ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2023 թվականի N 1003-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության կողմից որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը հանձնվող և Հայաստանի Հանրապետության դատախազությանն ամրացվող գույքը՝ ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածով նախատեսված գույքը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամրացնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության գործառույթների իրականացման նպատակով:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում, Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության hայաստանյան գրասենյակի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և դրա հետ կապված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքի հաշվառման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության դատախազության միջոցների հաշվին:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 22.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհունիսի 22-ի N 1003-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
| 
 NN ը/կ  | 
 Գույքի նկարագրությունը  | 
 Քանակը  | 
 Միավորի գինը ՀՀ դրամ  | 
 Ընդհանուր գինը ՀՀ դրամ  | 
| 
 1.  | 
 Դյուրակիր համակարգիչ Dell Vostro 5402/  FHD/Intel Iris Xe/Cam & Mic/WIFI+BT/Backlit kbd/3-cell/Ubuntu/3Yr W  | 
 9  | 
 328,000.00  | 
 2,952,000.00  | 
| 
 2.  | 
 Ոչ նյութական ակտիվ՝ համակարգչային ծրագրերի արտոնագիր՝ Win 11 Pro 64Bit Eng Intl 1pk DSP OEI DVD  | 
 9  | 
 72,000.00  | 
 648,000.00  | 
| 
 3.  | 
 Անխափան սնուցման սարք GEMBIRD EG-UPS-B650  | 
 20  | 
 29,000.00  | 
 580,000.00  | 
| 
 4.  | 
 Թուղթ մանրացնող սարք Shredder Fellowes Powershred  | 
 2  | 
 80,000.00  | 
 160,000.00  | 
| 
 5.  | 
 Արտաքին կոշտ սկավառակ SEAGATE STJL2000400 2TB  | 
 9  | 
 32,000.00  | 
 288,000.00  | 
| 
 6.  | 
 Համակարգչային ծրագրի արտոնագիր՝ B5- EPEntr on-prem. 1 y. for 9 ESET ESET PROTECT Entry Onprem (B5). For 1 year. For protection 9 objects.  | 
 9  | 
 28,000.00  | 
 252,000.00  | 
| 
 Ընդհանուր՝  | 
 4,880,000.00  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Հարությունյան | 
| 
 22.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|