Գլխավոր տեղեկություն
Համար
N 592-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 592-Ա

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 56,769,500 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

20.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 592-Ա որոշման

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

Կովկասի Բնության հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 09423966

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Վայրը՝ Սյունիքի մարզ, գյուղ Շիկահող, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

56,769,500 դրամ, որից 6,239,500 դրամը նախորդ տարվա մնացորդ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունիսի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2024 թվականի մարտի 1-ի կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2024 թվականի ծրագիր` 2024 թվականի հունիսի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը - 56,769,500 դրամ, այդ թվում`

ա. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ գտնվող անձնակազմի՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարումների համար (2-4 եռամսյակ) - 35,781,000 դրամ,

բ. ծառայությունների ձեռքբերում (2-4 եռամսյակ) – 5,020,000 դրամ,

գ. մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (2-4 եռամսյակ) – 2,500,000 դրամ,

դ. գրասենյակային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) – 670,000 դրամ,

ե. տրանսպորտային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ)– 11,990,000 դրամ,

զ. կենցաղային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) – 200,000 դրամ,

է. հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) – 450,000 դրամ,

ը. պարտադիր վճարներ (2-4 եռամսյակ) – 158,500 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 5,020,000 դրամ, այդ թվում`

ա. էլեկտրամատակարարում – 300,000 դրամ,

բ. գազամատակարարում – 300,000 դրամ,

գ. ջրամատակարարում – 50,000 դրամ,

դ. կապի ծառայություններ – 1,650,000 դրամ,

ե. ապահովագրական ծախսեր – 950,000 դրամ,

զ. ներքին գործուղումներ – 600,000 դրամ,

է. համակարգչային ծառայություններ – 200,000 դրամ,

ը. ընդհանուր բնույթի այլ ծառայություններ – 970,000 դրամ:

2) Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 2,500,000 դրամ, այդ թվում`

ա. ավտոմեքենաների վերանորոգման և պահպանման ծառայություն – 950,000 դրամ,

բ. համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն – 600,000 դրամ,

գ. տեսաձայնային և օպտիկական սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ – 950,000 դրամ:

3) Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 670,000 դրամ, այդ թվում`

ա. գրասենյակային նյութեր – 250,000 դրամ,

բ. արտադրական հատուկ հագուստ – 420,000 դրամ:

4) Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 11,990,000 դրամ, այդ թվում`

ա. բենզին «Ռեգուլյար» - 10,000,000 դրամ,

բ. շարժիչի յուղ – 140,000 դրամ,

գ. հակասառիչ հեղուկ – 30,000 դրամ,

դ. անիվներ – 1,320,000 դրամ,

ե. կուտակիչ մարտկոց – 500,000 դրամ:

5) Կենցաղային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 200,000 դրամ, այդ թվում`

ա. կենցաղային նյութեր – 200,000 դրամ:

6) Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 450,000 դրամ, այդ թվում`

ա. շինարարական նյութեր – 450,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) Կազմակերպական և վարչարարական ծախսեր – 4,698,500 դրամ՝

ա. էներգետիկ ծառայություններ – 600,000 դրամ,

բ. կոմունալ ծառայություններ – 50,000 դրամ,

գ. կապի ծառայություններ – 1,690,000 դրամ,

դ. ապահովագրական ծախսեր – 950,000 դրամ,

ե. ներքին գործուղումներ – 600,000 դրամ,

զ. համակարգչային ծառայություններ – 200,000 դրամ,

է. գրասենյակային նյութեր – 250,000 դրամ,

ը. կենցաղային նյութեր – 200,000 դրամ,

թ. պարտադիր վճարներ – 158,500 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

20.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան