Գլխավոր տեղեկություն
Համար
N 3171-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2024-12.12.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 23.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3171-Ա

«22» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ՎԱՐՇԱՎՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.35 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՎԵՏԼԱՆԱ ԹԵՎԱՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԵՎ ՍԵԴՐԱԿ ԹԵՎԱՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 35.57ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սվետլանա Թևանի Ղարիբյանի (ծնված 09.12.1961թ.) և Սեդրակ Թևանի Ղարիբյանի (ծնված 01.01.1961թ.) դիմումը (18.04.2023թ. հ.Դ-45956-23)։ Ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց հ.35 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 634.97քմ, որից 299.4քմ (որից 187.2քմ ընդհանուր համատեղ սեփականություն) մակերեսով հողամասը Սվետլանա Թևանի Ղարիբյանին և Սեդրակ Թևանի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 24.03.2023թ. հ.24032023-01-0311 վկայական)։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 20.11.2023թ. հ.ԱՏ-20112023-01-0557 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 18.12.2023թ. հ.Հ-16634 գրությունը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 08.08.2022թ. հ.7658, հ.7657, հ.7656, հ.7655 վկայագրերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.05.2024թ. հ.20-Ել-Դ-45956-23 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց հ.35 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով.

1. Վերականգնել ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց հ.35 հասցեում Սվետլանա Թևանի Ղարիբյանի և Սեդրակ Թևանի Ղարիբյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 299.4քմ (որից 187.2քմ ընդհանուր համատեղ սեփականություն) մակերեսով հողամասին կից 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 335.57քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 35.57քմ մակերեսով հողամասը` տարածագնահատման 4-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սվետլանա Թևանի Ղարիբյանին և Սեդրակ Թևանի Ղարիբյանին:

3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հ.Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Սվետլանա Թևանի Ղարիբյանի և Սեդրակ Թևանի Ղարիբյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։

4. Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց հ.35 հասցեում գտնվող 634.97քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

6. Ընդունել ի գիտություն, որ

1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով.

2) հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան