Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 107
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.09.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 107

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում միջպետական հատույթների թողունակությունը որոշելու և բաշխելու կանոնները հաստատելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում միջպետական հատույթների թողունակությունը որոշելու ԵՎ բաշխելու կանոնները հաստատելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 81-րդ հոդվածի իրականացման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 21 հավելված) 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում միջպետական հատույթների թողունակությունը որոշելու և բաշխելու կանոնները։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

20   թվականի   -ի թիվ    որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում միջպետական հատույթների թողունակությունը որոշելու և բաշխելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնները, «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 7-րդ կետին համապատասխան, կանոնակարգում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների փոխհարաբերությունները միջպետական հատույթների այն թողունակությունը որոշելիս և բաշխելիս, որը հասանելի է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի իրականացման և էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման համար։

2. Սույն կանոնների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ներքին հատույթ՝ Միության անդամ պետության տարածքում տեխնոլոգիապես պայմանավորված էլեկտրահաղորդման գծերի ամբողջություն՝ կամավոր սահմանված Միության անդամ պետության կողմից՝ իր օրենսդրությանը համապատասխան, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի միջպետական հատույթներում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման նպատակով՝ ելնելով էլեկտրահաղորդման այդ գծերով էլեկտրական էներգիայի հաղորդման տեխնոլոգիական սահմանափակումներից.

հանդիպակաց մատակարարումներ՝ սահմանված միջպետական հատույթի միջոցով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի մատակարարումներ, որոնք իրականացվում են էլեկտրական էներգիայի փոխհոսքի հակառակ ուղղություններով, միևնույն ժամին.

ներքին հատույթի հասանելի թողունակություն՝ պլանավորվող ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ էլեկտրական հզորության մեծությունները, որոնք սահմանվում են Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, և որոնց սահմաններում տվյալ ներքին հատույթը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի ընթացքում կարող է օգտագործվել Արձանագրության 24-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված եղանակներով.

առևտրի իրականացման եղանակի (տեսակի) համար ներքին հատույթի հասանելի թողունակություն՝ պլանավորվող ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ էլեկտրական հզորության մեծություններ, որոնք սահմանվում են սույն կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան, և որոնց սահմաններում տվյալ ներքին հատույթը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի ընթացքում կարող է օգտագործվել համապատասխանաբար՝ ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների.

միջպետական հատույթի հասանելի թողունակություն՝ պլանավորվող ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ էլեկտրական հզորության մեծություններ, որոնց սահմաններում տվյալ միջպետական հատույթը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման համար կարող է օգտագործվել Արձանագրության 24-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված եղանակներով.

առևտրի իրականացման եղանակի (տեսակի) համար միջպետական հատույթի հասանելի թողունակություն՝ պլանավորվող ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ էլեկտրական հզորության մեծություններ, որոնք սահմանվում են սույն կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան, և որոնց սահմաններում տվյալ միջպետական հատույթը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման համար կարող է օգտագործվել՝ համապատասխանաբար ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների.

առևտրի իրականացման եղանակի (տեսակի) համար ներքին հատույթի ազատ թողունակություն՝ պլանավորվող ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ ներքին հատույթի էլեկտրական հզորության մեծություններ, որոնք սահմանվում են սույն կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան, և որոնց սահմաններում հնարավոր է համապատասխան միջպետական հատույթների միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների ծավալների գրանցում՝ համապատասխանաբար ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների.

առևտրի իրականացման եղանակի (տեսակի) համար միջպետական հատույթի ազատ թողունակություն՝ պլանավորվող ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ էլեկտրական հզորության մեծություններ, որոնք սահմանվում են սույն կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան, և որոնց սահմաններում հնարավոր է տվյալ միջպետական հատույթի միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների գրանցում՝ համապատասխանաբար ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների։

Սույն կանոններում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Արձանագրությամբ և Արձանագրության 5-րդ կետի առաջին պարբերությամբ ու 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված կանոններով սահմանված իմաստներով:

3. Երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկայի սուբյեկտների նկատմամբ պարտավորությունների կատարման և դեպի երրորդ երկրներ էլեկտրական էներգիայի մատակարարումների իրականացման նպատակով էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման, Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) էլեկտրաէներգետիկական համակարգի միջոցով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծավալները չեն ներառվում միջպետական հատույթների հասանելի թողունակության մեծությունների մեջ։

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդումն իրականացնելու համար պլանավորվող ծավալը որոշվում է Արձանագրության 5-դ կետի առաջին պարբերությամբ նախատեսված կանոններին համապատասխան։

4. Այն միջպետական հատույթների ցանկը, որոնցով հնարավոր է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացումը, և որոնց համար սահմանվում է հասանելի (ազատ) թողունակություն՝ սույն կանոնների 8-րդ կետի դրույթը հաշվի առնելով, նշված է Արձանագրության 6-րդ կետով նախատեսված՝ էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոնների (այսուհետ՝ փոխադարձ առևտրի կանոններ) հավելվածում։

Միջպետական հատույթների կազմի ռեեստրը ձևավորվում է սահմանակից անդամ պետությունների համակարգային օպերատորների և (կամ) ցանցային օպերատորների (այսուհետ՝ համակարգային (ցանցային) օպերատորներ) կողմից, միջպետական հատույթների ցանկի հիման վրա, Արձանագրության 8-րդ կետով նախատեսված կանոններին (այսուհետ՝ տեղեկատվական փոխանակման կանոններ) համապատասխան։

Եթե միջպետական հատույթների կազմի ռեեստրում ներառված տեղեկատվության կազմի մեջ փոփոխություններ են տեղի ունեցել, սահմանակից անդամ պետությունների համակարգային (ցանցային) օպերատորներն այդ մասին տեղեկացնում են սույն կանոնների 6-րդ կետում նշված՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությանը (այսուհետ՝ գրանցող) և (կամ) այլ անձանց՝ տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան։

5. Սահմանակից անդամ պետությունների պետական սահմաններին միջպետական հատույթների թողունակությունը որոշելու և բաշխելու հետ կապված հարաբերությունները կարգավորող՝ սույն կանոնների դրույթները տարածվում են նաև այլ անդամ պետությունների հետ ընդհանուր սահմաններ ունեցող անդամ պետության և այդ անդամ պետությանը սահմանակից ու այլ անդամ պետությունների հետ ընդհանուր պետական սահմաններ չունեցող անդամ պետությանը սահմանակից երրորդ պետության պետական սահմանին միջպետական հատույթի թողունակությունը որոշելու և բաշխելու հետ կապված հարաբերությունների վրա, այդ թվում՝ նշված անդամ պետությունների համակարգային (ցանցային) օպերատորների, նշված կազմակերպությունների և գրանցողի հարաբերությունների վրա։

6. Գրանցողը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունն է։ Գրանցողի իրավունքները և պարտականությունները (գործառույթները և լիազորությունները) իրականացվում են «օր առաջ» կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից՝ սույն կանոններին, փոխադարձ առևտրի կանոններին և տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան։

Գրանցողը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներին ծառայություններ է մատուցում միանալու մասին պայմանագրի հիման վրա՝ այն գնով (սակագնով), որը սահմանվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների համար գների (սակագների) սահմանման այն մեթոդական ցուցումներին համապատասխան, որոնք հաստատվում են այն անդամ պետության լիազորված պետական մարմնի կողմից, որի տարածքում գրանցվել է «օր առաջ» կենտրոնացված առևտրի օպերատորը՝ Արձանագրության 11-րդ կետի տասներկուերորդ պարբերության հիման վրա։

7. Սույն կանոններով նախատեսված գործողությունների կատարման ժամկետները սահմանվում են Մոսկվայի ժամանակով։

 

II. Միջպետական հատույթների հասանելի թողունակության որոշումը

 

8. Միջպետական հատույթի հասանելի թողունակությունը որոշվում է սահմանակից այն անդամ պետությունների համակարգային օպերատորներից (լիազորված կազմակերպություններից) յուրաքանչյուրի կողմից, որոնց միջև ձևավորվել է միջպետական հատույթ, պլանավորվող ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հաստատված մեթոդիկայի համաձայն։

«Փակուղային սխեմայով» մատակարարումների համար միջպետական հատույթներում սահմանակից անդամ պետությունից էլեկտրական էներգիայի գնում իրականացնող էլեկտրական էներգիայի գնորդներին էլեկտրական էներգիայի մատակարարման համար նախատեսված միջպետական հատույթների հասանելի թողունակությունը չի որոշվում։

9. Եթե անդամ պետության լիազորված մարմնի կողմից ընդունվել է ներքին հատույթ հատկացնելու մասին որոշում, ապա անդամ պետության՝ դրա համար լիազորված կազմակերպությունն այդ որոշումն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան՝

Արձանագրության 16-րդ կետին համապատասխան ձևավորվող՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան, ներառում է տեղեկություն՝ ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի տվյալ անդամ պետության մասնակիցների էլեկտրական էներգիայի մատակարարումների ծավալների վրա տվյալ ներքին հատույթի ազդեցության մասին.

գրանցողին և կենտրոնացված առևտրի օպերատորներին՝ ըստ ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» գործարքների, տեղեկացնում է ներքին հատույթ հատկացնելու և այն մասին, թե անդամ պետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ո՞ր ուղղություններով (միջպետական ո՞ր հատույթների մասով) է ներքին հատույթն ազդեցություն թողնում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում այլ անդամ պետությունների էլեկտրական էներգիայի մատակարարումների ծավալների վրա։

Ներքին հատույթների հասանելի թողունակությունը որոշվում է տվյալ անդամ պետության համակարգային օպերատորի (լիազորված կազմակերպության) կողմից, պլանավորվող ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հաստատված կարգի համաձայն։

Գրանցողը և կենտրոնացված առևտրի օպերատորները, ըստ ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» գործարքների, միանալու մասին պայմանագրին համապատասխան, ապահովում են սույն կանոնների 21-րդ կետին համապատասխան սահմանված ներքին հատույթի ազատ թողունակության հաշվառումը՝ համապատասխանաբար ազատ երկկողմ պայմանագրերի գրանցման, ըստ ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի (այսուհետ՝ կենտրոնացված առևտուր) կազմակերպման դեպքում։

10. Անդամ պետությունների համակարգային օպերատորները (լիազորված կազմակերպությունները) իրենց պաշտոնական կայքերում հրապարակում են միջպետական հատույթների հասանելի թողունակությունը որոշելու համար կիրառվող մեթոդիկաները և ներքին հատույթների հասանելի թողունակությունը որոշելու համար կիրառվող կարգերը՝ տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան։

11. Մինչև պլանավորվող օրացուցային տարվան նախորդող տարվա նոյեմբերի 1-ը՝ անդամ պետությունների համակարգային օպերատորները (լիազորված կազմակերպությունները), տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան, պլանավորվող օրացուցային տարվա համար գրանցողին են ներկայացնում հետևյալ տեղեկությունները՝

1) սույն կանոնների 8-րդ կետի առաջին պարբերության համաձայն որոշված՝ միջպետական հատույթների հասանելի թողունակության մեծությունները.

2) սույն կանոնների 9-րդ կետի համաձայն որոշված՝ ներքին հատույթների հասանելի թողունակության մեծությունները։

12. Եթե սահմանակից անդամ պետությունների թեկուզ մեկ համակարգային օպերատոր (լիազորված կազմակերպություն), սույն կանոնների 11-րդ կետի համաձայն, չի ներկայացնում միջպետական հատույթի հասանելի թողունակության մեծությունները կամ նշված մեծությունները ներկայացնում է սույն կանոնների 8-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ծավալի ոչ լրիվ չափով, ապա գրանցողը միջպետական հատույթի հասանելի թողունակության մեծությունները հավասարեցնում է զրոյի՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքի այն ուղղությամբ և պլանավորվող ժամանակահատվածի այն ժամի (ժամերի) համար, որոնց համար նշված մեծությունները բացակայում են։

Եթե անդամ պետության համակարգային օպերատորը (լիազորված կազմակերպությունը), սույն կանոնների 11-րդ կետի համաձայն, չի ներկայացնում այդ անդամ պետության ներքին հատույթի հասանելի թողունակության մեծությունները կամ նշված մեծությունները ներկայացնում է սույն կանոնների 9-րդ կետով սահմանված ծավալի ոչ լրիվ չափով, ապա գրանցողը ներքին հատույթի հասանելի թողունակության մեծությունները հավասարեցնում է զրոյի՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքի այն ուղղությամբ և պլանավորվող ժամանակահատվածի այն ժամի (ժամերի) համար, որոնց համար նշված մեծությունները բացակայում են։

13. Եթե սահմանակից անդամ պետությունների համակարգային օպերատորները (լիազորված կազմակերպությունները) գրանցողին են ներկայացրել միջպետական հատույթի հասանելի թողունակության տարբեր մեծություններ՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքի որևէ ուղղության, պլանավորվող ժամանակահատվածի որևէ ժամի (ժամերի) համար, ապա գրանցողը, որպես միջպետական հատույթի հասանելի թողունակություն, կիրառում է միջպետական հատույթի՝ մեծությամբ նվազագույն հասանելի թողունակությունը՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքի նշված ուղղության և պլանավորվող ժամանակահատվածի նշված ժամի (ժամերի) համար։

14. Եթե, սույն կանոնների 11-րդ կետի համաձայն, անդամ պետությունների համակարգային օպերատորների (լիազորված կազմակերպությունների) կողմից սույն կանոնների 10-րդ կետում նշված մեթոդիկաներին և կարգերին համապատասխան տեղեկությունները ներկայացնելուց հետո անդամ պետությունների համակարգային օպերատորները (լիազորված կազմակերպությունները) արդիականացնում են միջպետական հատույթների հասանելի թողունակության մեծությունները և (կամ) ներքին հատույթների հասանելի թողունակության մեծությունները, ապա նրանք, տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան, գրանցողին տեղեկություններ են ուղարկում միջպետական հատույթների հասանելի թողունակության արդիականացված մեծությունների և (կամ) ներքին հատույթների հասանելի թողունակության արդիականացված մեծությունների մասին և դրանց արդիականացման անհրաժեշտության համար հիմք հանդիսացած իրադարձությունների մասին։

15. Միջպետական հատույթների հասանելի թողունակության և (կամ) ներքին հատույթների հասանելի թողունակության մեծությունների (արդիականացված մեծությունների) մասին տեղեկությունները, սույն կանոնների 11-րդ կամ 14-րդ կետի համաձայն, անդամ պետության համակարգային օպերատորից (լիազորված կազմակերպությունից) ստանալուց հետո գրանցողն իր պաշտոնական կայքում, տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան, հրապարակում է հետևյալ տեղեկությունները՝

1) սույն կանոնների 11-րդ կամ 14-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունների համակարգային օպերատորների (լիազորված կազմակերպությունների) կողմից ներկայացված՝ միջպետական հատույթների հասանելի թողունակության մեծությունները (արդիականացված մեծությունները).

2) սույն կանոնների 11-րդ կամ 14-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունների համակարգային օպերատորների (լիազորված կազմակերպությունների) կողմից ներկայացված՝ ներքին հատույթների հասանելի թողունակության մեծությունները (արդիականացված մեծությունները).

3) սույն կանոնների 12-րդ կամ 13-րդ կետին համապատասխան՝ գրանցողի կողմից որոշված՝ միջպետական հատույթների հասանելի թողունակության մեծությունները (արդիականացված մեծությունները).

4) սույն կանոնների 12-րդ կետին համապատասխան՝ գրանցողի կողմից որոշված՝ ներքին հատույթների հասանելի թողունակության մեծությունները (արդիականացված մեծությունները).

5) սույն կանոնների 17-րդ կետին համապատասխան՝ գրանցողի կողմից որոշված՝ առևտրի իրականացման եղանակների (տեսակների) համար միջպետական հատույթների հասանելի թողունակության մեծությունները (արդիականացված մեծությունները).

6) սույն կանոնների 17-րդ կետին համապատասխան՝ գրանցողի կողմից որոշված՝ առևտրի իրականացման եղանակների (տեսակների) համար ներքին հատույթների հասանելի թողունակության մեծությունները (արդիականացված մեծությունները).

7) սույն կանոնների 21-րդ կամ 22-րդ կետին համապատասխան՝ գրանցողի կողմից որոշված՝ առևտրի իրականացման եղանակների (տեսակների) համար միջպետական հատույթների ազատ թողունակության մեծությունները (արդիականացված մեծությունները).

8) սույն կանոնների 21-րդ կամ 22-րդ կետին համապատասխան՝ գրանցողի կողմից որոշված՝ առևտրի իրականացման եղանակների (տեսակների) համար ներքին հատույթների ազատ թողունակության մեծությունները (արդիականացված մեծությունները).

9) սույն կանոնների 14-րդ կետի համաձայն՝ միջպետական և (կամ) ներքին հատույթների հասանելի թողունակության մեծությունների արդիականացման անհրաժեշտության համար հիմք հանդիսացած իրադարձությունների մասին տեղեկությունները։

16. Սույն կանոնների 11-րդ կետի համաձայն՝ տեղեկություններն ստանալուց հետո սույն կանոնների 15-րդ կետում նշված՝ պլանավորվող օրացուցային տարվա համար միջպետական հատույթների հասանելի թողունակության, ներքին հատույթների հասանելի թողունակության, միջպետական հատույթների ազատ թողունակության և ներքին հատույթների ազատ թողունակության մեծությունները գրանցողի կողմից հրապարակվում են պլանավորվող օրացուցային տարվան նախորդող տարվա նոյեմբերի երկրորդ աշխատանքային օրը։

Սույն կանոնների 14-րդ կամ 20-րդ կետի համաձայն՝ տեղեկություններն ստանալուց հետո օրացուցային տարվա մնացած ժամանակահատվածի համար սույն կանոնների 15-րդ և 20-րդ կետերում նշված միջպետական հատույթների հասանելի թողունակության, ներքին հատույթների հասանելի թողունակության, միջպետական հատույթների ազատ թողունակության և ներքին հատույթների ազատ թողունակության արդիականացված մեծությունները և այդ մեծությունների արդիականացման անհրաժեշտության համար հիմք հանդիսացած իրադարձությունների մասին տեղեկատվությունը հրապարակվում է միանալու մասին պայմանագրում նշված ժամկետներում, սակայն տեղեկատվությունն ստանալու պահից գրանցողի 8 աշխատանքային ժամից ոչ ուշ։

17. Առևտրի իրականացման եղանակների (տեսակների) համար միջպետական հատույթի հասանելի թողունակության և առևտրի իրականացման եղանակների (տեսակների) համար ներքին հատույթի հասանելի թողունակության մեծությունները պլանավորվող ժամանակաշրջանի համար գրանցողի կողմից որոշվում են էլեկտրական էներգիայի փոխհոսքի յուրաքանչյուր ուղղության համար, պլանավորվող ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար, որպես միջպետական հատույթի հասանելի թողունակության և ներքին հատույթի հասանելի թողունակության մաս՝ այն մասնաբաժինների համաձայն, որոնք սահմանված են միանալու մասին պայմանագրում ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի կամ «օր առաջ» Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի համար։

18. Յուրաքանչյուր ուղղությամբ՝ ըստ գրանցված ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների միջպետական հատույթի միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալը (պլանավորվող ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամում (ժ) էլեկտրական էներգիայի (ՄՎտժ) մատակարարումների ծավալը չափվում է ՄՎտ-ով) չպետք է գերազանցի՝

հանդիպակաց մատակարարումների բացակայության դեպքում՝ միևնույն ուղղությամբ և միևնույն ժամին միջպետական հատույթի հասանելի թողունակության մեծությունը.

հանդիպակաց մատակարարումների առկայության դեպքում՝ միևնույն ուղղությամբ և միևնույն ժամին միջպետական հատույթի հասանելի թողունակության մեծությունը՝ հակառակ ուղղությամբ մատակարարումների ժամային ծավալի չափով ավելացած, սակայն ոչ ավելի, քան միևնույն ուղղությամբ և միևնույն ժամին միջպետական հատույթի հասանելի թողունակության մեծությունը՝ հանդիպակաց մատակարարումների գործակցով բազմապատկած։

Միջպետական բոլոր հատույթների համար հանդիպակաց մատակարարումների գործակիցն ընդունվում է 1-ին հավասար և կարող է փոփոխվել անդամ պետությունների կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկների հիման վրա։

19. Սույն կանոններին, փոխադարձ առևտրի կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան՝ ներքին հատույթի հասանելի թողունակության մեծությունները գրանցողի և կենտրոնացված առևտրի օպերատորների կողմից հաշվի են առնվում համապատասխան միջպետական հատույթների հասանելի թողունակության մեծությունների հետ միաժամանակ՝ նաև տվյալ ներքին հատույթի միջով անցնող համապատասխան միջպետական հատույթների միջոցով ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի՝ տվյալ անդամ պետության այն մասնակիցների էլեկտրական էներգիայի մատակարարումների ծավալների գրանցման գործընթացում, որոնք նշված են սույն կանոնների 9-րդ կետի երկրորդ պարբերության մեջ, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի՝ այլ անդամ պետությունների այն մասնակիցների էլեկտրական էներգիայի մատակարարումների ծավալների գրանցման գործընթացում, որոնց էլեկտրական էներգիայի՝ ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների մատակարարումների ծավալների վրա նշված ներքին հատույթը կարող է ազդեցություն ունենալ։

 

III. Միջպետական հատույթների հասանելի թողունակության բաշխումը

 

20. Էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման համապատասխան եղանակների (տեսակների) համար միջպետական հատույթների ազատ թողունակության և ներքին հատույթների ազատ թողունակության մեծությունները, սույն կանոնների 11-րդ և 14-րդ կետերում նշված դեպքերից բացի, գրանցողի կողմից հաշվարկվում (արդիականացվում) են նաև հետևյալ դեպքերում՝

1) փոխադարձ առևտրի կանոններին համապատասխան իրականացվող ազատ երկկողմ պայմանագրի գրանցումը կամ արդեն գրանցված ազատ երկկողմ պայմանագրով էլեկտրական էներգիայի գնման (վաճառքի) ծավալների փոփոխությունների գրանցումը՝ ազատ երկկողմ պայմանագրերի համար համապատասխան միջպետական հատույթների ազատ թողունակության և համապատասխան ներքին հատույթների ազատ թողունակության առնչությամբ.

2) ժամկետային պայմանագրերի ռեեստրում փոխադարձ առևտրի կանոններով սահմանված կարգով ներառված ժամկետային պայմանագրերի մասին տեղեկությունների ստացումն ըստ ժամկետային պայմանագրերի կենտրոնացված առևտրի օպերատորից՝ ժամկետային պայմանագրերի համար համապատասխան միջպետական հատույթների ազատ թողունակության և համապատասխան ներքին հատույթների ազատ թողունակության առնչությամբ.

3) միջպետական հատույթների հասանելի թողունակության չբաշխված մեծությունները և ներքին հատույթների հասանելի թողունակության չբաշխված մեծություններն առևտրի իրականացման մի եղանակից (տեսակից) մյուսին փոխադրելը՝ միջպետական հատույթի հասանելի թողունակության չբաշխված մեծությունները կամ ներքին հատույթի հասանելի թողունակության չբաշխված մեծություններն առևտրի իրականացման մի եղանակից (տեսակից) մյուսին փոխադրելու կարգին համապատասխան՝ սույն կանոնների 25-րդ կետի համաձայն՝ առևտրի իրականացման համապատասխան եղանակների (տեսակների) համար միջպետական հատույթի ազատ թողունակության կամ ներքին հատույթի ազատ թողունակության առնչությամբ։

21. Սույն կանոնների 11-րդ կետի համաձայն՝ տեղեկություններն ստանալուց հետո գրանցողը որոշում է պլանավորվող ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ առևտրի իրականացման յուրաքանչյուր եղանակի (տեսակի) համար միջպետական հատույթների ազատ թողունակության և առևտրի իրականացման յուրաքանչյուր եղանակի (տեսակի) համար ներքին հատույթների ազատ թողունակության մեծությունները՝ որպես սույն կանոնների 17-րդ կետին համապատասխան որոշված՝ համապատասխանաբար միջպետական հատույթի հասանելի թողունակության մեծություններին կամ ներքին հատույթի հասանելի թողունակության մեծություններին հավասար մեծություններ՝ առևտրի իրականացման համապատասխան եղանակի (տեսակի), էլեկտրական էներգիայի փոխհոսքի համապատասխան ուղղությունների և պլանավորվող ժամանակահատվածի ժամերի համար։

22. Սույն կանոնների 14-րդ և 20-րդ կետերով նախատեսված դեպքերում պլանավորվող ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ ազատ երկկողմ պայմանագրերի և ժամկետային պայմանագրերի համար միջպետական հատույթի ազատ թողունակության մեծությունները գրանցողի կողմից որոշվում են որպես հետևյալ արժեքներից նվազագույնը՝

առևտրի իրականացման տվյալ եղանակի (տեսակի) համար միջպետական հատույթի հասանելի թողունակության՝ հանդիպակաց մատակարարումների գործակցով բազմապատկած մեծության և պլանավորվող ժամանակահատվածի տվյալ ժամի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի տվյալ ուղղությամբ տվյալ միջպետական հատույթի միջոցով համապատասխանաբար` ըստ գրանցված ազատ երկկողմ պայմանագրերի կամ ժամկետային պայմանագրերի, էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալի միջև տարբերությունը.

պլանավորվող ժամանակահատվածի տվյալ ժամի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի տվյալ ուղղությամբ առևտրի իրականացման տվյալ եղանակի (տեսակի) համար միջպետական հատույթի հասանելի թողունակության մեծության և տվյալ միջպետական հատույթի միջոցով համապատասխանաբար՝ ըստ գրանցված ազատ երկկողմ պայմանագրերի կամ ժամկետային պայմանագրերի, էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալների այն հանրահաշվական գումարի (հաշվի առնելով ուղղությունը) միջև տարբերությունը, որը հաշվարկված է էլեկտրական էներգիայի փոխհոսքի տվյալ ուղղության և պլանավորվող ժամանակահատվածի տվյալ ժամի համար։

23. Սույն կանոնների 14-րդ և 20-րդ կետերով նախատեսված դեպքերում պլանավորվող ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ ազատ երկկողմ պայմանագրերի կամ ժամկետային պայմանագրերի համար ներքին հատույթի ազատ թողունակության մեծությունները գրանցողի կողմից որոշվում են որպես էլեկտրական էներգիայի փոխհոսքի տվյալ ուղղության և պլանավորվող ժամանակահատվածի տվյալ ժամի համար առևտրի իրականացման տվյալ եղանակի (տեսակի) համար ներքին հատույթի հասանելի թողունակության մեծության և համապատասխանաբար ըստ գրանցված ազատ երկկողմ պայմանագրերի կամ ժամկետային պայմանագրերի էլեկտրական էներգիայի մատակարարումների ժամային ծավալների այն հանրահաշվական գումարի (հաշվի առնելով ուղղությունը) միջև տարբերություն, որը հաշվարկված է էլեկտրական էներգիայի փոխհոսքի տվյալ ուղղության և պլանավորվող ժամանակահատվածի տվյալ ժամի համար։

24. Սույն կանոնների 22-րդ կետի երրորդ պարբերությունում և 23-րդ կետում նշված հանրահաշվական գումարի (հաշվի առնելով ուղղությունը) հաշվարկի համար՝ ըստ գրանցված ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի կամ «օր առաջ» կնքված գործարքների, էլեկտրական էներգիայի մատակարարման ժամային ծավալն ընդունվում է դրական, եթե էլեկտրական էներգիայի մատակարարման ուղղությունը համընկնում է տրված ուղղության հետ, և բացասական, եթե էլեկտրական էներգիայի մատակարարման ուղղությունը հակադիր է տրված ուղղությանը։

25. Միջպետական հատույթների հասանելի թողունակության չբաշխված մեծությունները և ներքին հատույթների հասանելի թողունակության չբաշխված մեծություններն առևտրի իրականացման մի եղանակից (տեսակից) մյուսին փոխադրելու կարգը սահմանվում է միանալու մասին պայմանագրում և կարող է փոփոխվել անդամ պետությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կամ գրանցողի առաջարկների հիման վրա։

Նշված կարգով պետք է նախատեսվի «օր առաջ» կենտրոնացված առևտրի դեպքում մրցակցային ընտրության ավարտի օրվան նախորդող օրվա ժամը 15 անց 00-ից ոչ ուշ գրանցողի կողմից հաջորդ հաշվարկի անցկացումը։ Եթե մինչև նշված ժամը որոշակի միջպետական հատույթի համար՝ ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, էլեկտրական էներգիայի առևտրի համար ազատ թողունակության և պլանավորվող օրվա որոշակի ժամի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի որոշակի ուղղությամբ, ըստ ժամկետային պայմանագրերի, կենտրոնացված առևտրի համար ազատ թողունակության մեծությունների հանրագումարը զրոյից մեծ է, ապա էլեկտրական էներգիայի փոխհոսքի տվյալ ուղղությամբ և պլանավորվող օրվա տվյալ ժամի համար միջպետական տվյալ հատույթի համար «օր առաջ» կենտրոնացված առևտուրն իրականացվում է «օր առաջ» կենտրոնացված առևտրի համար հասանելի թողունակության այն մեծության սահմաններում, որը տվյալ միջպետական հատույթի համար սահմանվել է սույն կանոնների 17-րդ կետի համաձայն և ավելացվել է նշված հանրագումարի չափով (հաշվի առնելով հասանելի թողունակության մեծությունը և համապատասխան ներքին հատույթի ազատ թողունակությունների հանրագումարը)։ Մնացած դեպքերում «օր առաջ» կենտրոնացված առևտուրն իրականացվում է միջպետական հատույթի հասանելի թողունակության մեծության սահմաններում (հաշվի առնելով համապատասխան ներքին հատույթի հասանելի թողունակությունը)՝ «օր առաջ» կենտրոնացված առևտրի համար։

26. Եթե նախքան պլանավորվող օրվան նախորդող օրն սկսվելը՝ սույն կանոնների 14-րդ կետի համաձայն տեղեկություններն ստանալուց հետո գրանցողը հաշվարկում է առևտրի իրականացման եղանակների (տեսակների) համար միջպետական հատույթի ազատ թողունակության և (կամ) առևտրի իրականացման եղանակների (տեսակների) համար ներքին հատույթի ազատ թողունակության մեծությունները, և պարզվում է, որ էլեկտրական էներգիայի փոխհոսքի որոշակի ուղղության և պլանավորվող ժամանակահատվածի որոշակի ժամի (ժամերի) համար որևէ մեծություն բացասական է, ապա գրանցողը՝

1) իրականացնում է ազատ երկկողմ պայմանագրերի և ժամկետային պայմանագրերի համար էլեկտրական էներգիայի փոխհոսքի համապատասխան ուղղության և պլանավորվող ժամանակահատվածի համապատասխան ժամի (ժամերի) համար էլեկտրական էներգիայի մատակարարումների ժամային ծավալների հնարավոր նվազեցման հաշվարկ՝ սույն կանոնների 27-րդ կետի և միանալու մասին պայմանագրի համաձայն.

2) միանալու մասին պայմանագրում նշված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան գրանցողի 8 աշխատանքային ժամից հետո, տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան, ծանուցում է գրանցված ազատ երկկողմ պայմանագրերի կողմերին և (կամ) ըստ ժամկետային պայմանագրերի կենտրոնացված առևտրի օպերատորին (օպերատորներին)՝ պլանավորվող ժամանակահատվածի համապատասխան ժամին (ժամերին) էլեկտրական էներգիայի փոխհոսքի համապատասխան ուղղությամբ համապատասխան միջպետական հատույթի միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների պլանային ժամային ծավալների հնարավոր նվազեցման մասին։

27. Սույն կանոնների 26-րդ կետում նշված՝ էլեկտրական էներգիայի մատակարարումների ժամային ծավալների հնարավոր նվազեցումը հաշվարկվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան՝

ազատ երկկողմ պայմանագրերի համար միջպետական հատույթի հասանելի թողունակության կամ ազատ երկկողմ պայմանագրերի համար ներքին հատույթի հասանելի թողունակության նվազեցումը բաշխվում է էլեկտրական էներգիայի փոխհոսքի համապատասխան ուղղության և պլանավորվող ժամանակահատվածի համապատասխան ժամի համար` ըստ գրանցված ազատ երկկողմ պայմանագրերի էլեկտրական էներգիայի մատակարարումների, ժամային ծավալների վրա՝ մատակարարումների ժամային ծավալներին համամասնորեն.

ժամկետային պայմանագրերի համար միջպետական հատույթի հասանելի թողունակության կամ ժամկետային պայմանագրերի համար ներքին հատույթի հասանելի թողունակության նվազեցումը բաշխվում է էլեկտրական էներգիայի փոխհոսքի համապատասխան ուղղության և պլանավորվող ժամանակահատվածի համապատասխան ժամի (ժամերի) համար` ըստ կնքման ժամանակի վերջին գրանցված ժամկետային պայմանագրերով սահմանված, էլեկտրական էներգիայի մատակարարումների ժամային ծավալների վրա.

Եթե, գրանցված ազատ երկկողմ պայմանագրի և (կամ) ժամկետային պայմանագրի հետ կապված, առաջանում են միաժամանակ 2 և ավելի սահմանափակումներ՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքի համապատասխան ուղղության և պլանավորվող ժամանակահատվածի համապատասխան ժամի համար տարբեր միջպետական հատույթներում և (կամ) ներքին հատույթներում առևտրի իրականացման համապատասխան եղանակի (տեսակի) համար հասանելի թողունակության մեծության մասով, ապա ազատ երկկողմ պայմանագրի կամ ժամկետային պայմանագրի համար մատակարարման ժամային ծավալն ընդունվում է այն մեծություններից մատակարարման նվազագույն ժամային ծավալին հավասար, որոնք տվյալ ազատ երկկողմ պայմանագրի կամ ժամկետային պայմանագրի համար սահմանված են բոլոր այն միջպետական հատույթներում և ներքին հատույթներում, որոնց համար իրականացվում է մատակարարումների նվազեցումը։

Սկզբունքների ցանկը կարող է ընդլայնվել միանալու մասին պայմանագրում։

28. «Օր առաջ» կենտրոնացված առևտրի դեպքում մրցակցային ընտրության ավարտի օրվան նախորդող օրվա ժամը 15 անց 00-ից ոչ ուշ գրանցողը, սույն կանոնների 25-րդ կետում նշված գործողությունները կատարելուց հետո, իր պաշտոնական կայքում պլանավորվող օրվա համար հրապարակում է «օր առաջ» կենտրոնացված առևտրի համար միջպետական հատույթների ազատ թողունակության և «օր առաջ» կենտրոնացված առևտրի համար ներքին հատույթների ազատ թողունակության արդիականացված մեծությունները։

29. «Օր առաջ» կենտրոնացված առևտրի դեպքում մրցակցային ընտրության ավարտից հետո՝ պլանավորվող օրվան նախորդող օրը, գրանցողը միանալու մասին պայմանագրում նշված ժամկետներում (սակայն ժամը 9 անց 45 րոպեից ոչ ուշ), տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան, անդամ պետությունների լիազորված կազմակերպություններ (համակարգային (ցանցային) օպերատորներ) է ուղարկում տեղեկություններ՝ պլանավորվող օրվա յուրաքանչյուր ժամի համար փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ, առևտրի ընթացքում օգտագործվող համապատասխան միջպետական հատույթների և համապատասխան ներքին հատույթների միջոցով ըստ գրանցված ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների (այդ թվում՝ զրոյական) էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալների մասին (այսուհետ՝ էլեկտրական էներգիայի մատակարարումների ստուգվող հանրագումարային ժամային ծավալներ) և համապատասխան միջպետական և ներքին հատույթների միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների ստուգվող հանրագումարային ժամային ծավալների սալդոյի մասին։ Անդամ պետության լիազորված կազմակերպությանը (համակարգային (ցանցային) օպերատորներին) դիմելու դեպքում գրանցողը, տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան, նրան միաժամանակ ծանուցում է նաև այդ անդամ պետության՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների՝ պլանավորվող օրվա յուրաքանչյուր ժամի համար փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ համապատասխան միջպետական և ներքին հատույթների միջոցով՝ ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների, էլեկտրական էներգիայի մատակարարման ժամային ծավալների մասին։

Անդամ պետությունների լիազորված կազմակերպությունները (համակարգային (ցանցային) օպերատորները) միանալու մասին պայմանագրում նշված ժամկետներում, տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան, սույն կետի առաջին պարբերության մեջ նշված յուրաքանչյուր միջպետական հատույթի և ներքին հատույթի համար և պլանավորվող օրվա յուրաքանչյուր ժամի համար գրանցողին են ուղարկում կամ էլեկտրական էներգիայի մատակարարումների ստուգվող հանրագումարային ժամային ծավալների սալդոյի արժեքների հաստատումը, կամ էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալների սալդոյի ճշգրտված արժեքները։

Եթե սահմանակից անդամ պետությունների լիազորված կազմակերպությունները (համակարգային (ցանցային) օպերատորները) գրանցողին են ներկայացրել պլանավորվող օրվա որոշակի ժամի (ժամերի) համար համապատասխան միջպետական հատույթների միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալների սալդոյի տարբեր ճշգրտված արժեքներ, ապա գրանցողը, ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների, էլեկտրական էներգիայի մատակարարումների պլանային ժամային ծավալների հաշվարկի համար կիրառում է ներկայացված մեծություններից նվազագույնը կամ զրո, եթե ներկայացված մեծությունները տարբեր ուղղություններ ունեն։

30. Սույն կանոնների 29-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունների լիազորված կազմակերպություններից (համակարգային (ցանցային) օպերատորներից) տեղեկություններն ստանալուց հետո գրանցողը միանալու մասին պայմանագրում նշված ժամկետներում, սույն կանոնների 32-րդ կետը հաշվի առնելով, կատարում է հետևյալ գործողությունները՝

1) իրականացնում է հետևյալի հաշվարկ՝

ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների՝ էլեկտրական էներգիայի մատակարարումների պլանային ժամային ծավալների.

պլանավորվող օրվա յուրաքանչյուր ժամի համար փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ յուրաքանչյուր միջպետական հատույթի միջոցով՝ ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային պլանային ժամային ծավալների.

պլանավորվող օրվա յուրաքանչյուր ժամի համար փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ յուրաքանչյուր ներքին հատույթի համար, ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների, էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային պլանային ժամային ծավալների.

2) տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան ծանուցում է՝

ազատ երկկողմ պայմանագրերի կողմերին, ըստ ժամկետային պայմանագրերի, կենտրոնացված առևտրի օպերատորին (օպերատորներին), «օր առաջ» կենտրոնացված առևտրի օպերատորին, անդամ պետությունների լիազորված կազմակերպություններին (համակարգային (ցանցային) օպերատորներին) և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այլ սուբյեկտների (եթե դրանք սահմանված են տեղեկատվական փոխանակման կանոններում) էլեկտրական էներգիայի մատակարարման պլանային ժամային ծավալների մասին.

անդամ պետությունների լիազորված կազմակերպություններին (համակարգային (ցանցային) օպերատորներին)՝ պլանավորվող օրվա յուրաքանչյուր ժամի համար փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ համապատասխան միջպետական հատույթների միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային պլանային ժամային ծավալների մասին.

անդամ պետությունների լիազորված կազմակերպություններին (համակարգային (ցանցային) օպերատորներին)՝ պլանավորվող օրվա յուրաքանչյուր ժամի համար փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ, առևտրի ընթացքում օգտագործվող համապատասխան ներքին հատույթների միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային պլանային ժամային ծավալների մասին։

31. Պլանավորվող օրվա այն ժամերի (ժամի) համար, որոնց համար անդամ պետությունների լիազորված կազմակերպությունները (համակարգային (ցանցային) օպերատորները) հաստատել են գրանցողի կողմից ներկայացված՝ սույն կանոնների 29-րդ կետում նշված բոլոր միջպետական և ներքին հատույթներին առնչվող էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալների սալդոյի արժեքները, ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների, էլեկտրական էներգիայի մատակարարումների պլանային ժամային ծավալները հավասարեցվում են մատակարարումների այն ժամային ծավալներին, որոնք ներառված են համապատասխանաբար միջպետական հատույթների կամ ներքին հատույթների միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների ստուգվող հանրագումարային ժամային ծավալների մեջ։

32. Պլանավորվող օրվա այն ժամերի (ժամի) համար, որոնց ընթացքում անդամ պետությունների լիազորված կազմակերպությունները (համակարգային (ցանցային) օպերատորները) ներկայացրել են էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալների սալդոյի ճշգրտված արժեքներ, գրանցողն իրականացնում է՝ ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների, էլեկտրական էներգիայի մատակարարումների պլանային ժամային ծավալների հաշվարկ, սույն կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան, ելնելով հետևյալ սկզբունքներից և պայմաններից՝

1) համապատասխան միջպետական հատույթների և ներքին հատույթների միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային պլանային ժամային ծավալները փոխհոսքի միևնույն ուղղությամբ և միևնույն ժամի (ժամերի) համար, ինչպես և էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալների սալդոյի ստուգվող արժեքները, հավասարեցվում են փոխհոսքի միևնույն ուղղությամբ և միևնույն ժամի (ժամերի) համար համապատասխան միջպետական հատույթների և ներքին հատույթների միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների ստուգվող հանրագումարային ժամային ծավալներին, որոնք նվազեցված են գրանցողի կողմից ներկայացված՝ էլեկտրական էներգիայի մատակարարումների ստուգվող հանրագումարային ժամային ծավալների սալդոյի արժեքների և համապատասխան միջպետական հատույթների և ներքին հատույթների միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալների սալդոյի ճշգրտված արժեքների միջև տարբերության չափով։ Փոխհոսքի հակառակ ուղղությամբ և միևնույն ժամի (ժամերի) համար էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային պլանային ժամային ծավալները մնում են անփոփոխ։

Ընդ որում, եթե էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալների սալդոյի ճշգրտված արժեքը ստուգվող սալդոյի արժեքի նկատմամբ փոխել է ուղղությունը, ապա նշված տարբերությունը հաշվարկելիս ճշգրտված սալդոն բացասական արժեք է ընդունում։

Միջպետական հատույթների և ներքին հատույթների միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալները, որոնց համար անդամ պետությունների լիազորված կազմակերպությունները (համակարգային (ցանցային) օպերատորները) հաստատել են գրանցողի կողմից ներկայացված՝ էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալների սալդոյի արժեքները, մնում են անփոփոխ՝ բացառությամբ սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված դեպքերի.

2) համապատասխան միջպետական հատույթների և ներքին հատույթների միջոցով, ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների էլեկտրական էներգիայի մատակարարման հանրագումարային պլանային ժամային ծավալները որոշվում են որպես համապատասխան միջպետական հատույթների և ներքին հատույթների միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային պլանային ժամային ծավալների մեծության մասեր՝ միանալու մասին պայմանագրում սահմանված մասնաբաժիններին համապատասխան.

3) եթե առևտրի իրականացման որևէ եղանակի (տեսակի) համար որոշակի միջպետական հատույթի կամ ներքին հատույթի միջոցով առևտրի իրականացման տվյալ եղանակի (տեսակի) համաձայն էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային պլանային ժամային ծավալի և էլեկտրական էներգիայի փոխհոսքի միևնույն ուղղության համար և պլանավորվող օրվա միևնույն ժամի համար հաշվարկված՝ համապատասխան միջպետական հատույթի կամ ներքին հատույթի միջոցով առևտրի իրականացման տվյալ եղանակի (տեսակի) համաձայն էլեկտրական էներգիայի մատակարարումների ժամային ծավալների հանրագումարի միջև տարբերությունը դրական մեծություն է կամ հավասար է զրոյի, ապա, համապատասխան միջպետական հատույթում կամ ներքին հատույթում առևտրի իրականացման տվյալ եղանակի (տեսակի) համաձայն, էլեկտրական էներգիայի մատակարարումների պլանային ժամային ծավալները պահպանվում են միևնույն ծավալով.

4) եթե ազատ երկկողմ պայմանագրերի կամ «օր առաջ» կնքված գործարքների համար սույն կետի 3-րդ ենթակետին համապատասխան հաշվարկված արժեքը բացասական մեծություն է, ապա էլեկտրական էներգիայի մատակարարումների պլանային ժամային ծավալների հանրագումարը սույն կետի 2-րդ ենթակետին համապատասխան սահմանված՝ առևտրի իրականացման տվյալ եղանակի (տեսակի) համաձայն էլեկտրական էներգիայի մատակարարման հանրագումարային պլանային ժամային ծավալին բերելու համար առևտրի իրականացման համապատասխան եղանակի (տեսակի) համաձայն, էլեկտրական էներգիայի ժամային ծավալների անհրաժեշտ նվազեցումը բաշխվում է՝ ըստ առևտրի իրականացման եղանակի (տեսակի), պայմանագրերի (գործարքների) միջև՝ էլեկտրական էներգիայի մատակարարումների նախատեսված կամ ժամային ծավալներին համամասնորեն.

5) եթե սույն կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ ժամկետային պայմանագրերի համար հաշվարկված արժեքը բացասական է, ապա էլեկտրական էներգիայի մատակարարումների պլանային ժամային ծավալների հանրագումարը սույն կետի 2-րդ ենթակետին համապատասխան սահմանված՝ ըստ ժամկետային պայմանագրերի էլեկտրական էներգիայի մատակարարման հանրագումարային պլանային ժամային ծավալին բերելու համար, ըստ ժամկետային պայմանագրերի, էլեկտրական էներգիայի ժամային ծավալների անհրաժեշտ նվազեցումը բաշխվում է, ըստ կնքման ժամանակի, վերջին ժամկետային պայմանագրերի վրա.

6) սույն կետի 3-րդ ենթակետին համապատասխան ստացված՝ էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման որոշ եղանակների (տեսակների) և փոխհոսքի որոշ ուղղությունների համար դրական մեծությունները, միանալու մասին պայմանագրի համաձայն, կարող են օգտագործվել առևտրի իրականացման այլ եղանակներով (տեսակներով) էլեկտրական էներգիայի մատակարարումների կրճատումը նվազեցնելու համար՝ միանալու մասին պայմանագրի մեջ էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման եղանակների (տեսակների) համար սահմանված մասնաբաժիններին համապատասխան (գործընթացը շարունակվում է մինչև սույն կետի 3-րդ ենթակետին համապատասխան ստացված բոլոր դրական մեծությունները զրոյի նվազեցնելը).

7) եթե գրանցված ազատ երկկողմ պայմանագրի, ժամկետային պայմանագրի կամ «օր առաջ» կնքված գործարքի հետ կապված առաջանում են միաժամանակ 2 և ավելի սահմանափակումներ տարբեր միջպետական հատույթներում կամ ներքին հատույթներում, ապա ազատ երկկողմ պայմանագրի, ժամկետային պայմանագրի կամ «օր առաջ» կնքված գործարքի համար մատակարարման պլանային ժամային ծավալն ընդունվում է մատակարարումների այն նվազագույն պլանային ժամային ծավալին հավասար, որը տվյալ ազատ երկկողմ պայմանագրի, ժամկետային պայմանագրի կամ «օր առաջ» կնքված գործարքի համար սահմանված է բոլոր այն միջպետական հատույթներում և ներքին հատույթներում, որոնց համար իրականացվում է մատակարարումների նվազեցումը.

8) եթե հաշվարկի արդյունքում՝ ըստ ազատ երկկողմ պայմանագրի էլեկտրական էներգիայի մատակարարումների, պլանային ժամային ծավալները չեն բավարարում այն պայմանները, որոնք պայմանագրի կողմերը նշել են տվյալ ազատ երկկողմ պայմանագրի գրանցման դիմումը ներկայացնելիս` փոխադարձ առևտրի կանոններին համապատասխան, և որոնցով սահմանափակվում են, ըստ ազատ երկկողմ պայմանագրի, էլեկտրական էներգիայի մատակարարումների ծավալները, ապա այդ դիմումը ներկայացնելիս կողմերի կողմից նշված պլանավորվող օրվա համապատասխան ժամերի համար այդ պայմանագրով գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի ծավալը հավասարեցվում է զրոյի, էլեկտրական էներգիայի մատակարարում չի իրականացվում.

9) եթե, ըստ ժամկետային պայմանագրի, էլեկտրական էներգիայի մատակարարումների պլանային ժամային ծավալների հաշվարկի արդյունքում դրանց մեծությունները պետք է կրճատվեն, ապա՝

ըստ ժամկետային պայմանագրի մատակարարումների` պլանային ժամային ծավալները նվազեցվում են անհրաժեշտ մեծությունների չափով այն դեպքում, երբ այդ պայմանագրի պայմանը մատակարարումների ծավալների կրճատումն է.

ըստ ժամկետային պայմանագրի մատակարարումների` պլանային ժամային ծավալները զրոյացվում են այն դեպքում, երբ այդ պայմանագրի պայմանը մատակարարումների ծավալների զրոյացումն է.

10) միանալու մասին պայմանագրի մեջ կարող են սահմանվել միջպետական հատույթների և ներքին հատույթների հասանելի թողունակությունն առավելագույնս օգտագործելու համար լրացուցիչ սկզբունքներ և պայմաններ՝ պայմանով, որ պլանավորվող օրվա յուրաքանչյուր ժամի համար յուրաքանչյուր միջպետական հատույթի և յուրաքանչյուր ներքին հատույթի միջոցով՝ ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների էլեկտրական էներգիայի մատակարարումների պլանային ժամային ծավալների հանրահաշվական գումարը (հաշվի առնելով ուղղությունը) չպետք է գերազանցի անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների (համակարգային (ցանցային) օպերատորների) կողմից ներկայացված՝ պլանավորվող օրվա համապատասխան ժամերի համապատասխան միջպետական հատույթների և ներքին հատույթների միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալների սալդոյի ճշգրտված արժեքը և չպետք է ունենա դրանից տարբերվող ուղղություն.

11) եթե, ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և «օր առաջ» կնքված գործարքների էլեկտրական էներգիայի մատակարարումների պլանային ժամային ծավալների հաշվարկի գործընթացը դառնում է կրկնվող, ապա գրանցողն ավարտում է հաշվարկի ընթացակարգը՝ միանալու մասին պայմանագրի դրույթների համաձայն։

 

IV. Եզրափակիչ դրույթներ

 

33. Անդամ պետությունների համակարգային (ցանցային) օպերատորները, հաշվի առնելով անդամ պետությունների էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, իրավունք ունեն կնքելու երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր (ընդունել հիմնադրույթներ, հրահանգներ), որոնցով կարգավորվում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության հարցերը` ներառյալ օպերատիվ-կարգավարական կառավարման, էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի կայունության, համակարգված պլանավորման և պլանավորման տարածաշրջանային համակարգողի գործառույթների սահմանման հարցերը, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության նպատակներին չհակասող մասով կիրառել արդեն կնքված երրորդ պետությունների էներգահամակարգերի համակարգային (ցանցային) օպերատորների հետ համաձայնագրերը, այդ թվում՝ արդեն ընդունված հիմնադրույթները, հրահանգները։

Եթե 2 կամ ավելի անդամ պետությունների համակարգային (ցանցային) օպերատորների, այդ թվում՝ երրորդ պետությունների համակարգային (ցանցային) օպերատորների միջև կնքվել է այդ օպերատորներից մեկի կողմից սույն կանոններով նախատեսված գործողությունների իրականացում նախատեսող համաձայնագիր, ապա անդամ պետություններից մեկի համակարգային (ցանցային) օպերատորն այլ անդամ պետության համակարգային (ցանցային) օպերատորին կարող է լիազորել այդ գործողությունների կատարումը, այդ թվում՝ տեղեկատվական փոխանակման կանոններով սահմանված կարգով գրանցողին տեղեկատվության տրամադրումը։

34. Սույն կանոնների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան բնական մենաշնորհի սուբյեկտ հանդիսացող՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպության կողմից սույն կանոնների խախտումը հանգեցնում է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությանը։

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպության կողմից սույն կանոնների չպահպանումը, ինչի արդյունքը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի խախտումն է, հանգեցնում է այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությանը, որի տարածքում գրանցված է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունը, ինչպես նաև՝ միանալու մասին պայմանագրով նախատեսված պատասխանատվությանը։

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում միջպետական հատույթների թողունակությունը որոշելու և բաշխելու կանոններով նախատեսված գործառույթները (պարտականությունները) գրանցողի կողմից կատարվելը վերահսկվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկայի ոլորտի լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի կողմից, որն ստեղծվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 19 որոշմամբ՝ Ղեկավարների խորհրդի մասին հիմնադրույթին համապատասխան։

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտները, միջպետական հատույթների թողունակությունը որոշելու և բաշխելու կանոններով նախատեսված գործառույթները (պարտականությունները) գրանցողի կողմից չկատարվելու մասին հանգամանքներն ի հայտ գալու դեպքում, իրավունք ունեն դիմելու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդ։

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպության կողմից այնպիսի գործողությունների կատարումը, որոնք ուղղված են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցություն թույլ չտալուն, դրա սահմանափակմանը կամ վերացմանը, հանգեցնում է այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությանը, որի տարածքում գրանցված է այդ կազմակերպությունը, կամ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված պատասխանատվությանը։

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան