Գլխավոր տեղեկություն
Համար
N 1340-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 26.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2024 թվականի N 1340-Ն

 

«ՅՈԼՅԱՆ» ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բաժնետոմսերի քանակն ավելացնելու միջոցով «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալն ավելացնել 201,193,881.0 (երկու հարյուր մեկ միլիոն մեկ հարյուր իննսուներեք հազար ութ հարյուր ութսունմեկ) դրամով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված դրամական միջոցների ներդրումն ընկերության կանոնադրական կապիտալում, ընկերության կանոնադրության փոփոխության հաստատումը և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխության պետական գրանցումը, ինչպես նաև կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված այլ ծախսերն իրականացնել ընկերության միջոցների հաշվին:

3. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում, N 3 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 5 աղյուսակներում, N 5 հավելվածի N 1, 2, 7 աղյուսակներում, NN 3, 4, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


23.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1340-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1340-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1340-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1340-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1340-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1340-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1340-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1340-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1340-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1340-Ն որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1340-Ն որոշման

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1340-Ն որոշման

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1340-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան