ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 619-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 12,433,780 դրամ ընդհանուր արժողությամբ «Մարզադաշտի կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Գրաֆեն-շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00126761) 2024 թվականի օգոստոսի 15-ին կնքված թիվ ՀՀ-ՄԴ-01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարզագույքի ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում 12,433,780 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
03.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 619-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս և հարակից քաղաքների բնակիչների առողջ ապրելակերպի, առողջության, ֆիզիկական ակտիվության պահպանման և զարգացման նպատակով նախատեսվում է Գորիսի համայնքապետարանին պատկանող «Հաղթանակ» այգու տարածքում գտնվող մարզադաշտի համար մարզագույքի ձեռքբերում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Երևան քաղաք, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Երևան քաղաք, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաք, բնագավառը՝ սպորտ |
6. |
Ծրագրի բյուջեն |
12,433,780 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Գորիս համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2025 թվականի փետրվարի 27-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամ- կետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Հաղթանակ» այգու տարածքում գտնվող մարզադաշտի համար նախատեսվում է ձեռք բերել մարզագույք: Կկատարվեն տարածքի հարթեցման, ռետինե ծածկույթների տեղադրման, բետոնե աշխատանքների իրականացման, ֆուտբոլի դարպասների, բասկետբոլի վահանակների տեղադրման, մարզադաշտի ցանկապատման աշխատանքներ։ Իրականացվելու է 2024 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2025 թվականի փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում՝ 12,433,780 դրամի չափով։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Հաղթանակ» այգու տարածքում գտնվող մարզադաշտի համար գույքի ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում 12,433,780 դրամի չափով |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
03.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |