ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2023 թվականի |
թիվ 155 |
քաղ. Մոսկվա |
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 155 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարվող
1. VIII բաժնում «3808 94 800 0 Ախտահանող միջոցներ (բացառությամբ սույն հավելվածի XI բաժնով նախատեսված ապրանքների)» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«3814 00 900 0-ից Լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ կոմպոզիցիոն, օրգանական |
այն արդյունաբերական օբյեկտի շահագործումը որոշող թույլատրագրերի առկայություն, որտեղ իրականացվում է արդյունաբերական օբյեկտի վտանգավորության դասին համապատասխանող արտադրանքի թողարկումը.
անդամ պետությունների տարածքում հետևյալ գործողությունների իրականացում (արտադրանքի արտադրության տեխնոլոգիական պրոցեսում գործողությունների առկայության դեպքում)՝ կիսաֆաբրիկատների խառնում, և (կամ) կապակցանյութերի լուծում, և (կամ) ապրանքն ըստ «տիպի» դասակարգման ընթացքը (50 բալ).
ֆիլտրում և դատարկում, լաքաներկային արտադրանքի կշռածրարում կամ դատարկում (լցում) տարաների մեջ՝ իրացման նպատակներով (25 բալ)»: |
2. XI բաժնում «9402 90 000 0-ից Սեղաններ վիրահատական» դիրքում երկրորդ վանդակում երրորդ պարբերության վերջում ավելացնել «(առկայության դեպքում)» բառերը:
3. 5-րդ ծանոթագրության մեջ տասնհինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«3814 00 900 0-ից Լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ կոմպոզիցիոն, օրգանական՝ առնվազն 75 բալ.»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|