ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3178-Ա |
«22» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑ Հ.20 ՇԵՆՔ Հ.6 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԻՈՆԻԿ ՑՈԼԱԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 04.07.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 18.03.2021թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցի արտաքին չափերի մասին «Մարգարիտ Նիտալյան» ԱՁ-ի կողմից 29.12.2020թ. տրված տեղեկանքը, Չարենցի փողոց հ.20 շենքի ընդհանուր բաժնային սեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկատվությունը, Չարենցի փողոց հ.20 շենքի ընդհանուր բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև կառույցն իրականացրած անձ Լիոնիկ Գրիգորյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (28.03.2024թ. հ.Դ-41139-24, 26.06.2024թ. հ.Դ-81537-24, 31.07.2024թ. հ.Դ-97765-24).
1. Երևան, Կենտրոն, Չարենցի փողոց հ.20 շենքի հ.6 հասցեում՝ (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 12.11.2004թ. հ.1211024 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022Q3ZKTZ) քաղաքացի Լիոնիկ Ցոլակի Գրիգորյանի կողմից ինքնակամ իրականացված 60.1 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի (ձեղնահարկ)) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 868445 (ութ հարյուր վաթսունութ հազար չորս հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|