ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3118-Ա |
«16» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՂԹՈՂԻՆ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 463-րդ, 464-րդ հոդվածները, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի h.50-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումները.
1. 2024 թվականի օգոստոսի 12-ին կայացած գույքի աճուրդային վաճառքի հաղթողին տրամադրել գույք՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանին՝ աճուրդով գնված գույքերի վճարման ենթակա գումարների վճարումը, սահմանված ժամկետում ու կարգով կատարելուց հետո, հաղթողի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
8/16/2024 |
Հավելված Երևանի քաղաքապետի16.08.2024թ. հ. 3118-Ա որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 12.08.2024Թ. ՆԻՍՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՂԹՈՂԻ
1. Գնորդի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, /իրավաբանական անձի անվանումը/. Սարգսյան Վոլոդյա, անձ. AS0431089, 011, 15.11.2018թ.,
2. Գնորդը մուծել է`
ա) 900015211403 հ/հ` տեղական վճար` 10,000 ՀՀ դրամ,
բ) 900015211288 հ/հ՝ նախավճար` 17,595,000 ՀՀ դրամ:
3. Գույքի անվանումը, մակերեսը՝ Լենինգրադյան փողոցի հ.23/12 շենքի հ.6 բնակարան, 77.6քմ
4. Գույքը աճուրդով օտարելու մասին որոշում՝ Երևանի քաղաքապետի 28.06.2024թ. հ.2422-Ա որոշում.
5. Օտարվող գույքի մեկնարկային գինը՝ 35,190,000 ՀՀ դրամ.
6. Գնորդի կողմից աճուրդում առաջարկված գույքի առավելագույն գինը՝ 35,190,000 ՀՀ դրամ.
7. Ենթակա է վճարման` 17,595,000 ՀՀ դրամ /հաշվի առնելով մուծված նախավճարը/:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |