Basic information
Number
թիվ 55-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.06.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Enactment date
22.06.2023
Signing organisation
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Signing date
22.06.2023
Effective date
23.06.2023

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2023 թվականի

ք. Երևան

թիվ 55-Ա

 

«ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 19-րդ և 32-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 297 լիցենզիան վերաձևակերպելու և լիցենզիայի կրկնօրինակը տրամադրելու մասին 2023 թվականի հունիսի 19-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հայտը՝

1) անվանման փոփոխության հիմքով վերաձևակերպել 2021 թվականի հունվարի 20-ին տրամադրված ԵՀ N 297 լիցենզիան․

2) «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը տրամադրել լիցենզիայի կրկնօրինակը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

2023 թ. հունիսի 22

ք. Երևան