Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-215-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2010-16.12.2017)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.23/65(731) Հոդ.1410
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի նոյեմբերի 18-ին

 

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ձեռնարկությունների, հիմնարկների,» բառերը փոխարինել «անկախ կազմակերպական-իրավական ձևից գործատու» բառերով.

2) 1-ին մասի «ա» ենթակետը «սահմանված ձևով» բառերից հետո լրացնել «վարել զինապարտների գրանցամատյանը,» բառերով.

3) 6-րդ մասի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից ստացված իրազեկման հիման վրա դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնած զորակոչիկին ծանուցել դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու համար և ներկայացած անձանց ստորագրությամբ ծանուցագիր հանձնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին.

բ) դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնած զինապարտի վերաբերյալ տվյալները հաշվառման կանգնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ:».

4) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) իրենց իրավասությունների շրջանակներում աջակցել նախազորակոչիկների և զորակոչիկների վերադարձին Հայաստանի Հանրապետություն:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Զինվորական հաշվառում իրականացնում են`

ա) զինապարտի մշտական բնակության հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատը.

բ) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը` Հայաստանի Հանրապետության մշտական հաշվառում չունեցող և օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառված զինապարտներինը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ, 2.2-րդ և 2.3-րդ մասերով.

«2.1. Նախազորակոչային տարիքի քաղաքացիների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում: Կցագրման ենթակա են տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները:

2.2. Զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից գործատու կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող զինապարտների վերաբերյալ գրանցամատյան, որի վարման կարգը սահմանում է կառավարությունը:

2.3. Զինվորական հաշվառման նպատակով զինվորական կոմիսարիատում կազմվում է զինապարտի անձնական գործ, որում գրառվում են զինապարտի հաշվառման վայրի, ընտանեկան դրության, կրթության, առողջական վիճակի, դատվածության վերաբերյալ տվյալները, ինչպես նաև կցվում են այդ տվյալների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը:».

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» և «ե» ենթակետերով.

«դ) մահացած կամ օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված քաղաքացիները,

ե) ազատազրկման ձևով պատժի դատապարտված քաղաքացիները:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6.

Զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում քաղաքացիների պարտականությունները».

 

2) 1-ին մասը «համար» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու» բառերով.

3) 3-րդ մասում՝

ա. «զինվորական հաշվառումից դուրս գալուց և» բառերը հանել,

բ. «եռօրյա» բառը փոխարինել «յոթնօրյա» բառով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաշվառման (հաշվառում չունեցողը` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատում պարտավորագիր է ստորագրում սույն մասով նախատեսված դեպքում և ժամկետում օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնելու վերաբերյալ:»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը «անցկացնելու» բառից հետո լրացնել «, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժում իրականացնելու» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունը «վիճակի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ռազմական ավիացիոն ուսումնական հաստատություններում սովորելու դեպքում՝ թռիչքային անհամապատասխանության» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Ուսումը շարունակելու համար տարկետում ստացած և սույն հոդվածի 1-ին մասում նշված ուսումնական հաստատություններից հեռացված կամ ազատված (բացառությամբ ուսման վարձը չվճարելու պատճառով ուսումնական հաստատությունից հեռացված և մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչի հայտարարվելն ուսման վարձը վճարելու հիման վրա ուսումնառությունը վերականգնած) կամ անբավարար առաջադիմության պատճառով նույն կուրսում մնացած 18 տարին լրացած քաղաքացիները կորցնում են տարկետման իրավունքը և ենթակա են զորակոչի, եթե չեն օգտվում սույն օրենքով նախատեսված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից այլ հիմքով տարկետում ստանալու իրավունքից:»:

 

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում «նախապատրաստում» բառը փոխարինել «կայացնում են նախնական եզրակացություն» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

2) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« - սույն օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները,».

3) հինգերորդ պարբերությունը «զինապարտները» բառից առաջ լրացնել «և 27 տարեկանը լրացած» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 25.

Պահեստազորի շարքային կազմը

 

1. Պահեստազորի շարքային կազմը բաժանվում է երկու խմբի՝ ըստ տարիքային սահմանափակման: Առաջին խմբում հաշվառվում են մինչև 45 տարեկան, իսկ երկրորդ խմբում՝ մինչև 50 տարեկան պահեստազորայինները:

2. Առաջին և երկրորդ խմբի պահեստազորը, ըստ զինվորական պատրաստության աստիճանի, բաժանվում է երկու կարգի:

Առաջին կարգի պահեստազորում հաշվառվում են անկախ ծառայության տևողությունից պարտադիր զինվորական ծառայություն անցած, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հետևանքով վաղաժամկետ զորացրված քաղաքացիները, ինչպես նաև պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները` անկախ զինվորական ծառայություն անցնելու հանգամանքից:

Երկրորդ կարգի պահեստազորում հաշվառվում են պարտադիր զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հետևանքով վաղաժամկետ զորացրված արական սեռի և զինվորական հաշվառման մեջ գտնվող իգական սեռի քաղաքացիները:

3. Առաջին և երկրորդ խմբերի պահեստազորի երկրորդ կարգում հաշվառված քաղաքացիները երեք ամսից ոչ պակաս ընդհանուր տևողությամբ վարժական հավաքներ անցնելու դեպքում հաշվառվում են առաջին կարգի պահեստազորում:»:

 

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածում՝

 

1) վերնագիրը «անցնելը» բառից հետո լրացնել «և զինվորական վարժանքներ ու զորավարժություններ կանչելը» բառերով.

2) 1-ին մասի «Առաջին կարգի պահեստազորի առաջին խմբում հաշվառված անձինք առաջին խմբի պահեստազորում գտնված ժամանակ» բառերը փոխարինել «Առաջին խմբի պահեստազորի առաջին կարգում հաշվառված պահեստազորայինները ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակով խաղաղ ժամանակ» բառերով.

3) 2-րդ մասի «Երկրորդ կարգի պահեստազորի առաջին խմբում հաշվառված անձինք առաջին խմբի պահեստազորում գտնված ժամանակ» բառերը փոխարինել «Առաջին խմբի պահեստազորի երկրորդ կարգում հաշվառված պահեստազորայինները ռազմական ունակություններ ստանալու նպատակով խաղաղ ժամանակ» բառերով.

4) 3-րդ մասի «Առաջին խմբի պահեստազորի» բառերը փոխարինել «Առաջին և երկրորդ խմբերի պահեստազորի առաջին կարգում հաշվառված» բառերով.

5) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Առաջին խմբի պահեստազորում հաշվառված քաղաքացիները զինված ուժերի զորահավաքային պատրաստականության ստուգման նպատակով խաղաղ ժամանակ կարող են կանչվել զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային)՝ մինչև 10 օր ժամկետով, կամ զորավարժությունների (զորախաղերի)՝ դրանց ամբողջ տևողության ժամկետով:»:

 

Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասում`

ա. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«-բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած և սահմանված կարգով սպայական կոչում շնորհված քաղաքացիներից,»,

բ. հինգերորդ պարբերությունը «ոստիկանության» բառից առաջ լրացնել «արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության,» բառերով,

գ. հինգերորդ պարբերությունից հանել «որակավորման կարգով ու» բառերը,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«-Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և սպայական կոչում ունեցող անձանցից՝ սպայական կոչումները հաշվի առնելով:».

2) 4-րդ մասը «զինվորական ծառայության» բառերից առաջ լրացնել «խաղաղ և պատերազմի ժամանակ» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4. Սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք ձեռք չբերած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող նշանակվել հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոններում:»:

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 12

 Երևան

 ՀՕ-215-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան