Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 159
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.12.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 159

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԷՊՕՔՍԻԴԱՅԻՆ ԽԵԺԵՐԻ ԵՎ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՁԵՎԵՐՈՎ ՊՈԼԻՈՒՐԵԹԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3907 30 000 1 և 3909 50 900 1 ծածկագրերով դասակարգվող առանձին տեսակների էպօքսիդային խեժերի և օպտիկական մանրաթելերի արտադրության համար նախատեսված առաջնային ձևերով պոլիուրեթանների համար մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3907 30 000 1 և 3909 50 900 1 ծածկագրերով դիրքերում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությանը կատարվող «4Դ)» հղումը փոխարինել «84Դ)» հղումով.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 84Դ ծանոթագրությամբ՝

«84Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 01.01.2024 թվականից մինչև 29.02.2024 թվականը ներառյալ։»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: