ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 599-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 524-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2024 թվականի օգոստոսի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բեռնափոխադրման ծառայությունների մատուցում` 510,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հուլիսի 30-ի «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում ջրհեղեղից տուժած բնակչության կարիքներին արագ արձագանքում» N 524-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |