Գլխավոր տեղեկություն
Համար
N 3091-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 16.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
14.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3091-Ա

«14» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Երևանի քաղաքապետարան հասցեագրված Ավետիս Գինոսյանի 2024 թվականի հունիսի 25-ի թիվ Դ-80933-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան՝ իրականացվում է վարչարարություն:

Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 25-ի N 2814-Ա որոշմամբ Ավետիս Գինոսյանի 2024 թվականի հունիսի 25-ի թիվ Դ-80933-24 դիմումի հիման վրա, իրականացվող վարչարարության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ:

 Իրականացվող վարչարարության շրջանակներում 2024 թվականի հունիսի 25-ի թիվ Դ-80933-24 դիմումով ներկայացված պահանջի քննարկման նպատակով 2024 թվականի հուլիսի 15-ին հրավիրվել են լսումներ:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հայտնած տեղեկատվության համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջանի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և «Հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդյաց տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում քաղաքացի Ավետիս Գինոսյանին պատկանող «Mitsubishi outlander» մակնիշի 17 IY 117 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա 2024 թվականի մայիսի 16-ին ուժեղ քամուց կոտրվել և ընկել է կիսաչոր բարդու՝ կենսունակ ճյուղ:

 2024 թվականի հուլիսի 15-ի կայացած լսումներին մասնակցած Ավետիս Գինոսյանն ի թիվս այլ փաստարկների՝ հայտնել է, որ իր ունեցած տեղեկատվության համաձայն՝ Նորքի Հայորդաց տան տնօրենի դիմումի արդյունքում 10-15 օր առաջ համապատասխան թույլտվության հիման վրա խնդրո առարկա չորացած ծառը հատվել է:

 Ավետիս Գինոսյանի հայտնած փաստերի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, որի նպատակով թիվ Ն/40504-24 գրությամբ հարցում է ուղղվել իրավասու մարմնին, ում կողմից նշված հարցումը հասցեագրվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով:

 Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ փոխօգնության կարգով հայցված տեղեկատվությունը դեռևս չի ստացվել և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1․Ավետիս Գինոսյանի 2024 թվականի հունիսի 25-ի թիվ Դ-80933-24 դիմումի հիման վրա իրականացվող վարչարարության ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի օգոստոսի 24-ը ներառյալ:

2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ