Basic information
Number
N 704-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.06.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
28.06.2023
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.06.2023
Effective date
29.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 704-Ա

 

ՍԵՐԳԵՅ ԹԱՇՉՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետը և Սերգեյ Թաշչյանի դիմումը՝

1. Սերգեյ Սամվելի Թաշչյանին նշանակել Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ3-1)՝ 12 ամիս փորձաշրջանով:

2. Սերգեյ Սամվելի Թաշչյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Աշոտ Ֆելիքսի Փիրումյանին։

3. Սերգեյ Սամվելի Թաշչյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

28.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ