Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 72
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի

թիվ 72

քաղ. Չոլպոն-Աթա

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿՈՇԿԵՂԵՆԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում կոշկեղենի դրոշմավորում սահմանելու ամսաթիվն ու կարգը և այդ ամսաթվի մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ոչ ուշ, քան այն վրա հասնելուց 6 ամիս առաջ։ Ընդ որում, չդրոշմավորված կոշկեղենի շրջանառության արգելքը 2020 թվականի մարտի 1-ից շուտ չի կարող սահմանվել։

(1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) 

2. Սահմանել, որ՝

սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված կոշկեղենի մնացորդների դրոշմավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում.

անդամ պետությունները նույնականացման միջոցներով դրոշմավորված կոշկեղենի անարգել շրջանառությունն ապահովելու նպատակներով սահմանում կամ նշանակում են ազգային օպերատորների (ադմինիստրատորների) մինչև 2020 թվականի մարտի 1-ն ընկած ժամկետում.

անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով որոշում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).

անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելին համապատասխան.

(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

այն անդամ պետությունները, որոնք իրենց տարածքում սահմանել են դրոշմավորում, ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետին համապատասխան:

(2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, խմբ., փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

3. Հաստատել կից ներկայացվող՝

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը. ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.

դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։

(3-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

(4-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի թիվ 72 որոշմամբ

 (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 139 որոշման խմբագրությամբ)

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող

(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

 

1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 6401, 6402, 6403, 6404 և 6405 դիրքերում դասակարգվող դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունները (այսուհետ՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկություններ)) փոխանցվում են XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան.

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).

«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).

«XML Schema Part 1:Structures» և «XML Schema Part 2:Datatypes» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-1/ և http://www.w3.оrg/TR/xmlschema-2/ հասցեներով)։

2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները բերված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 6-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում՝ բացառությամբ սույն պահանջների 1-3-րդ աղյուսակներում նշված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6401, 6402, 6403, 6404 և 6405 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։

3. Դաշտերը (սյունակները) ձևավորվում են, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերը կիրառվում են բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։

4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։

Աղյուսակ 1

 

 

Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)

ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը)։ Օրինակ՝ «տուֆլիներ», «ճտքակոշիկներ», «սանդալներ»

1

2

Ապրանքի անվանումը պիտակի վրա

 

ձևավորվում է ազատ ձևով՝ պիտակի վրայի տեղեկատվությանը համապատասխան

1

3

Ապրանքի տարատեսակությունը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն նյութի անվանումը, որից պատրաստված է ապրանքը, և ապրանքի այլ տարբերակիչ հատկանիշներ (մոդելը, գույնը, չափսը, ապրանքի վերնամասի, աստառի, տակամասի նյութը և այլն)

նշվում են տեքստային տողում միավորված՝ ապրանքի բնութագրերը։ Տարատեսակությունը մատնանշում է ապրանքի տարբերակիչ առանձնահատկությունները՝ նույն ֆունկցիոնալ անվանումն ունեցող ուրիշ ապրանքների համեմատ։ Ներառում է առանձնահատկությունների նկարագրությունը (նշանակությունը, տեսակը, մոդելը և այլն), ապրանքի միավորի տարայի, փաթեթվածքի տեսակի նկարագրությունը

0..1

4

Ապրանքի միավորված անվանումը

   

0..1

5

Ապրանքային նշանը (բրենդը)

տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին

նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշումը։ Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»

1

6

Ենթաբրենդը

ենթաբրենդը

ենթաբրենդն արտադրողի (դիստրիբյուտորի և այլնի) կողմից հատուկ առանձնացված բրենդի տարատեսակ է։ Օրինակ՝ բրենդ՝ «Մարկո», ենթաբրենդ՝ «Պրեմիում»

0..1

7

Չափման միավոր

ապրանքի քանակի չափման միավորը

տարրը նախատեսված է ապրանքի չափման միավորի ծածկագրի (ծածկագրային նշագրի) վերաբերյալ տեղեկությունները նշելու համար

0..1

8

Ապրանքի պատկերը

ապրանքի լուսանկարչական պատկերը

տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը

0..*

9

Մոդելը

Արտադրողի մոդելը

 

1

10

Գույնը

գույնը

 

1

11

Չափսը

չափսը

 

0..1

12

Չափսը ստվերագծային-զանգվածային համակարգում

 

նշվում է չափսը ստվերագծային-զանգվածային համակարգում ապրանքի կամ պիտակի վրայի տեղեկություններին համապատասխան կամ մյուս չափման համակարգերից վերահաշվարկի արդյունքում ստացված ։ Թույլատրվում է նշել ընդգրկույթային արժեքները, եթե նման ձևով տեղեկությունները զետեղված են ապրանքի կամ պիտակի վրա։

1

13

Վերնամասի նյութի տեսակը

կոշկերեսի արտադրման համար օգտագործված նյութի տեսակը

 

1

14

Աստառի նյութի տեսակը

կոշիկի աստառի արտադրման համար օգտագործված նյութի տեսակը

 

1

15

Տակամասի նյութի տեսակը

կոշկատակի արտադրման համար օգտագործված նյութի տեսակը

 

1

16

Բաղադրությունը

պարունակում է ապրանքի բաղադրության մեջ մտնող տարրերի, բաղադրամասերի նկարագրությունը։ Կարող է պարունակել տեղեկատվություն կոշկերեսի, ներբանի և կոշկատակի վերաբերյալ

նշվում են տեքստային տողում միավորված՝ ապրանքի բնութագրերը

0..1

17

Լրացուցիչ տեղեկությունները

   

0..1

 

Աղյուսակ 2

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6401, 6402, 6403, 6404 և 6405 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը

AI-ի ծածկագիրը

AI-ի լրիվ անվանումը

Տարրային տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC-ի համարը

AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող՝ 18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number)

N2+N14

GTIN (Global Trade Item Number)՝ մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը՝ GS1 բաց ստանդարտների համակարգում։ 14-նիշ թվային նույնականացուցիչ

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ 14 պայմանանշաններից կազմված թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար։

02

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը (GTIN of Contained Trade Items)

N2+N14

 

AI (02) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում գտնվող ապրանքային միավորների GTIN-ը՝ դրա համասեռ պարունակության դեպքում։ Պարզաբանում. այդ տարրային տողը կարող է օգտագործվել միայն այն լոգիստիկ միավորի համար, որն ինքնին առևտրային միավոր չէ, եթե դրանում պարունակվող միևնույն մակարդակի բոլոր ապրանքներն ունեն նույնանման GTIN։ Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը լոգիստիկ միավորում պարունակվող ամենաբարձր մակարդակի ապրանքային միավորների նույնականացման համարն է

21

Սերիական համարը (Serial Number)

N2+X..13

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ մինչև 13 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի սերիական համարը, որը պատրաստողի կողմից շնորհվում է ապրանքին՝ դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։

GTIN-ի հետ զուգակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում. կոշկեղենի նույնականացման նպատակներով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! "% &'* + - ./_,:; = <>?))

91

Ստուգման բանալու նույնականացուցիչը

N2+X..5

ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը)

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններում

92

Ստուգման ծածկագիրը

N2+X..88

ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններում

 

Աղյուսակ 3

 

Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

6401,
6402,
6403,
6404,
6405

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 2

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները՝

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01»

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN)

3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21»

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN)

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով

6401,
6402,
6403,
6404,
6405

101
կամ
301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները.

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան վավերապայմանի այլ արժեք «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը), կարող է պարունակել 18-ից 74 պայմանանշան ներառյալ և բաղկացած լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&'"()* + ,-_. / :;< = >?!)

(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

 

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի

թիվ 72 որոշմամբ

 

Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով

(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

 

1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (4 կամ 10 նիշ)։

4 Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)։

(4-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

5. Ապրանքի մասին տեղեկությունները՝

ապրանքի անվանումը պիտակի վրա.

ապրանքային նշանը (բրենդը)․

գույնը.

կոշիկի չափսը ստվերագծային-զանգվածային համակարգով.

մոդելը.

կոշկերեսի նյութի տեսակը.

կոշիկի աստառի նյութի տեսակը.

կոշկատակի նյութի տեսակը։

(5-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

6. Ապրանքի ծագման երկիրը:

(6-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

7. Տեղեկատվություն դրոշմավորվող ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։

Ապրանք արտադրողի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (լրացվում է անդամ պետությունների տարածքներում արտադրվող ապրանքների համար)։

(8-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

(հավելվածը խմբ., փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: