Գլխավոր տեղեկություն
Համար
N 3113-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 16.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
16.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3113-Ա

«16» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի h.50-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումներին համապատասխան.

1. Սույն որոշման հավելվածում նշված գույքերը ներկայացնել վարձակալության իրավունքով աճուրդով տրամադրման՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։

2. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված վարձակալության իրավունքով տրամադրման ենթակա գույքերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։

3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Հավելված

Երևանի քաղաքապետի

16.08.2024թ.

հ. 3113-Ա որոշման

ՑԱՆԿ

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՃՈՒՐԴՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ

Հ/h

գույքի հասցեն

/գտնվելու վայրը/

գույքի մակերեսը /շինություն, հողամաս/

օգտագործման նպատակը

վարձակալության տրամադրման ժամկետը

վարձավճարի չափը /1 ամիս/

1

Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/

ըստ հատակագծի՝

/շինություն՝ 11.25քմ, հողամաս՝ 794քմ/

սրճարան

3 տարի

387.000 ՀՀ դրամ

2

Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/

ըստ հատակագծի՝

/շինություն՝ 98.91քմ, հողամաս՝ 759քմ/

սրճարան

3 տարի

405.200 ՀՀ դրամ

3

Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/

ըստ հատակագծի՝

/շինություն՝ 37.94քմ, հողամաս՝ 388քմ/

սրճարան

3 տարի

143.000 ՀՀ դրամ

4

Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/

ըստ հատակագծի՝ հ.48 շինությունից /տարածք՝ 13.8քմ, հողամաս՝ 18.7քմ/

մանկական զբաղմունքի սենյակ

3 տարի

90.000 ՀՀ դրամ

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ