Գլխավոր տեղեկություն
Համար
N 1349-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2024-18.10.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2024 թվականի N 1349-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 և N 4 հավելվածներով հաստատված կարգերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, 5 անվանում անշարժ գույքը, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասերն (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով՝ համաձայն հավելվածի՝ որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված շուկայական արժեքները՝ համաձայն հավելվածի.

2) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքները՝ համաձայն հավելվածի.

3) հատկացված հողամասի տվյալ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները՝ համաձայն հավելվածի.

4) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գները՝ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.

5) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ համաձայն հավելվածի, որը աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Աճուրդի չհաղթող մասնակցին (մասնակիցներին) նախավճարը վերադարձվում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.

6) գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ համաձայն հավելվածի (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ.

7) աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում։

3. Կոմիտեի նախագահին՝

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև գնահատման ժամկետների ավարտը՝ համաձայն հավելվածի կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.

4) սույն որոշման 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո, մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։

4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով, առանց մեկնարկային գնի նվազեցման։

5. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գնի վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

26.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1349-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

NN

ը/կ

Գույքի անվանումը

Գույքի հասցեն և գույքի նկատմամբ իրա-վունքների պետական գրանցման վկայականի համարը

Շենք շինություն-ների մակերեսը (քառ․ մետր)

Գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (քառ․ մետր)

Գույքի գնահատ-ված շուկա-յական արժեքը (ՀՀ դրամ)

Անշարժ գույքի գնա-հատ-ված շուկա-յական արժե-քում ներառ-ված հատ-կացված հողա-մասի գնա-հատ-ված շուկա-յական արժեքը (ՀՀ դրամ)

Հողի շուկա-յական արժեքին մոտարկ-ված կադաս-տրային արժեքը

 (ՀՀ դրամ)

Գույքի աճու-րդի մեկ-նար-կային գինը (ՀՀ դրամ)

Աճուրդին մասնակ-ցելու նախա-վճարը՝ համաձայն ՀՀ կառա-վարության 2023 թվականի սեպտեմ-բերի 28-ի N 1667-Ն որոշման (ՀՀ դրամ)

 

Գույ-քի արժե-քի որոշ-ման հետ կապ-ված գու-մարը (ՀՀ դրամ)

Գույքի գնահատ-ման ամսաթիվը

Գույքի հերթա-կան աճուրդ-ների կազմա-կերպ-ման վերջնա-ժամ-կետը

1.

Ինստիտուտ Ընդհանուր մաս

Ք. Երևան, Արաբկիր, Կիևյան փողոց 16 շենք, 9/2 տարածք (03082022-01-0079)

237.9

(որից 169.9 համատեղ սեփական.)

Շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հատկացված 0.3278 հա մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 68/6703

73 930 000

---

4 628 910

73 930 000

14 786 000

156 192

23․12․2022թ․

23․12․2024թ․

2.

Շինություն

ք. Երևան, Նոր-Նորք,

Հ. Գյուրջյան փողոց 58 շենք, 98 (19122022-01-0213)

1182.5

Շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ

/հատկացված/ 0.3495 հա մակերեսով հողամասի և շենքի 2026.8 քմ մակերեսով ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ

/սեփականատերերի/

բաժնեմասը կազմում է 118250/906350

375 800 000

---

17 459 694

375 800 000

37 580 000

481 800

27․04․2023թ․

25․04․2025թ․

3.

Նախկին դպրոց

ՀՀ Լոռու մարզ, համայնք Վանաձոր,

ք. Թևոսյան փողոց 7 (19062023-06- 0071)

 

3 059.82

4 938.2

173 900 000

44 800 000

14 259 053

173 900 000

17 390 000

1 003 244․40

05․06․2023թ․

05․06․2025թ․

4.

 

Տարածք

ք. Երևան, Արաբկիր,

Ն. Զարյան փողոց 22 շենք, 11 տարածք (17042024-01-0040)

537.3

Շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.300644 հա

մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ

/սեփականատերերի/ բաժնեմասը կազմում է 537/4683,

0.01251 հա

Հողամասը

ծանրաբեռնված է

սերվիտուտով:

277 100 000

 

---

31 239 437

277 100 000

 

27 710 000

 

361428

 

02.07.2024թ.

28․04․2025թ․

 

Հասարակա- կան տարածք

ք. Երևան, Արաբկիր,

Ն. Զարյան փողոց 22 շենք, 14 տարածք (04082023-01-0202)

72

Շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.300644 հա

մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ

/սեփականատերերի/ բաժնեմասը կազմում է 72/4683, 0.01251 հա

Հողամասը ծանրաբեռնված է

սերվիտուտով։

---

4 189 120

28.04.2023թ.

5.

Նախկին հիվանդա նոցի շենք

ՀՀ Շիրակի մարզ,

ք. Գյումրի, Վ.Սարգսյան փողոց 25/9 (24012023-08-0047)

1 968.67

4 527

303 600 000

84 900 000

20 108 029

303 600 000

30 360 000

733 966․80

05.06.2023թ․

05․06․2025թ․

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

26.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.10.2024, N 1628-Ա 18.10.2024, N 1349-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան