Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.03.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2024 թվականի

թիվ 17

քաղ. Մոսկվա

 

ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.69 ենթակետով՝

«7.1.69. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4413 00 000 0 և 8535 90 000 8 ծածկագրերով դասակարգվող ապրանքներ, որոնք նախատեսված են տրանսֆորմատորների արտադրության համար և ներմուծվում են Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։

Նշված սակագնային արտոնության տրամադրման պայմանն ապրանքների նպատակային նշանակության հաստատման առկայությունն է, որը տրվել է համապատասխանաբար Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից և տեղեկություններ է պարունակում այդ ապրանքների անվանացանկի, քանակի և արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:

Այն ապրանքների օգտագործումը, որոնց առնչությամբ կիրառվում է սակագնային արտոնություն, թույլատրվում է սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված նպատակներով և բացառապես այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմինն իրականացրել է դրանց բացթողումը:

Ապրանքների օգտագործման նշված սահմանափակումները գործում են մինչև տրանսֆորմատորներ արտադրող ձեռնարկության պահեստ ապրանքների մուտքի պահը։ Այդ ձեռնարկության պահեստ ապրանքների մուտքը հաստատող փաստաթուղթ է ապրանքների ընդունման կամ հանձնման-ընդունման ակտը:

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի թիվ 17 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ։»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.68» թվանշանները փոխարինել «7.1.69» թվանշաններով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: