Գլխավոր տեղեկություն
Համար
N 3347-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 05.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3347-Ա

«30» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

30.08.2024 թ.

հ. 3347-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Տանյա Հովակիմյան, Էլիզա և Լուիզա Հայրապետյաններ

Սևաստոպոլյան փողոց, հ.19

բնակելի տուն

Տանյա Հովակիմյանին, Էլիզա և Լուիզա Հայրապետյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Սևաստոպոլյան փողոցի հ.19 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.2246062/ տրամադրել հասցե՝ Սևաստոպոլյան փողոց, հ.19/1

0103398HXH5P

0028

2

Տաթևիկ և Էլեն Մանուկյաններ

Սիսվանի փողոց, հ.16

բնակելի տուն

Սիսվանի փողոցի հ.16 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.08.2023թ. հ.721 և հ.722 վկայագրեր/ տրամադրել հասցե՝ Սիսվանի փողոց, հ.16/2

010632ZTYX4F

0082

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան