ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2024 թվականի N 1373-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» N 2093-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկի՝
1) 44-րդ, 61-րդ, 82-րդ, 84-րդ, 87-րդ, 88-րդ, 104-րդ, 114-րդ, 115-րդ, 133-րդ, 138-րդ, 140-րդ, 141-րդ, 146-րդ, 149-րդ, 155-րդ, 157-րդ, 173-րդ, 270-րդ, 273-րդ, 274-րդ, 280-րդ, 281-րդ տողերի 8-րդ սյունակում «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» բառերով.
2) 42-րդ, 44-րդ, 61-րդ, 67-րդ, 70-րդ, 82-րդ, 87-րդ, 88-րդ, 104-րդ, 115-րդ, 148-րդ, 166-րդ, 173-րդ, 206-րդ, 236-րդ, 263-րդ, 275-րդ, 276-րդ, 277-րդ, 281-րդ տողերի 6-րդ սյունակները ճանաչել ուժը կորցրած.
3) 229-րդ տողի և 270-րդ տողի 7-րդ սյունակի «40» թիվն ուժը կորցրած ճանաչել.
4) 125-րդ, 126-րդ, 131-րդ, 132-րդ, 138-րդ, 146-րդ, 182-րդ, 183-րդ, 184-րդ, 185-րդ, 190-րդ, 191-րդ, 192-րդ, 193-րդ, 198-րդ տողերի 5-րդ սյունակում «հիմնանորոգում» բառը փոխարինել «հիմնանորոգում/վերանորոգում» բառերով.
5) 67-րդ տողի 3-րդ և 4-րդ սյունակների «միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «կրթահամալիր» բառով, 131-րդ տողի 8-րդ սյունակում լրացնել նաև «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» բառերը, 131-րդ տողի 9-րդ սյունակում լրացնել «Ավարտված (մարզադահլիճի մասնաշենքի կառուցում)» բառերը, 132-րդ տողի 8-րդ սյունակում լրացնել նաև «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» բառերը, 132-րդ տողի 9-րդ սյունակում լրացնել «Ավարտված (մարզադահլիճի մասնաշենքի կառուցում)» բառերը, 155-րդ տողի 3-րդ սյունակում «ք. Տաշիրի միջնակարգ դպրոց (ք. Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի տեղակայման վայրում)» բառերը փոխարինել «ք. Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց» բառերով, 155-րդ տողի 4-րդ սյունակում «միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «հիմնական դպրոց» բառերով, 229-րդ տողի 3-րդ սյունակում «գ. Գեղանուշ» բառերը փոխարինել «գ. Բաբիկավան-Կավճուտի կրթահամալիր» բառերով, 263-րդ և 281-րդ տողերի 3-րդ և 4-րդ սյունակների «միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «վարժարան» բառերով, 270-րդ տողի 3-րդ և 4-րդ սյունակների «կրթահամալիր» բառերը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով.
6) 293-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3 տողով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2024 թվականի օգոստոսի 20-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|