ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի նոյեմբերի 27-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-505-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածից հանել «և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի» բառերը:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ հոդվածով.
«2.1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 680000 դրամ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի պաշտոնային դրույքաչափը` 600000 դրամ:»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:»:
Հոդված 6. Սույն օրենքը համարվում է ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ, և դրանով կատարված փոփոխությունները և լրացումը ուժի մեջ են մտնում 2009 թվականի հունվարի 1-ից և գործելու են մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:
(6-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-222-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-206-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.12.2011, ՀՕ-315-Ն | 01.01.2012, ՀՕ-206-Ն | |
16.11.2010, ՀՕ-166-Ն | 01.01.2011, ՀՕ-206-Ն | |
10.12.2009, ՀՕ-222-Ն | 01.01.2010, ՀՕ-206-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|