Գլխավոր տեղեկություն
Համար
N 86-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2024 թվականի N 86-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԻՆՎԵՍՏ ՊԼՅՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԻՆՎԵՍՏ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ԻՆՎԵՍՏ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2028 թվականի նոյեմբերի 16-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 18-ի N 86-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական

բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-

հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղե-

կություն-

ներ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

8418690008

Սառույց

արտադրող սարք BF5000

Օրական արտադրելու է 5 տոննա սառույց՝ ձկան փաթեթավորման

համար:

կգ

1 400

Չինաստան

Չինաստան

6 494 924

 

2.

3923100000

Պլ. տարաներ

660, 780, 800 լիտր

տարողությամբ տարաներ, որոնք օգտագործվում են ձկան տեղափոխման

համար

կգ

1 592

Չինաստան

Չինաստան

4 139 475

 

3.

8539490000

Ուլտրամանուշակա-

գույն լամպեր արտադրատարածքի մանրէազերծման համար

Լամպերը ախտահանում են այն տարածքը, որտեղ գտնվում են` ուլտրամանուշակագ ույն ճառագայթման

միջոցով:

հատ

34

Չինաստան

Չինաստան

216 713

 

4.

8716800000

Ձեռքի մեխանիկական հիդրավլիկ սայլակներ

2.5 տոննա տարողության ձեռքի

մեխանիկական ամբարձիչները օգտագործվելու են գործարանում ձկան տեղափոխման

համար:

հատ

6

Չինաստան

Չինաստան

437 131

 

5.

9405110033

Մետաղյա հիմքով ԼԵԴ լուսատուներ առաստաղի

Պահեստային տարածքի համար նախատեսված էներգախնայող լույսեր 210 վատտ

հզորությամբ:

կգ

63.8

Չինաստան

Չինաստան

299 353

 

6.

9405420033

Մետաղյա հիմքով ԼԵԴ լուսատուներ արտաքին լուսավորման համար

Ընդհանուր տարածքի լուսավորման նախատեսված էներգախնայող լույսեր 50, 100, 200

վատտ հզորությամբ:

կգ

67.5

Չինաստան

Չինաստան

333 792

 

7.

8704219801

Սառնարան-բեռնատար

Ներքին տրանսպորտը և

առաքվող բեռների որակը պահպանելու համար նախատեսվում է օգտագործել այս մեքենան Mersedes

Sprinter 2015:

հատ

1

-

Շվեդիա

6 425 263

 

8.

8704219801

Սառնարան-բեռնատար

Ներքին տրանսպորտը և առաքվող բեռների որակը պահպանելու համար նախատեսվում է օգտագործել այս

մեքենան VW Craſter:

հատ

1

-

Շվեդիա

5 140 211

 

9.

8704219801

Բեռնատար ֆուրգոն OPEL COMBO ECOFLEX 02/2015Թ․

1.2 L ԴԻԶԵԼԱՅԻՆ TURBO

VIN:W0L6WYC1AG9571

817

Սառնարան բեռնատար մեքենա, նախատեսված ձկնամթերքի տեղափոխման համար։

հատ

1

Թուրքիա

Վրաստան

2 363 994

         

10.

8704319801

Վերելակով MERCEDES-BENZ SPRINTER 2015Թ. ԲԵՆԶԻՆԱՅԻՆ CNG 1.8Լ VIN:WDB9061551N6152

09

Սառնարան բեռնատար մեքենա, նախատեսված ձկնամթերքի տեղափոխման համար։

հատ

1

Գերմանիա

Շվեդիա

5 773 060

 

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

3923100000

Պլ․ տարա ձկան տեղափոխման համար 800 լիտր

տարողության

Պլ․ տարա, որն օգտագործվում է ձկան տեղափոխման

համար։

կգ

74

Չինաստան

Չինաստան

149 169

 

2.

0302118000

Ծիածանափայլ իշխան պաղեցված

Ձկնամթերքը ծառայելու է որպես հումք թափոնների ստացման և հետագա

վերամշակման համար։

կգ

100 000

Իրան

Իրան

256 000 000

 

3.

0303149000

Ծիածանափայլ իշխան սառեցրած

Ձկնամթերքը ծառայելու է որպես

հումք թափոնների

ստացման և հետագա

վերամշակման համար։

կգ

100 000

Իրան

Իրան

256 000 000

 

4.

0302118000

Ծիածանափայլ իշխան պաղեցված

Ձկնամթերքը ծառայելու է որպես հումք թափոնների ստացման և հետագա

վերամշակման համար։

կգ

100 000

Նորվեգիա

Նորվեգիա

393 600 000

 

5.

0303149000

Ծիածանափայլ իշխան սառեցրած

Ձկնամթերքը ծառայելու է որպես հումք թափոնների ստացման և հետագա

վերամշակման համար։

կգ

100 000

Նորվեգիա

Նորվեգիա

393 600 000  
 

Ընդամենը

           

1 330 973 085

 

(հավելվածը լրաց., փոփ. 15.08.24 N 1297-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.08.2024, N 1297-Ա 17.08.2024, N 86-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան