Գլխավոր տեղեկություն
Համար
N 1521-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 26.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1521-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1762-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը հաստատելու մասին» N 1762-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման՝

ա. նախաբանում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ» բառերը փոխարինել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ» բառերով,

բ. 4-րդ կետում «2024 թվականի պետական բյուջեում» բառերը փոխարինել «2024, 2025, 2026, 2027 և 2028 թվականների պետական բյուջեներում» բառերով,

գ. 8-րդ կետում «2023-2024 ուսումնական տարվա» բառերը փոխարինել «մինչև ուսումնառության ավարտն» բառերով,

դ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.

«9. Սահմանել, որ 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի համաձայն սահմանված կրթաթոշակի առավելագույն չափերի փոխարեն գործում են սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3.1-3.3-րդ կետերով սահմանված սահմանաչափերը և սկզբունքները:».

2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 2-րդ կետը «սակայն» բառից հետո լրացնել «2023-2024 ուսումնական տարվա համար» բառերով,

բ. 3-րդ կետում «միայն 2023-2024 ուստարվա համար» բառերը փոխարինել «2023-2024, 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը» բառերով,

գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին, 3.2-րդ և 3.3-րդ կետերով.

«3.1. Սույն կարգով 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար սովորողին կրթաթոշակ տրամադրվում է ըստ կիսամյակների՝ հիմք ընդունելով ՈՒՀ-երի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ուսման վարձի չափը, ընդ որում՝ բակալավրի, անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի կրթական ծրագրերի համար ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանված՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սույն կարգի շահառու հանդիսացող սովորողների կրթաթոշակը տրամադրվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից տվյալ տարվա համապատասխան մասնագիտությամբ սահմանված ուսման վարձավճարի չափով:

3.2. Սովորողներին 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար կրթաթոշակը տրվում է նախորդ ուսումնական տարվա արդյունքում միջին որակական գնահատականի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքում 50 տոկոսից ոչ պակաս «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:

3.3. Սույն կարգով սահմանված կրթաթոշակը չի տրվում, եթե`

1) սովորողը տեղափոխվել է այլ ՈՒՀ կամ սահմանված կարգով փոխել է կրթական ծրագիրը կամ ՈՒՀ-ց հեռացվել (ազատվել է).

2) սովորողն ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստանում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից:»,

դ. 9-րդ կետում «Ուսումնառությունն ընդհատած» բառերը փոխարինել «Սույն կարգի շահառու հանդիսացող և ուսումնառությունը դադարեցրած» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

26.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ