Գլխավոր տեղեկություն
Համար
N 619-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 619-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 12,433,780 դրամ ընդհանուր արժողությամբ «Մարզադաշտի կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Գրաֆեն-շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00126761) 2024 թվականի օգոստոսի 15-ին կնքված թիվ ՀՀ-ՄԴ-01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարզագույքի ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում 12,433,780 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


03.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 619-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս և հարակից քաղաքների բնակիչների առողջ ապրելակերպի, առողջության, ֆիզիկական ակտիվության պահպանման և զարգացման նպատակով նախատեսվում է Գորիսի համայնքապետարանին պատկանող «Հաղթանակ» այգու տարածքում գտնվող մարզադաշտի համար մարզագույքի ձեռքբերում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Երևան քաղաք, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Երևան քաղաք, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաք, բնագավառը՝ սպորտ

6.

Ծրագրի բյուջեն

12,433,780 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Գորիս համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2025 թվականի փետրվարի 27-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամ- կետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Հաղթանակ» այգու տարածքում գտնվող մարզադաշտի համար նախատեսվում է ձեռք բերել մարզագույք: Կկատարվեն տարածքի հարթեցման, ռետինե ծածկույթների տեղադրման, բետոնե աշխատանքների իրականացման, ֆուտբոլի դարպասների, բասկետբոլի վահանակների տեղադրման, մարզադաշտի ցանկապատման աշխատանքներ։ Իրականացվելու է 2024 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2025 թվականի փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում՝ 12,433,780 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Հաղթանակ» այգու տարածքում գտնվող մարզադաշտի համար գույքի ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում 12,433,780 դրամի չափով

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


03.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան