ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0129 Ն. 06.08.24
6 օգոստոսի 2024 թվականի |
թիվ 129-Ն |
2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ-100», «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ-125», «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 150-ԱՄՅԱԿ», «ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ-150» ԵՎ «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ-100» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2024 թվականի օգոստոսի 15-ից շրջանառության մեջ դնել «Շառլ Ազնավուր-100», «Երվանդ Քոչար-125» արծաթե հուշադրամները՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով և Հավելված 2-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
2. 2024 թվականի սեպտեմբերի 9-ից շրջանառության մեջ դնել «Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
3. 2024 թվականի հոկտեմբերի 21-ից շրջանառության մեջ դնել «Էդգար Շահին-150» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 4-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
4. 2024 թվականի դեկտեմբերի 2-ից շրջանառության մեջ դնել «Գոհար Գասպարյան-100» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 5-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 129-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«Շառլ Ազնավուր-100» արծաթե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված է Շառլ Ազնավուրին շնորհված Հայրենիքի շքանշանը՝ հավերժության նշանի ֆոնին:
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «1000 ԴՐԱՄ» և «2024»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են Շառլ Ազնավուրի դիմապատկերը` հավերժության նշանի ֆոնին, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության դրոշների միաձուլվող պատկեր:
Մակագրություններն են՝ «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» և «CHARLES AZNAVOUR», «1924-2018»:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ | |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 | |
Քաշը |
33,6 գ | |
Տրամագիծը |
40,0 մմ | |
Որակը |
պրուֆ | |
Դրամաշուրթը |
ատամնավոր | |
Քանակը |
1000 հատ |
4. Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
5. Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ-100»
արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 129-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ-125» արծաթե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված են Երվանդ Քոչարի «Մելինեի դիմանկարը» գեղանկարը (1930 թ.) և «Էրեբունի-Երևան» տարածանկարը (1968 թ.):
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «100 ԴՐԱՄ» և «2024»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են Երվանդ Քոչարի դիմապատկերը, դրվագ «Պատերազմի արհավիրքը» կտավից (1962 թ.) և «Մելամաղձություն» քանդակը (1959 թ.): Մակագրություններն են՝ «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ», «Ervand Kochar», «125 ամյակ»:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
100 դրամ | |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 | |
Քաշը |
28,28 գ | |
Չափը |
28,0 x 40,0 մմ | |
Որակը |
լավացված | |
Դրամաշուրթը |
հարթ | |
Քանակը |
500 հատ |
4. Էսքիզների հեղինակն է Կարեն Մելիքյանը:
5. Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ-125»
արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 129-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման
150-ամյակ» արծաթե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված են Գևորգյան հոգևոր ճեմարանի պատկերանիշը, ճեմարանի ուխտերգից հատված՝ «ՄԵԾ ՏԵՍԻԼՔԻ ՄԵՆՔ ԶԱՎԱԿՆԵՐ», Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնի և խաչքարի վարդյակ:
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «1000 ԴՐԱՄ» և «2024»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսի դիմապատկերը, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքը:
Մակագրություններն են՝ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ» և «ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ Տ. Տ. ԳԵՎՈՐԳ Դ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ», «150 ամյակ», «1874»:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ | |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 | |
Քաշը |
33,6 գ | |
Տրամագիծը |
40,0 մմ | |
Որակը |
պրուֆ | |
Դրամաշուրթը |
ատամնավոր | |
Քանակը |
500 հատ |
4. Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերես), Լուսինե Լալայանը (դարձերես):
5. Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 150-ԱՄՅԱԿ»
արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
|
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 129-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ-150» արծաթե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և Էդգար Շահինի «Գեմմա» օֆորտը (1910 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ):
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «100 ԴՐԱՄ» և «2024»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են Էդգար Շահինի դիմապատկերը և «Թխահերն ու շիկահերը» օֆորտը (1907 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ):
Մակագրություններն են՝ «ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ», «EDGAR CHAHINE», «150 ամյակ» և «1874-1947»
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
100 դրամ | |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 | |
Քաշը |
28,28 գ | |
Տրամագիծը |
28,0 x 40,00 մմ | |
Որակը |
լավացված | |
Դրամաշուրթը |
հարթ | |
Քանակը |
300 հատ |
4. Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:
5. Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ-150»
արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
|
Հավելված 5 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 129-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«Գոհար Գասպարյան-100» արծաթե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գոհար Գասպարյանի բեմական կերպարը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆոնին, հայկական զարդանախշ:
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «1000 ԴՐԱՄ» և «2024»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են Գոհար Գասպարյանի դիմապատկերը, վարդերի և սոխակի պատկերներ:
Մակագրություններն են՝ «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ» և «GOHAR GASPARYAN», «100», «1924-2007»:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ | |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 | |
Քաշը |
33,6 գ | |
Տրամագիծը |
40,0 մմ | |
Որակը |
պրուֆ | |
Դրամաշուրթը |
ատամնավոր | |
Քանակը |
300 հատ |
4. Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
5. Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Գոհար Գասպարյան-100» արծաթե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|