Գլխավոր տեղեկություն
Համար
N 737-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.2024-06.09.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.08.08/18(497) Հոդ.690
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2014 թվականի N 737-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 29.11.18 N 1420-Ն)

1. Հաստատել`

1) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց (բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված անձանց) պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական իշխանության մարմիններում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց (բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված անձանց) պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում մարտական ապահովում և սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առավելագույն լրավճարի չափերը` համաձայն N 4 հավելվածի.

4.1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 4.1 հավելվածի.

5) պաշտոնաթող Հայաստանի Հանրապետության Նախագահի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 5 հավելվածի.

5.1) պաշտոնաթող վարչապետի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 5.1 հավելվածի.

6) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման, ավիացիոն անվտանգության, ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման, թռիչքային անվտանգության ապահովման և որակի կառավարման ստորաբաժանումների քաղաքացիական աշխատանք կատարող անձանց հավելավճարների վճարման պայմանները, դեպքերը, կարգը և չափերը՝ համաձայն N 6 հավելվածի.

7) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի միջուկային անվտանգության, ճառագայթային անվտանգության և տեխնիկական ստորաբաժանումների քաղաքացիական աշխատանք կատարող անձանց հավելավճարների վճարման պայմանները, դեպքերը, կարգը և չափերը՝ համաձայն N 7 հավելվածի։

(1-ին կետը լրաց. 02.08.18 N 900-Ն, 09.02.23 N 179-Ն, 01.06.23 N 844-Ն, փոփ., լրաց. 08.02.24 N 197-Ն, լրաց. 11.07.24 N 1078-Ն)

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման իմաստով աշխատավարձի հարաբերությունների կարգավորումը ներառում է նաև պաշտոնային դրույքաչափերի հիման վրա հաշվարկված աշխատավարձի ֆոնդի սահմաններում աշխատողների խրախուսման և օգնության հատկացման ֆինանսավորման հարաբերությունները կանոնակարգող դրույթները.

2) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը որոշվում են պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի և սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներով հաստատված համապատասխան գործակիցների արտադրյալով.

3) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործող հիմնական և լրացուցիչ աշխատավարձերը սույն որոշմամբ սահմանված` տվյալ քաղաքացիական աշխատանք կատարողի կամ տեխնիկական սպասարկում իրականացնողի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափից բարձր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական աշխատանք կատարողի կամ տեխնիկական սպասարկում իրականացնողի գործող աշխատավարձի չափը.

4) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` առողջության համար ծանր, վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով, իսկ բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում` 8000 դրամի չափով: Ընդ որում, ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար տրվող հավելման չափը նվազեցվում է օրենքով սահմանված աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության և տվյալ աշխատողի համար նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի տարբերությանը համապատասխան.

5) պետական իշխանության մարմիններում (բացառությամբ սույն կետի 6-րդ ենթակետումուղղ.  նշված մարմնի) քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին կարող է տրվել դրամական օգնություն մինչև մեկ պաշտոնային դրույքաչափի չափով` դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում՝ քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ մարմնի գլխավոր քարտուղարի կամ օրենքով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի կողմից հետևյալ դեպքերում`

ա. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ամուսնության,

բ. տարերային աղետի հետևանքով քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձին վնաս պատճառելու,

գ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի կամ նրա ընտանիքի անդամի (ամուսինը, ծնողները, զավակները) երկարատև հիվանդության՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից՝ տվյալ տարվա ընթացքում առնվազն 21 օր ընդհանուր տևողությամբ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացած լինելու դեպքում (դեպքի ծագման օրը հաշվարկել հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու վերջին օրվանից),

դ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ընտանիքի անդամի մահվան.

5.1) պետական իշխանության մարմիններում (բացառությամբ սույն կետի 6.1-ին ենթակետում նշված մարմնի) քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի մահվան դեպքում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին կարող է տրվել դրամական օգնություն մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով` դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում՝ քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ընտանիքի անդամի դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ մարմնի գլխավոր քարտուղարի կամ օրենքով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի կողմից.

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի մինչև 1 տոկոսի սահմաններում կարող է տրվել դրամական օգնություն մինչև մեկ պաշտոնային դրույքաչափի չափով` դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում՝ քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ մարմնի գլխավոր քարտուղարի կամ օրենքով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի կողմից հետևյալ դեպքերում`

ա. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ամուսնության,

բ. տարերային աղետի հետևանքով քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձին վնաս պատճառելու,

գ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի կամ նրա ընտանիքի անդամի (ամուսինը, ծնողները, զավակները) երկարատև հիվանդության՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից՝ տվյալ տարվա ընթացքում առնվազն 21 օր ընդհանուր տևողությամբ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացած լինելու դեպքում (դեպքի ծագման օրը հաշվարկել հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու վերջին օրվանից),

դ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ընտանիքի անդամի մահվան.

6.1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի մահվան դեպքում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի մինչև 1 տոկոսի սահմաններում կարող է տրվել դրամական օգնություն մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով` դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում՝ քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրակա- նացնող անձի ընտանիքի անդամի դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ մարմնի գլխավոր քարտուղարի կամ օրենքով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի կողմից:

(2-րդ կետը լրաց. 29.12.15 N 1562-Ն, լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն, լրաց. 30.06.22 N 970-Ն)

3. Իրավունք վերապահել պետական իշխանության մարմինների ղեկավարներին` աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին թույլատրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան լիազորություններով օժտված անձանց խրախուսել քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` բարեխիղճ աշխատանքի համար:

(3-րդ կետը լրաց. 29.12.15 N 1562-Ն)

4. Պետական իշխանության մարմինների ղեկավարներին`

1) ապահովել, որ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները վճարելուց հետո ցածր չլինեն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնների անվանումների համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 873-Ն հրամանով հաստատված` զբաղմունքների դասակարգչին:

(4-րդ կետը փոփ. 16.03.23 N 328-Ն)

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` յուրաքանչյուր անգամ բազային աշխատավարձի փոփոխության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով ներկայացնել համապատասխան կառավարության որոշման նախագիծ` նվազեցնելով սույն որոշման N 4 և N 4.1 հավելվածներով հաստատված լրավճարների չափերը:

(5-րդ կետը փոփ. 11.07.24 N 1078-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 25

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 737-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

1.

(կետն ուժը կորցրել է 16.03.23 N 328-Ն)

2.

ղեկավար` սպասարկման սրահի

2.35

3.

պետ` պարետային ծառայության

2.50

4.

պետ` պարետային ծառայության հերթափոխի

2.35

5.

առաջատար ադմինիստրատոր՝ համակարգչային ցանցերի, ադմինիստրատոր՝ տեղեկատվական շտեմարանների, պատասխանատու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների

4.00

6.

ադմինիստրատոր՝ ցանցային, պատասխանատու՝ տեղեկատվական համակարգերի

3.00

7.

թարգմանիչ, լրագրող, լրագրող-սրբագրիչ

2.00

8.

լուսանկարիչ, ռեժիսոր, մոնտաժող

1.45

9.

կշեռքավար

1.30

Պետական մարմիններում գլխավոր քարտուղարի օգնականներ

1

2

3

9.1.

Վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի օգնական

4.00

9.2.

Նախարարության գլխավոր քարտուղարի օգնական

4.00

9.3.

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր քարտուղարի օգնական

3.50

9.4.

Ինքնավար պետական մարմնի գլխավոր քարտուղարի օգնական

3.50

9.5.

Անկախ պետական մարմնի գլխավոր քարտուղարի օգնական

3.50

9.6.

Կառավարությանը ենթակա պետական մարմնի գլխավոր քարտուղարի օգնական

3.00

9.7.

Վարչապետին ենթակա պետական մարմնի գլխավոր քարտուղարի օգնական

3.00

9.8.

Նախարարությանը ենթակա պետական մարմնի գլխավոր քարտուղարի օգնական

3.00

9.9.

Դատական դեպարտամենտի ղեկավարի օգնական

3.50

9.10.

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի օգնական

3.50

9.11.

ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի օգնական

3.50

9.12.

Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի օգնական

3.50

9.13.

ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի օգնական

3.50

 9.14.

ՀՀ մարզպետարանի գլխավոր քարտուղարի օգնական

3.00

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

9.15.

ադմինիստրատոր՝ ցանցային, պատասխանատու՝
տեղեկատվական համակարգերի

3.00

9.16.

թարգմանիչ, լրագրող

2.00

9.17.

լուսանկարիչ

1.45

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

10.

պետ` վարչության

6.45

11.

պետ՝ բաժնի

6.05

12.

տեղակալ` վարչության պետի

6.15

13.

գլխավոր մասնագետ-տեսուչ

5.1

14.

գլխավոր մասնագետ

3.95

14.1.

առաջատար մասնագետ

3.21

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ

15.

առաջատար ադմինիստրատոր` համակարգչային ցանցերի

4.00

16.

ադմինիստրատոր` տեղեկատվական շտեմարանների, պատասխանատու` տեղեկատվական տեխնոլոգիաների

4.00

17.

ադմինիստրատոր` ցանցային, պատասխանատու` տեղեկատվական համակարգերի

3.00

18.

ղեկավար-բժիշկ` տարածքային ստորաբաժանման

2.75

19.

պետ` վերահսկողության բաժնի

2.75

20.

մասնագետ` վերահսկողության բաժնի

2.70

21.

բժիշկ` հանրային առողջության ոլորտի, բժիշկ-վերականգնողաբան, վիրաբույժ-վնասվածքաբան, (օրթոպեդ), բժիշկ` համաճարակաբան, բժիշկ` հիգիենիստ

2.70

21.1.

21.1-ին կետով սահմանված պաշտոնը գործել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ` համաձայն N 1950-Ն որոշման 2-րդ կետի:

21.2.

անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ

4.87

21.3.

անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակող բժիշկ-մասնագետ

2.83

22.

դեղագետ, մեթոդիստ

2.70

23.

բուժքույր` վիճակագիր, օգնական` համաճարակաբանի

1.25

24.

(կետն ուժը կորցրել է 08.04.21 N 496-Ն)

24.1.

տարածքային մարմիններում սոցիալական պատրոնաժի կազմակերպիչ՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ (սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող առանձին գործառույթներ) աշխատանքները համակարգող

2.20

24.2.

միջավայրային գործոնները գնահատող մասնագետ

2

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

25.

Խորհրդական

2.70

Գիտություն և կրթություն

26.

Պետ՝ ֆակուլտետի

5.44

27.

Պետի տեղակալ՝ ֆակուլտետի

5.20

28.

Պետ` ամբիոնի, ղեկավար՝ կենտրոնի

5.07

29.

Ղեկավար` խմբի, պետ՝ բաժնի

4.94

30.

Պետ՝ ցիկլի, բաժանմունքի

4.65

31.

Ավագ գիտնական վերլուծաբան

4.37

32.

Ավագ դասախոս, գիտնական վերլուծաբան

4.10

33.

Դասախոս

3.84

34.

Թարգմանիչ, խմբագիր

3.59

35.

Ավագ մասնագետ, համակարգչային սրբագրիչ

3.36

Առողջապահություն

36.

Բժիշկ` ուրոլոգ

2.75

37.

Բժիշկ, բժիշկ` անզգայաբան, բժիշկ` համաճարակաբան, բժիշկ` սոնոգրաֆիստ, բժիշկ-օրդինատոր, բուժկետի պետ-բժիշկ, դեղագետ, բժիշկ` ֆիզիոթերապևտ, օրդինատոր-նեյրոակնաբույժ, պրոթեզավորող, վիրաբույժ, բժիշկ` գինեկոլոգ, բժիշկ` ֆունկցիոնալ ախտորոշման

2.70

38.

Բուժակ, բուժակ-դեղատան պետ, բուժկետի պետ-բուժակ

1.50

39.

Բուժքույր-անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի, բուժքույր` վիրաբուժության

1.25

40.

Կլինիկական լաբորանտ, բուժքույր (լաբորանտ)` ճառագայթային ախտորոշման, բուժքույր` կազմակերպիչ, բուժքույր` ընդհանուր պրակտիկայի, բուժմատենավար, բուժքույր` վիճակագիր, դիետաբան, բուժքույր` ոսկրաբուժության, դեղագործ, բուժքույր` ֆունկցիոնալ ախտորոշման, մերսող, սանհրահանգիչ, տեխնիկ` պրոթեզավորող

1.15

Մշակույթ

41.

Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության

1.70

42.

Վարիչ` բաժնի, պետ` թանգարանի (կառուցվածքային ստորաբաժանում), տեղակալ` տնօրենի գիտական գծով

1.65

43.

Ղեկավար` խմբի, պետ` ակումբի, վարիչ` գրադարանի

1.60

44.

Գիտաշխատող` թանգարանում, գիտական կազմակերպությունում, խմբագիր

1.55

45.

Երաժիշտ, նկարիչ-ձևավորող, գրադարանավար, թղթակից

1.50

46.

Լուսանկարիչ, կինոմեխանիկ, պահապան

1.45

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

47.

պետ` բաժանմունքի, վարիչ` բժշկական հաստատության ընդունարանի, վարիչ` կաբինետի, վարիչ` բաժանմունքի

2.75

48.

պետ` ֆինանսական մասի, գլխավոր ճարտարագետ` կառուցվածքային ստորաբաժանման, բժիշկ, դեղագետ, պրովիզոր

2.70

49.

առաջատար մասնագետ, ավագ ճարտարագետ, ավագ հաշվապահ, վարչության պետի օգնական` վետերանների հետ տարվող աշխատանքների կազմակերպման հարցերով

2.50

50.

պետ` ռազմականացված ջոկատի

2.50

  51.

տեղակալ` ռազմականացված ջոկատի պետի

2.40

52.

պետ` ավտոտնտեսության, ավագ մասնագետ

2.20

53.

փականագործ-մեքենագետ` սարքերի և կայանքների

1.70

54.

ռազմականացված խմբի պետ

1.30

55.

ավագ հրաձիգ, ռեժիսոր, նկարիչ-ձևավորող, հրահանգիչ, ավագ տեսուչ, ավագ բուժքույր

1.25

56.

դեղագործ, մերսող, մեթոդիստ, ատամնատեխնիկ, լաբորանտ

1.20

57.

հրաձիգ, անասնաբույժ, ավագ հաշվառող, տեսուչ, բուժմատենավար, բուժքույր

1.15

58.

հաշվառող

1.10

59.

կրտսեր բուժքույր

1.05

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

60.

բժիշկ

2.70

61.

տեսուչ` 1-ին կարգի

1.25

62.

տեսուչ` 2-րդ կարգի

1.20

63.

բուժքույր

1.15

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

64.

բժիշկ

2.70

65.

ճարտարագետ` բժշկական սարքավորումների

2.50

66.

ավագ բուժաշխատող

1.25

67.

բուժաշխատող-դիետաբան, բուժաշխատող ատամնատեխնիկ, ատամնատեխնիկ-լաբորանտ

1.20

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

68.

տեխնիկայի և սարքավորումների բազայի պետի տեղակալ

2.00

69.

դիրիժոր

1.50

70.

երաժշտական խմբի ղեկավարի տեղակալ, մշակութային միջոցառումների կենտրոնի պետ

1.40

71.

խմբի հրամանատար, երաժիշտ

1.30

72.

խմբի ավագ

1.20

72.1.

քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի հրամանատար

2.50

72.2.

քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի հրամանատարի տեղակալ

2.40

72.3.

քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի պահակապետ

2.20

72.4.

քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի պահակապետի օգնական

1.70

72.5.

քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի պահակային խմբի (հերթափոխի) պետ

1.30

72.6.

քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի պահակապետի` պահպանության տեխնիկական միջոցների գծով օգնական

1.25

72.7.

քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի պահակապետի` պահակային շների կիրառման գծով օգնական

1.25

72.8.

քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի հրաձիգ

1.15

72.9.

քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի պահպանության տեխնիկական միջոցների օպերատոր

1.10

72.10.

քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի շնավար (կինոլոգ)

1.10

72.11.

քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի հսկիչ-անցագրային կետի հսկիչ

1.10

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ

73.

մասնագետ` համակարգող-գաղտնի ռեժիմի գծով, մասնագետ` ցանցի կառավարման

2.50

74.

մասնագետ` սպասարկող-քարտեզագրության և գեոդեզիական ֆոնդի նյութերի գծով

2.50

75.

պետ` բաժնի

2.75

76.

գլխավոր մասնագետ

2.70

77.

առաջատար մասնագետ

2.55

78.

ղեկավար` տնտեսական մասի սպասարկող անձնակազմի

1.50

79.

օպերատոր, օպերատոր` սպասարկման գրասենյակի, համակարգիչ տեղեկատվություն մուտքագրող, օպերատոր` փոստային առաքումներ իրականացնող

1.25

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

80.

խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող

4.75

80.1.

տեսչական մարմնի բյուջետային գործընթացի պատասխանատու

4.75

81.

համակարգող` տեղեկատվական տեխնոլոգիաների, ադմինիստրատոր` համակարգչային ցանցերի

2.75

82.

իրավախորհրդատու

2.70

83.

գլխավոր հաշվապահ, ճարտարագետ-շինարար

2.50

84.

մասնագետ` տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման, մասնագետ` համակարգչային տեխնիկայի սպասարկման

2.50

85.

հաշվապահ, հաշվապահ-գանձապահ, ճարտարագետ, տնտեսագետ, տեսուչ` կադրերի գծով

2.30

86.

վարիչ` գրադարանի

1.55

87.

ավագ գրադարանավար, գրադարանավար, գանձապահ

1.50

88.

արխիվավար, ադմինիստրատոր

1.25

89.

հաշվետար

1.10

90.

մասնագետ` այլ քաղաքացիական աշխատանքների

1.20

 ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

91.

տնտեսագետ

9

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

92.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

93.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

94.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

95.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

96.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

97.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

98.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

99.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

100.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

101.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

102.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

103.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

104.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

105.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

106.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

107.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

108.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

109.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

110.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

111.

պետ` վարչության-պետական տեսուչ

6.45

112.

պետ՝ բաժնի (վարչությունում գործող)-պետական տեսուչ

6.05

113.

պետ՝ բաժնի-պետական տեսուչ

5.1

114.

գլխավոր պետական տեսուչ՝ վարչությունում գործող բաժնի

5.1

115.

գլխավոր պետական տեսուչ՝ բաժնի

4.1

(հավելվածը խմբ. 29.12.15 N 1562-Ն, լրաց. 18.11.16 N 1175-Ն, խմբ. 08.02.18 N 106-Ն, լրաց. 10.07.18 N 794-Ն, 11.07.19 N 868-Ն, 20.08.20 N 1381-Ն, լրաց., փոփ. 20.08.20 N 1380-Ն, լրաց. 26.11.20 N 1834-Ն, փոփ., լրաց. 08.04.21 N 496-Ն, փոփ. 18.11.21 N 1891-Ն, 16.12.21 N 2056-Ն, 30.06.22 N 970-Ն, փոփ., լրաց., խմբ. 15.12.22 N 1950-Ն, խմբ. 09.02.23 N 179-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.03.23 N 328-Ն, լրաց. 08.02.24 N 197-Ն, խմբ. 11.07.24 N 1078-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 737-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ

1.

Էլեկտրագազաեռակցող, եռակցող, ավագ գործիքագործ, փականագործ-գործիքագործ, խառատ, հղկող, ավտոփականագործ, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի, փականագործ` մեխանիկական հավաքման աշխատանքների, փականագործ, փականագործ` ավտոմեքենայի նորոգման, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի շարժիչի, փականագործ` ագրեգատների նորոգման, էլեկտրամեքենագետ` էլեկտրասարքավորումների փորձարկման և նորոգման, փականագործ-մեքենագետ` թռչող սարքերի պարաշյուտային և վթարափրկարարական միջոցների, շարժիչագործ, փականագործ-էլեկտրագետ` էլեկտրասարքավորումների նորոգման, կարբյուրատորագործ, ակումլյատորագործ (մարտկոցագործ), ֆրեզող, օպտիկ, նորոգող, ավտոէլեկտրիկ

1.86

2.

Ջոկի հրամանատար-վարորդ, հաշվարկի հրամանատար-վարորդ, ջոկի հրամանատար-վարորդ-լցավորող, կաթսայատան պետ-օպերատոր, ջոկի հրամանատար-պահակ

1.80

3.

Ավագ վարորդ, ավագ վարորդ-լցավորող

1.73

4.

Վարորդ` հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի, վարորդ` շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի, վարորդ` հրշեջ ավտոմեքենայի, բուլդոզերավար, տրակտորիստ, մեքենավար` ուղեհարթիչների և կեռաշերեփների, էքսկավատորավար, մեքենավար` ավտոամբարձիչի, բանվոր` ճոպանասարքի-վարորդ` ավտոամբարձիչի, ավտոկռունկավար, կռունկավար

1.67

5.

Քույր-տնտեսվար, խոհարար (ուհի), մատուցող (ուհի), բուֆետապան, սանիտար (ուհի), սանիտար (ուհի)-ախտահանող, սանիտար (ուհի)` վիրահատարանի, ախտահանող, վարսավիր, սպասուհի, հրշեջ, այգեպան` կանաչապատման աշխատանքների

1.25

6.

Վարորդ` բեռնատար ավտոմեքենայի` ըստ բեռնատարողության (տոննա)

- մինչև 5 տոննա

- 5 - 10 տոննա

- 10 - 13 տոննա


1.45
1.50
1.55

7.

Վարորդ` մարդատար ավտոմեքենայի` ըստ շարժիչի աշխատանքային ծավալի (լիտր)

- մինչև 1,8 լիտր

- 1,8 - 3,5 լիտր

- 3,5 լիտրից ավելի

 

1.40
1.45
1.50

8.

Որմնադիր, ատաղձագործ, տանիքագործ, հյուսն, փականագործ` ջերմային ցանցերի սպասարկման, փականագործ-սանտեխնիկ, սանտեխնիկ, էլեկտրամեքենագետ` վերելակների սպասարկման, էլեկտրափականագործ` բարձր լարման հոսանքագծերի նորոգման, էլեկտրագետ, միջատազերծող, պղնձագործ, թիթեղագործ, ներկարար, ավագ բանվոր` ճոպանասարքի, բանվոր` ճոպանասարքի, էլեկտրամոնտյոր` գեներատորի, էլեկտրամոնտյոր, վերանորոգող` էլեկտրոնային ռադիոսարքավորումների, մալուխագործ

1.51

9.

Կազմարար, հացթուխ, դերձակ, կոշկարար, մեքենավար` լվացող կայանքների, օպերատոր` սղոցանյութի վերամշակման կայանքի, օպերատոր` զտման կայանի, լաբորանտ` քիմիական անալիզի, օպերատոր` ջերմային ցանցերի, օպերատոր` կաթսայատան, օպերատոր` պոմպակայանի, օպերատոր` գազային կոմպրեսորի, օպերատոր` ջրամբարի, օպերատոր` սառնարանային սարքավորման, օպերատոր` լվացքի մեքենայի, օպերատոր` լվացման (լվացքի) մեքենայի, փականագործ-նորոգող, փականագործ-հավաքող, հավաքող` անվադողերի, օպերատոր` պատճենահանող և բազմացնող մեքենաների, մեքենավար` պոմպակայանքի, մեքենավար` ջերմաքարշի, բանվոր` խոհանոցի, լվացող՝ ամանեղենի, օժանդակ բանվոր` խոհանոցի, հավաքարար` կազմակերպության, արդուկող` ձեռքով, վերակացու` շենքերի, բեռնակիր, պահակ-օպերատոր, դռնապան, հանդերձապահ, վերելակավար, պահակ, աղբահանող բանվոր, բանվոր` տարբեր աշխատանքներ կատարող, բանվոր-տեսակավորող, փաթեթավորող` ձեռքով, բանվոր` օժանդակ

1.25

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ

10.

վարիչ` արհեստանոցի, վարիչ` կաթսայատան, վարիչ` լվացքատան, վարիչ` ճաշարանի, վարիչ՝ ավտոտնտեսության

1.80

11.

կռունկավար, էքսկավատորավար (մղանավար), կոմպրեսատորավար

1.65

12.

վարորդ` պետական իշխանության մարմնի աշխատակազմում

1.60

13.

տնտեսվար, պահեստապետ, պետ` պահակային ծառայության, պարետ, թիթեղագործ, տեխնիկ, ջերմոտեխնիկ, տեխնիկ` հեռախոսակապի, մասնագետ` կապի, հղկող, հյուսն, խառատ, վարորդ

1.50

14.

ավագ տեխնիկ` ջերմոտեխնիկ

1.55

15.

էլեկտրագետ, փականագործ, էլեկտրագետ-փականագործ, ավտոփականագործ, կարբյուրատորագործ, էլեկտրամոնտաժող, էլեկտրամոնտյոր, էլեկտրամեքենագետ, գազաէլեկտրամեքենագետ, գազաէլեկտրաեռակցող, ավտոէլեկտրիկ, գազաեռակցող, շարժիչագործ, վարպետ` կարբյուրատորների նորոգման, վուլկանացնող, ավտոմեքենագետ

1.40

16.

գործավար, գործավար-օպերատոր, գրագիր, օպերատոր` համակարգչի, օպերատոր, պատճենահանող, քարտուղար, մեքենագրուհի, քարտուղար-մեքենագրուհի, ավագ խոհարար, սանտեխնիկ, տպագրիչ` պատճենահանող սարքով, օպերատոր` տպագրական մեքենայի

1.25

17.

հնոցապան, զոդող, եռակցող, օպերատոր` դողերի նորոգման, լվացող` ավտոմոբիլների, պաստառապատող, գործիքագործ, խոհարար, խոհարար-մատուցող, բուֆետապան, դերձակ, կոշկակար, արդուկող, քույր-տնտեսուհի

1.20

18.

պահակ, պահակ` գիշերային, հերթապահ` անցագրային կետի, կարգավար

1.10

19.

առաքիչ, առաքիչ-մատակարարող, ցրիչ, ախտահանող, վերելակավար, դռնապան, փայլեցնող` հատակի, հանդերձապահ, լվացող, լվացող` ամանների, բանվոր` շենքերի, կառույցների և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման, այգեպան, կազմարար, բակապան

1.00

20.

հավաքարար, սպասարկող` տեխնիկական աշխատանքների

1.00

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

21.

տեղամասի պետ՝ պետական ռեզերվների ոլորտում

2.66

22.

սառնարանային մեքենաների մեքենավար՝ պետական
ռեզերվների ոլորտում

2.40

23.

հաշվիչ չափիչ սարքերի ճարտարագետ՝ պետական
ռեզերվների ոլորտում

2.40

24.

կոմպրեսորային արտադրամասի պետ՝ պետական
ռեզերվների ոլորտում

2.40

25.

պահակային հերթափոխի պետ՝ պետական
ռեզերվների ոլորտում

1.50

26

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

27.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

28.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

29.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

30.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

31.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

32.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

33.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

34.

(կետն ուժը կորցրել է 16.12.21 N 2056-Ն)

(հավելվածը խմբ. 29.12.15 N 1562-Ն, 08.02.18 N 106-Ն, լրաց. 26.11.20 N 1834-Ն, փոփ. 16.12.21 N 2056-Ն, լրաց. 16.03.23 N 328-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 737-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

(վերնագիրը խմբ. 08.02.18 N 106-Ն)

 

NN ը/կ

Պաշտոնի անվանումը

Պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` ըստ մասնագիտական աշխատանքային տարիների

մինչև 2 տարի

2-5 տարի

5-10 տարի

10-15 տարի

15-20 տարի

20 և ավելի տարի

 

Ավիացիա

1.

Հրամանատար` սավառնակախմբի

3.39

3.50

3.61

3.72

3.83

3.94

2.

Տեղակալ` սավառնակախմբի հրամանատարի, տեղակալ` սավառնակախմբի հրամանատարի-շտաբի պետ, տեղակալ` սավառնակախմբի հրամանատարի, ինժեներա-ավիացիոն ծառայության

3.29

3.39

3.50

3.60

3.71

3.82

3.

Առաջատար ճարտարագետ` աերոնավիգացիոն կազմակերպության

3.18

3.28

3.38

3.49

3.59

3.69

4.

Հրամանատար` ջոկատի

3.07

3.17

3.27

3.37

3.47

3.57

5.

Բորտինժեներ, ճարտարագետ` օդագնացական-տիեզերական սարքավորումների, ճարտարագետ` օդանավի տեխնիկական սպասարկման

2.97

3.06

3.16

3.25

3.35

3.44

6.

Հրամանատար` օդանավի

2.86

2.95

3.04

3.13

3.23

3.32

7.

Օդաչու-հրահանգիչ, օգնական` օդանավի հրամանատարի, ղեկապետ (շտուրման)` ինքնաթիռի, ավագ բորտտեխնիկ-օպերատոր-հրահանգիչ

2.76

2.84

2.93

3.02

3.10

3.19

8.

Տեխնիկ` օդանավի տեխնիկական սպասարկման, բորտռադիստ` հրահանգիչ, բորտռադիստ, տեխնիկ` օդային տրանսպորտի շահագործման

2.65

2.73

2.82

2.90

2.98

3.07

 

Այլ ոլորտներ

9.

Գլխավոր մասնագետ, գլխավոր ճարտարագետ, խորհրդական

1.83

1.91

1.98

2.05

2.13

2.20

10.

Պետ` ֆինանսական ծառայության, պետ` ֆինանսատնտեսական մասի, պետ` ծառայության, պետ` արհեստանոցի, պետ` լաբորատորիայի, պետ` բաժանմունքի, էլեկտրատեխնիկական սարքավորումների նորոգման

1.80

1.87

1.93

1.99

2.05

2.11

11.

Ավագ մասնագետ

1.74

1.80

1.86

1.93

1.99

2.05

12.

Ռադիոֆիզիկոս` ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, քիմիկոս` վերլուծաբան, ճարտարագետ` չափագիտության, ճարտարագետ-էլեկտրագետ, ճարտարագետ` էլեկտրամեխանիկական սարքավորումների, ճարտարագետ` ջերմաէներգագետ, ճարտարագետ-էներգագետ, էլեկտրամեքենագետ, ճարտարագետ` զենքի և զինվորական համակարգերի, ճարտարագետ-էլեկտրոնիկ, ճարտարագետ` ռադիոհամակարգերի շահագործման և սպասարկման, ճարտարագետ` օդանավի տեխնիկական սպասարկման, ավագ մեքենագետ, ճարտարագետ` մեքենագետ, քարտեզագիր, ավագ հաշվապահ

1.67

1.73

1.80

1.87

1.93

2.00

13.

Մանրէաբան, հրահանգիչ` անասնաբուժության, անասնաբույժ, լաբորանտ, հաշվապահ, մեթոդիստ, մասնագետ` անձնակազմի ուսուցման, սրբագրիչ

1.68

1.74

1.80

1.86

1.92

1.98

14.

Ղեկավար` գրասենյակի, պետ` զինհաշվառման սեղանի, պետ` հանգույցի, պետ` պահակախմբի, տնօրեն` հյուրանոցի, հրամանատար` դասակի, պետ` արհեստանոցի, պետ` լաբորատորիայի, պետ` բաժանմունքի, պետ` խմբի, պետ` հրաձգարանի, պետ` հերթափոխի

1.62

1.68

1.74

1.80

1.85

1.91

15.

Հրամանատար` ջոկի, հրամանատար` ջոկի-ճաշարանի պետ, հրամանատար` ջոկի-պահեստարանի պետ, վարիչ` հանրակացարանի, տեղակալ` պահակախմբի պետի-բաժանմունքի պետ, տեղակալ` պահակախմբի պետի, տեղակալ` պահակախմբի պետի-ջոկի հրամանատար, տեղակալ` խմբի պետ, մենեջեր` հյուրանոցային սպասարկման ծառայությունների, վարիչ (տնօրեն)` բաղնիքի, մենեջեր` նյութատեխնիկական մատակարարման, վարիչ (տնօրեն)` լվացքատան, պետ` տնային կառավարչության

1.56

1.62

1.67

1.73

1.79

1.84

16.

Տեխնիկ` շենքերի և կառույցների շինարարության և շահագործման, էլեկտրատեխնիկ, տեխնիկ` էլեկտրիկ, տեխնիկ-էլեկտրոնիկ` համակարգչային սարքավորումների, տեխնիկ-էլեկտրոնիկ` ռադիոկապի, տեխնիկ` հեռահաղորդակցության համակարգերի, տեխնիկ-էլեկտրոնիկ, մեքենագետ` ավիասարքավորումների, մեքենագետ, մեքենագետ` ռադիոէլեկտրոնային սարքավորումների, մեքենագետ` ավիասպառազինության, մեքենագետ-վարորդ, գծագրող, տեխնիկ-լաբորանտ, ավագ տեխնիկ` ռադիոհամակարգերի շահագործման և սպասարկման

1.52

1.58

1.64

1.70

1.76

1.82

17.

Ռադիոհեռախոսավար, կարգավար` ավտոմեքենաների շարժման, տեսուչ` հակահրդեհային անվտանգության, տեխնիկ` կենսաքիմիայի, շնաբույծ, հրահանգիչ` պարաշյուտային ծառայության, էքսկուրսավար, առաքիչ-վարորդ, հաշվետար, մասնագետ` սոցիալական աշխատանքի, մարզիչ, հրահանգիչ` մարզական

1.50

1.56

1.61

1.67

1.72

1.77

18.

Մեքենագրող, օպերատոր` համակարգչի, գործավար, պահեստապետ, ավագ ընդունող-հանձնող, գրագիր, ծառայող` անձնակազմ հաշվառող

1.44

1.49

1.55

1.60

1.65

1.71

19.

Պարետ-պահեստապետ` համալիրի, պարետ` հանրակացարանի, պարետ, պարետ-տեխնիկ` շենքերի վերակացու

1.35

1.40

1.45

1.51

1.56

1.62

20.

Գանձապահ, հեռախոսավար, պահոցապետ, հերթապահ

1.33

1.38

1.43

1.49

1.54

1.59

21.

Պետ-խոհարար` ճաշարանի, պետ-խոհարար-հրահանգիչ` ճաշարանի, հրամանատար` ջոկի-խոհարար, ավագ խոհարար

1.31

1.36

1.41

1.47

1.52

1.57

(հավելվածը խմբ. 08.02.18 N 106-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 737-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

(վերնագիրը խմբ. 08.02.18 N 106-Ն)

 

(դրամ)

NN

ը/կ

Պաշտոնի անվանումը

Լրավճարը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1.

Խորհրդական

0

Գիտություն

2.

Պրոռեկտոր` գիտական հիմնարկության

0

3.

Վարիչ` ասպիրանտուրայի

0

4.

Պետ` բաժնի (գիտական հիմնարկության), պետ՝ ֆակուլտետի, ղեկավար` կենտրոնի (գիտական հիմնարկության)

0

5.

Ղեկավար` խմբի (գիտական հիմնարկության), խորհրդական գիտական գծով, պետ՝ ամբիոնի

0

6.

Ավագ գիտաշխատող, ավագ գիտնական վերլուծաբան, պետ՝ ցիկլի

0

7.

Գիտաշխատող` գիտական կազմակերպությունում, գիտնական վերլուծաբան, ավագ դասախոս

0

Կրթություն

8.

 

0

9.

Պետ` բաժնի

0

10.

Պետ` բաժանմունքի

0

11.

Դասախոս, դասավանդող` միջնակարգ կրթության համակարգի (ըստ առարկաների)

0

Առողջապահություն

12.

Բժիշկ` ուրոլոգ

0

13.

Բժիշկ, բժիշկ` անզգայաբան, բժիշկ` համաճարակաբան, բժիշկ` սոնոգրաֆիստ, բժիշկ-օրդինատոր, բուժկետի պետ-բժիշկ, դեղագետ, բժիշկ` ֆիզիոթերապևտ, օրդինատոր-նեյրոակնաբույժ, պրոթեզավորող, վիրաբույժ, բժիշկ` գինեկոլոգ, բժիշկ` ֆունկցիոնալ ախտորոշման

0

14.

Բուժակ, բուժակ-դեղատան պետ, բուժկետի պետ-բուժակ

5410

15.

Բուժքույր-անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի, բուժքույր` վիրաբուժության

10675

16.

Կլինիկական լաբորանտ, բուժքույր (լաբորանտ)` ճառագայթային ախտորոշման, բուժքույր` կազմակերպիչ, բուժքույր` ընդհանուր պրակտիկայի, բուժմատենավար, բուժքույր` վիճակագիր, դիետաբան, բուժքույր` ոսկրաբուժության, դեղագործ, բուժքույր` ֆունկցիոնալ ախտորոշման, մերսող, սանհրահանգիչ, տեխնիկ` պրոթեզավորող

12381

Մշակույթ

17.

Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության

0

18.

Վարիչ` բաժնի, պետ` թանգարանի (կառուցվածքային ստորաբաժանում), տեղակալ` տնօրենի գիտական գծով

0

19.

Ղեկավար` խմբի, պետ` ակումբի, վարիչ` գրադարանի

0

20.

Գիտաշխատող` թանգարանում, գիտական կազմակերպությունում, խմբագիր

0

21.

Երաժիշտ, նկարիչ-ձևավորող, գրադարանավար, թղթակից

0

22.

Լուսանկարիչ, կինոմեխանիկ, պահապան

0

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ

23.

Էլեկտրագազաեռակցող, եռակցող, ավագ գործիքագործ, փականագործ-գործիքագործ, խառատ, հղկող, ավտոփականագործ, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի, փականագործ` մեխանիկական հավաքման աշխատանքների, փականագործ, փականագործ` ավտոմեքենայի նորոգման, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի շարժիչի, փականագործ` ագրեգատների նորոգման, էլեկտրամեքենագետ` էլեկտրասարքավորումների փորձարկման և նորոգման, փականագործ-մեքենագետ` թռչող սարքերի պարաշյուտային և վթարափրկարարական միջոցների, շարժիչագործ, փականագործ-էլեկտրագետ` էլեկտրասարքավորումների նորոգման, կարբյուրատորագործ,

ակումլյատորագործ (մարտկոցագործ), ֆրեզող, օպտիկ, նորոգող, ավտոէլեկտրիկ

0

24.

Ջոկի հրամանատար-վարորդ, հաշվարկի հրամանատար-վարորդ, ջոկի հրամանատար-վարորդ-լցավորող, կաթսայատան պետ-օպերատոր, ջոկի հրամանատար-պահակ

0

25.

Ավագ վարորդ, ավագ վարորդ-լցավորող

0

26.

Վարորդ` հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի, վարորդ` շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի, վարորդ` հրշեջ ավտոմեքենայի, բուլդոզերավար, տրակտորիստ, մեքենավար` ուղեհարթիչների և կեռաշերեփների, էքսկավատորավար, մեքենավար` ավտոամբարձիչի, բանվոր` ճոպանասարքի-վարորդ` ավտոամբարձիչի,

ավտոկռունկավար, կռունկավար

0

27.

Քույր-տնտեսվար, խոհարար (ուհի), մատուցող (ուհի), բուֆետապան, սանիտար (ուհի), սանիտար (ուհի)-ախտահանող, սանիտար (ուհի)` վիրահատարանի, ախտահանող, վարսավիր, սպասուհի, հրշեջ, այգեպան` կանաչապատման աշխատանքների

10675

28.

Վարորդ` բեռնատար ավտոմեքենայի` ըստ բեռնատարողության (տոննա)

 

- մինչև 5 տոննա

4746

- 5 - 10 տոննա

3893

- 10 - 13 տոննա

3040

29.

Վարորդ` մարդատար ավտոմեքենայի` ըստ շարժիչի աշխատանքային ծավալի (լիտր)

 

- մինչև 1,8 լիտր

5599

- 1,8 - 3,5 լիտր

4746

- 3,5 լիտրից ավելի

3893

30.

Որմնադիր, ատաղձագործ, տանիքագործ, հյուսն, փականագործ` ջերմային ցանցերի սպասարկման, փականագործ-սանտեխնիկ, սանտեխնիկ, էլեկտրամեքենագետ` վերելակների սպասարկման, էլեկտրափականագործ` բարձր լարման

հոսանքագծերի նորոգման, էլեկտրագետ, միջատազերծող, պղնձագործ, թիթեղագործ, ներկարար, ավագ բանվոր` ճոպանասարքի, բանվոր` ճոպանասարքի, էլեկտրամոնտյոր` գեներատորի, էլեկտրամոնտյոր, վերանորոգող` էլեկտրոնային ռադիոսարքավորումների, մալուխագործ

0

31.

Կազմարար, հացթուխ, դերձակ, կոշկարար, մեքենավար` լվացող կայանքների, օպերատոր` սղոցանյութի վերամշակման կայանքի, օպերատոր` զտման կայանի, լաբորանտ` քիմիական անալիզի, օպերատոր` ջերմային ցանցերի, օպերատոր` կաթսայատան, օպերատոր` պոմպակայանի, օպերատոր` գազային կոմպրեսորի, օպերատոր` ջրամբարի, օպերատոր` սառնարանային սարքավորման, օպերատոր` լվացքի մեքենայի, օպերատոր` լվացման (լվացքի) մեքենայի, փականագործ-նորոգող, փականագործ-հավաքող, հավաքող` անվադողերի, օպերատոր` պատճենահանող և բազմացնող մեքենաների, մեքենավար` պոմպակայանքի, մեքենավար` ջերմաքարշի, բանվոր` խոհանոցի, լվացող՝ ամանեղենի, օժանդակ բանվոր` խոհանոցի, հավաքարար` կազմակերպության, արդուկող` ձեռքով, վերակացու` շենքերի, բեռնակիր, պահակ-օպերատոր, դռնապան, հանդերձապահ, վերելակավար, պահակ, աղբահանող բանվոր, բանվոր` տարբեր աշխատանքներ կատարող, բանվոր-տեսակավորող, փաթեթավորող` ձեռքով, բանվոր` օժանդակ

0

(հավելվածը խմբ. 08.02.18 N 106-Ն, լրաց., փոփ. 20.08.20 N 1380-Ն, խմբ. 05.01.23 N 23-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

 

Հավելված N 4.1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 737-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

Գիտություն և կրթություն

1.

Պետ՝ ֆակուլտետի

270,000

2.

Պետի տեղակալ՝ ֆակուլտետի

270,000

3.

Պետ` ամբիոնի, ղեկավար՝ կենտրոնի

270,000

4.

Ղեկավար` խմբի, պետ՝ բաժնի

180,000

5.

Պետ՝ ցիկլի, բաժանմունքի

110,000

6.

Ավագ գիտնական վերլուծաբան

95,000

7.

Ավագ դասախոս, գիտնական վերլուծաբան

75,000

8.

Դասախոս

65,000

9.

Թարգմանիչ, խմբագիր

40,000

10.

Ավագ մասնագետ, համակարգչային սրբագրիչ

20,000

  (հավելվածը լրաց. 11.07.24 N 1078-Ն)

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 737-Ն որոշման

 

ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը

1.

Գրասենյակի պատասխանատու

6.1

2.

Գրասենյակի համակարգող

4.9

3.

Գրասենյակի գործավար

3.3

(հավելվածը լրաց. 02.08.18 N 900-Ն)

 

Հավելված N 5.1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 737-Ն որոշման

 

ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

NN

ը/կ

Պաշտոնի անվանումը

Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման

գործակիցը

1.

Գրասենյակի

պատասխանատու

6.1

2.

Գրասենյակի համակարգող

4.9

3.

Գրասենյակի գործավար

3.3

(հավելվածը լրաց. 01.06.23 N 844-Ն)

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 737-Ն որոշման

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

1. ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ

 

1. «Ավիացիայի մասին» օրենքով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) վերապահված լիազորությունների իրականացման համար կոմիտեի թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման, ավիացիոն անվտանգության վարչությունների, ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման, ինչպես նաև թռիչքային անվտանգության ապահովման և որակի կառավարման բաժինների մասնագետներին (այսուհետ՝ մասնագետ) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով, ինչպես նաև այլ միջազգային պայմանագրերով ներկայացվող և սույն հավելվածով սահմանված կոմպետենցիաների տիրապետման համար, ինչպես նաև կոմիտեում աշխատանքային ստաժի համար տրվում է հավելավճար:

2. Կոմպետենցիան գիտելիքների, ունակությունների, հմտությունների և վարքագծի ամբողջություն է, որն անհրաժեշտ է «Ավիացիայի մասին» օրենքից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող գործառույթների պատշաճ, լիարժեք և արդյունավետ իրականացման համար:

3. Կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներին համապատասխան հավելավճարը վճարվում է մասնագետի կողմից կոմպետենցիայի հիման վրա կոմիտեի լիազորություններից բխող, մասնագետի աշխատանքային պայմանագրերով և պաշտոնի նկարագրերով նախատեսված գործառույթների իրականացման համար, իսկ աշխատանքային ստաժի համար մասնագետին տրվում է հավելավճար կոմիտեում աշխատած յուրաքանչյուր տարվա համար:

 

2. ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

4. Կոմիտեում աշխատած յուրաքանչյուր տարվա համար մասնագետին տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է տվյալ ամսվա պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 1-5 տարվա աշխատանքային ստաժի համար՝ 4.1 տոկոսի չափով, 6-10 տարվա աշխատանքային ստաժի համար՝ 4.3 տոկոսի չափով, 11-15 տարվա աշխատանքային ստաժի համար՝ 4.6 տոկոսի չափով, 16-20 տարվա աշխատանքային ստաժի համար՝ 4.9 տոկոսի չափով՝ հաշվի առնելով մասնագետի աշխատած տարիների քանակը (պաշտոնային դրույքաչափ x հավելավճարի տոկոս x աշխատած տարիների քանակ):

5. Աղյուսակով նախատեսված և սահմանված կարգով հաստատված կոմպետենցիաներից յուրաքանչյուրի տիրապետման համար մասնագետին վճարվում է հավելավճար աղյուսակով սահմանված չափով, որոնց հանրագումարի առավելագույն չափը չի կարող գերազանցել վարչության պետի և բաժնի պետի համար 97 տոկոսը, վարչության պետի տեղակալի համար՝ 83 տոկոսը, գլխավոր մասնագետ-տեսուչի համար՝ 91 տոկոսը, գլխավոր մասնագետի համար՝ 83 տոկոսը, առաջատար մասնագետի համար՝ 81 տոկոսը։

6. Կոմպետենցիան հավաստվում է համապատասխան վկայականով (սերտիֆիկատով), որի հիման վրա կոմպետենցիան ենթակա է հաստատման Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից սահմանված կարգով:

 

Աղյուսակ

 

NN

ը/կ

Կոմպետենցիաներ

Պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող

տոկոս (%)

1.

Թռիչքային անվտանգության կառավարում

(Safety Management)

8

2.

Ստորաբաժանման գործառույթների որակի կառավարում

(Quality Management)

8

3.

Մասնագետ՝ ըստ առանձին ուղղությունների

(Specialization)

23

4.

Ավիացիայի բնագավառի աուդիտոր

(Auditor)

16

5.

Քննող

(Examiner)

13

6.

Հրահանգիչ

(Instructor)

11

7.

Տեսուչ

(Inspector)

18

8.

Օտարերկրյա օդանավի թռիչքային անվտանգության գնահատման աուդիտոր/տեսուչ

(Safety Assessment of Foreign Aircraft (SAFA)

auditor/inspector)

15

9.

Ուսուցանող/դասավանդող

(Train the Trainer)

15

(հավելվածը լրաց. 09.02.23 N 179-Ն)

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 737-Ն որոշման

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

1. ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ

 

1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքով միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) վերապահված լիազորությունների իրականացման համար կոմիտեի միջուկային անվտանգության վարչության, ճառագայթային անվտանգության վարչության և տեխնիկական բաժնի մասնագետներին (այսուհետ՝ մասնագետ) Հայաստանի Հանրապետության կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի վավերացված միջազգային պայմանագրերով («Միջուկային զենքը չտարածելու մասին» ՄԱԿ-ի 1968 թվականի հունիսի 12-ի պայմանագիր, «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնագիր, «Միջուկային զենքի չտարածման հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրություն, «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիա, «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին», «Միջուկային վթարի կամ ռադիացիոն վթարային իրադրության դեպքում օգնության մասին», «Միջուկային վնասի համար քաղաքացիական պատասխանատվության մասին» Վիեննայի կոնվենցիա, «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիա, 2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխություն, «Աշխատած վառելիքի անվտանգ կառավարման և ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման» համատեղ կոնվենցիա), ինչպես նաև միջազգային այլ պարտավորություններով (մասնավորապես՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներ) և սույն հավելվածով սահմանված կոմպետենցիաների տիրապետման համար, ինչպես նաև կոմիտեում աշխատանքային ստաժի համար տրվում է հավելավճար:

2. Կոմպետենցիան գիտելիքների, ունակությունների, հմտությունների և վարքագծի ամբողջություն է, որն անհրաժեշտ է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող գործառույթների պատշաճ, լիարժեք և արդյունավետ իրականացման համար:

3. Կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներին համապատասխան հավելավճարը վճարվում է մասնագետի կողմից կոմպետենցիայի հիման վրա կոմիտեի լիազորություններից բխող, մասնագետի աշխատանքային պայմանագրերով և պաշտոնի նկարագրերով նախատեսված գործառույթների իրականացման համար:

4. Կոմպետենցիան հավաստվում է համապատասխան վկայականով (սերտիֆիկատով), որի հիման վրա կոմպետենցիան ենթակա է հաստատման Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով:

5. Մասնագետին աշխատանքային ստաժի համար հավելավճարը տրվում է կոմիտեում աշխատած տարիների համար:

 

2. ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

6. Կոմիտեում աշխատած յուրաքանչյուր տարվա համար մասնագետին տրվում է հավելավճար` 2 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:

7. N 1 աղյուսակով նախատեսված և սահմանված կարգով հաստատված կոմպետենցիաներից յուրաքանչյուրի տիրապետման համար մասնագետին հաշվարկվում է հավելավճար, որի հանրագումարի առավելագույն չափը չի կարող գերազանցել 50 տոկոսը:

 

Աղյուսակ N 1

 

NN

ը/կ

Կոմպետենցիաները

Պաշտոնային դրույքաչափի

նկատմամբ հաշվարկվող առավելագույն տոկոսը (%)

1.

ԱԷՄԳ-ի երաշխիքների կիրառում (IAEA Safeguard implementation)

25

2.

Միջադեպերի քննություն (Event Investigation)

25

3.

Անվտանգության գնահատում, դիտարկում և վերլուծություն (Safety assessment, review and analysys)

25

4.

Ջերմահիդրավլիկ, նեյտրոնաֆիզիկական և ամրության հաշվարկների դիտարկում (Thermohydraulic, neutron physics and strength calculations review)

25

5.

Միջազգային տեղեկատվական համակարգերի վարում (International information systems management)

25

8. Սույն հավելվածի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված հավելավճարները հաշվարկվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ։

(հավելվածը լրաց. 08.02.24 N 197-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան