ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի դեկտեմբերի 10-ին
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետից հանել «, որը որոշվում է ուսումնական հաստատությունում դասագիրքը առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում փորձնական կարգով օգտագործելու միջոցով» նախադասությունը:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «մասնագիտական գործունեության» բառերը փոխարինել «մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «մարզային (Երևանի քաղաքային)» բառերը փոխարինել «տարածքային» բառով:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում «միջին մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով» բառերը փոխարինել «համաձայն տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի, բայց ոչ պակաս, քան նախատեսված է ընթացիկ տարվա պետական բյուջեով» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-228-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|