության պահանջները՝ սահմանափակ հասանելիության տեղեկատվության հետ վարվելու կարգի մասով։».
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելվածով՝
«ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 159 որոշման |
(ձև)
ՊԻՏԱԿ (LABEL)
երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող՝ սերմնանյութի և տնկանյութի արտադրության (պատրաստման), տեսակավորման, պահեստավորման և փաթեթավորման վայրերի և (կամ) տեղամասերի կարանտինային բուսասանիտարական հետազոտության անցկացման ժամանակ վերցված նմուշի (փորձանմուշի)» (for selecting sample (specimen) during quarantine phytosanitary examination of places and (or) sites of production (manufacturing), sorting, warehousing and packaging of seed and planting material imported into the Union’s customs territory from third countries)
Ձեռնարկության անվանումը, արտադրության (պատրաստման), տեսակավորման, պահեստավորման և փաթեթավորման վայրերի և (կամ) տեղամասերի հասցեները, դրանց մակերեսի չափերը (Company name, addresses of places and (or) sites of production (manufacturing), sorting, warehousing and packaging, size of their area)
___________________________________________________________________________
Արտադրանքի կամ մնացորդների, բույսի մասի և այլնի անվանումը (Product (or sweeping, plant part, etc.) name)
___________________________________________________________________________
Նմուշ (փորձանմուշ) վերցնելու վայրը (Sample’s location (specimen’s location))
___________________________________________________________________________
(դաշտի, տեղամասի, ջերմոցի, պահեստի, բլոկի և այլնի համարը) (number of field, plot, greenhouse, warehouse, unit, etc.)
Նմուշ (փորձանմուշ) վերցնելու պայմանները (տվյալների առկայության դեպքում) (Sample’s conditions (specimen’s conditions) (if the data are available))
___________________________________________________________________________
(ջերմաստիճանը, խոնավությունը, քիմիական մշակումը և այլն) (temperature, humidity, chemical treatment, etc.)
Նմուշի (փորձանմուշի) ծավալը (քաշը, հատը) (Sample’s volume (specimen’s volume) (weight, quantity in pcs.))
___________________________________________________________________________
Կապարակնիքի, սեյֆ փաթեթի կամ հատուկ տարայի համարը (Number of seal, safe package or special container)
___________________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկատվություն (Additional information)
___________________________________________________________________________
Երրորդ երկրի լիազորված մարմնի ներկայացուցիչը (Representative of third country’s authorized authority)
______________________________________
(ստորագրությունը) (signature)
Արտադրության (պատրաստման), տեսակավորման, պահեստավորման և փաթեթավորման վայրի և (կամ) տեղամասի ներկայացուցիչը (Representative of places and (or) sites of production (manufacturing), sorting, warehousing and packaging)
______________________________________
(ստորագրությունը) (signature)
Հանձնաժողովի անդամները (Board members)՝
______________________________________
(ստորագրությունը) (signature)
______________________________________
(ստորագրությունը) (signature)
______________________________________
(ստորագրությունը) (signature)
Նմուշ (փորձանմուշ) վերցնելու ամսաթիվը (Date of selecting sample (specimen))
«___» ___________ 20 __ թ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|