Գլխավոր տեղեկություն
Համար
N 1135-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1135-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված՝ 18 մոդուլային դպրոցի կառուցման նպատակով կատարել ձեռքբերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով հետևյալ պայմանագրերում մինչև պայմանագրի գնի 20 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.

- «Գրիգորյան Շին» ՍՊԸ-ի հետ 07.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ20/2, 18.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/3-3 և 25.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/5-1 պայմանագրեր.

- «ԱՐՍԵՎ» ՍՊԸ-ի հետ 15.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/9-1 պայմանագիր.

- «Վանի» ՍՊԸ-ի հետ 15.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10-2 պայմանագիր (բացառությամբ «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և Եղեգիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասով աշխատանքների).

- «ԱԳԱԹ-777» ՍՊԸ-ի հետ 13.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/3-2 պայմանագիր.

- «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի հետ 31.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿԲՄԱՇՁԲ-20/5-2 պայմանագիր.

- «Գազկոմշին» ՍՊԸ-ի հետ 10.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/6-1 պայմանագիր.

- «Հիդրո» ՍՊԸ-ի հետ 28.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/11 պայմանագիր.

- «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի հետ 17.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ20/4-2 պայմանագիր.

- «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի հետ 15.04.2021 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ21/1-1 պայմանագիր.

- «Ինտերեվրոս-Արգոս» ՍՊԸ-ի հետ 15.04.2021 թ. կնքված N ՀՀՔԿԲՄԱՇՁԲ-21/1-2 և 20.07.2021 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/9-3 պայմանագրեր.

- «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի հետ 28.04.2021 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/2-1 պայմանագիր.

- «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի հետ 23.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ20/20 և N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/22, 28.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/24, N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/25 և N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/26-2 պայմանագրեր.

- «ՍՈՒՐԳԵՎ» ՍՊԸ-ի հետ 28.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/26-1 պայմանագիր.

- «Շինկենտրոն» ՓԲԸ-ի հետ 29.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ20/26-3 պայմանագիր.

- «Հայնախագիծ» ԲԲԸ-ի հետ 16.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ՄԱԾՁԲ-20/3Հ պայմանագիր:

(1-ին կետը փոփ. 23.12.21 N 2133-Ա, փոփ., խմբ. 14.09.23 N 1587-Ա, փոփ. 07.03.24 N 324-Ա, փոփ., լրաց. 22.08.24 N 1321-Ա)

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմի տեին, «Գոմքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով, կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծա վալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Արարատշին» ՍՊԸ-ի հետ 20.04.2021 թվականին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/2-2 պայմանագրում՝ պայմանագրի գնի 32,1 տոկոսի չափով, չկիրառելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

(2-րդ կետը լրաց. 23.12.21 N 2133-Ա, փոփ. 20.07.23 N 1217-Ա)
      3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Վանի» ՍՊԸ-ի հետ 15.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10-2 պայմանագրում Դարբասի միջնակարգ դպրոցի կառուցման համար պայմանագրով սահմանված գնի 27.53 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

(3-րդ կետը լրաց. 14.09.23 N 1587-Ա)

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Դովեղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի հետ 26.11.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/13 պայմանագրում պայմանագրով սահմանված գնի 63.93 տոկոսի չափով և «ՄԻՔՆԱՐ» ՍՊԸ-ի հետ 18.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ- ԳՀԽԾՁԲ-20/21 պայմանագրում պայմանագրով սահմանված գնի 39,19 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

(4-րդ կետը լրաց. 02.11.23 N 1887-Ա)

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «ՆԱՎԱՍԱՐԴ ՇԻՆԱՐԱՐ» ՍՊԸ-ի հետ 23.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿԲՄԱՇՁԲ-20/10-1 պայմանագրում՝ պայմանագրով սահմանված գնի 26.98 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

(5-րդ կետը լրաց. 07.03.24 N 324-Ա)

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Մեդովկայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի հետ 25.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ20/3-1 պայմանագրում՝ պայմանագրով սահմանված գնի 24.14 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

(6-րդ կետը լրաց. 07.03.24 N 324-Ա)

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Եղեգիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Վանի» ՍՊԸ-ի հետ 15.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10-2 պայմանագրի Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի գ. Եղեգիսի դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման աշխատանքներ չափաբաժնում՝ պայմանագրով սահմանված գնի 22.75 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:

(7-րդ կետը լրաց. 22.08.24 N 1321-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան