Գլխավոր տեղեկություն
Համար
N 3200-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 26.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3200-Ա

«22» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, Մ.ԱՎԵՏԻՍՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.38 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԼԵՏ ԱՐՇԱԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ՍԱՐԳԻՍ ԱՐՇԱԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ԽԱՉԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 163.90ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Համլետ Արշակի Մուրադյանի (ծնված 22.11.1953թ.), Սարգիս Արշակի Մուրադյանի (ծնված 18.01.1952թ.), Արամ Խաչիկի Մուրադյանի (ծնված 11.03.1958թ.) դիմումները (11.09.2023թ. հ.Դ-112114-23, 15.11.2023թ. հ.Դ-141678-23, 14.12.2023թ. հ.Դ-156847-23, 08.07.2024թ. հ.Դ-86492-24)։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 2-րդ փողոց հ.38 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 463.90քմ:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 13.02.2024թ. հ.ԱՏ-13022024-01-0989, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 30.05.2024թ. հ.5914 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 31.07.2024թ. հ.20-Ել-Դ-112114-23 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 2-րդ փողոց հ.38 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի հ.1328-Ն որոշմամբ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով:

1. Վերականգնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 2-րդ փողոց հ.38 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Համլետ Արշակի Մուրադյանի, Սարգիս Արշակի Մուրադյանի, Արամ Խաչիկի Մուրադյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 463.90քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 163.90քմ մակերեսով հողամասը՝ տարածագնահատման 5-րդ գոտու կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Համլետ Արշակի Մուրադյանին, Սարգիս Արշակի Մուրադյանին, Արամ Խաչիկի Մուրադյանին։

3. ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 2-րդ փողոց հ.38 հասցեում գտնվող 463.90քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հ.Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, Համլետ Արշակի Մուրադյանի, Սարգիս Արշակի Մուրադյանի, Արամ Խաչիկի Մուրադյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։

5. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

6. Ընդունել ի գիտություն, որ

1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով.

2) հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

9. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան