Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-220-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2010-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.23/65(731) Հոդ.1415
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի նոյեմբերի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ» բառերը փոխարինել «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով» բառերով,

բ. «խարդախության» բառը փոխարինել «խաբեության կամ վստահությունը չարաշահելու» բառերով,

գ. «վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու» բառերից հետո լրացնել «կամ այդպիսիք խոստանալու» բառերով,

դ. «երեքից վեց տարի» բառերը փոխարինել «հինգից տասը տարի» բառերով,

ե. «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

2) 2-րդ մասում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով.

«3) տուժողի` սահմանված կարգի խախտմամբ` պետական սահմանը հատելը կազմակերպելով,

4) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

5) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

6) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

7) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`»,

բ. «յոթից տասը տարի ժամկետով» բառերը փոխարինել «յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

3) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

4) 4-րդ մասի «տասից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 132.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններից տուժած անձն ազատվում է այն հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, որոնք նա հարկադրված է եղել կատարելու` ելնելով իր կարգավիճակի հետևանքով ստեղծված իրավիճակից, եթե նա աջակցել է այդ հանցագործությունների բացահայտմանը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 132.1-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասում`

ա. «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ» բառերը փոխարինել «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով» բառերով,

բ. «խարդախության» բառը փոխարինել «խաբեության կամ վստահությունը չարաշահելու» բառերով,

գ. «վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու» բառերից հետո լրացնել «կամ այդպիսիք խոստանալու» բառերով,

դ. «հինգից տասը տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

2) 2-րդ մասում`

ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով.»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) տուժողին օտարերկրյա պետությունում ապօրինի պահելով.»,

գ. «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

3) 3-րդ մասը «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 12

 Երևան

 ՀՕ-220-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան