Գլխավոր տեղեկություն
Համար
N 1416-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2024 թվականի N 1416-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 307-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի 2-րդ կետում՝

ա․ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից» բառերով,

բ․ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից (այսուհետ` նախարարություն)» բառերով.

2) հավելվածի 3-րդ և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ» բառերն ու դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար» բառերով ու դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) հավելվածի 5-րդ կետում «ճանապարհային ոստիկանության պետական ճանապարհային ոստիկանության ծառայողին (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանության ծառայող)» բառերը փոխարինել «Նախարարության աշխատողին» բառերով.

4) հավելվածի 19-րդ կետում «ճանապարհային ոստիկանության պետին» բառերը փոխարինել «Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին» բառերով.

5) հավելվածի ողջ տեքստում՝

ա․ «ճանապարհային ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Նախարարություն» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով,

բ․ «ծառայող» բառը և դրան համապատասխան հոլովաձևը փոխարինել «աշխատող» բառով և դրան համապատասխան հոլովաձևով.

6) N 2 ձևում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 սեպտեմբերի 2024 թվական: