Գլխավոր տեղեկություն
Համար
N 1355-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2024 թվականի N 1355-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 2 հավելվածի՝

1) 14-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» պարբերությամբ՝

«ե. սույն ենթակետի «դ» պարբերությունում նշված դեպքերում այլ գործատուի կողմից տրամադրման ենթակա տեղեկանքները, եթե հաշվարկային ժամանակահատվածում կամ այդ ժամանակահատվածի առանձին ամիսներին այլ գործատուի մոտ առկա՝ իրեն վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն․».

2) 14-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «դ» պարբերությունում» բառերը փոխարինել «դ» և «ե» պարբերություններում» բառերով.

3) 23.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.2-րդ կետով՝

«23.2. Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև ամիսներ, որոնց ընթացքում վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը համարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար եկամուտը հաշվառվում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով։».

4) 24-րդ կետը «հարաբերությունների անընդհատությունից» բառերից հետո լրացնել «, իսկ եթե անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողը չի հանդիսանում օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված անձ՝ նաև անկախ այդ ժամանակահատվածում նրան վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվելու հանգամանքից» բառերով, իսկ «8-րդ և 10-րդ կետերով» բառերը փոխարինել «8-րդ և 10-րդ մասերով» բառերով.

5) 25-րդ կետում «կետով» բառը փոխարինել «մասով» բառով, իսկ «անընդհատությունից» բառից հետո լրացնել «, իսկ եթե անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողը չի հանդիսանում օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված անձ՝ նաև անկախ այդ ժամանակահատվածում նրան վերաբերող՝ այլ գործատուի մոտ առկա տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվելու հանգամանքից» բառերով.

6) 27-րդ կետը «եկամուտը» բառից հետո լրացնել «(անկախ այլ գործատուի մոտ առկա՝ վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվելու հանգամանքից)» բառերով.

7) 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին կետով՝

«27.1. Սույն կարգի 25-րդ և 27-րդ կետերում նշված դեպքերում այլ գործատուի մոտ առկա՝ վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվելու ամիսների եկամտի վերաբերյալ տեղեկատվությունը նպաստ հաշվարկող գործատուին ներկայացնում է վարձու աշխատողը՝ սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված տեղեկանքը ներկայացնելու միջոցով։ Տեղեկանքում նշվում է.

1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

2) հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսները, որոնց ընթացքում վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը համարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն.

3) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները (օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող)՝ ըստ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների.

4) եթե վարձու աշխատողը հաշվարկային ժամանակահատվածում գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում՝ խնամքի արձակուրդի ժամանակահատվածի սկիզբը և ավարտը, ինչպես նաև խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարձու աշխատողի համար սահմանված (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձի չափը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած) առաջին օրը 2024 թվականի հունվարի 1-ն է կամ դրանից հետո:

3. Եթե մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործատուն վարձու աշխատողին նշանակել, հաշվարկել և վճարել է ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստ և հաշվարկային ժամանակահատվածում առկա են եղել ամիսներ, որոնց ընթացքում վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը համարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստը հաշվարկվում է որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով և նպաստի՝ վճարման ենթակա գումարը (որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված և վճարված գումարների տարբերությունը) գործատուն վճարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մեկամսյա ժամկետում, եթե չի պահանջվում ներկայացնել որոշման N 2 հավելվածի 27.1-ին կետում նշված տեղեկանքը.

2) վեցամսյա ժամկետում, եթե պահանջվում է ներկայացնել որոշման N 2 հավելվածի 27.1-ին կետում նշված տեղեկանքը՝ տեղեկանքը ներկայացնելուց հետո՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան