ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2024 թվականի N 1393-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1225-ԱՀԳ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 15-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գաղտնազերծել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» N 1225-ԱՀԳ որոշումը.
2) սույն որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
|
Ն. Փաշինյան |
Երևան |