Գլխավոր տեղեկություն
Համար
N 1313-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2024 թվականի N 1313-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող քաղաք Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 20 հասցեում գտնվող 10561,7 հազ. դրամ սկզբնական արժեքով 1748 քառ. մետր մակերեսով մասնաշենքը, 436,8 հազ. դրամ սկզբնական արժեքով 18.8 քառ. մետր մակերեսով ավտոտնակը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 121445,351 հազ. դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.20616 հա հողամասը (վկայական N 10112022-01-0244, այսուհետ՝ անշարժ գույք) (անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 465,231,859 դրամ) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ