ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2024 թվականի N 1319-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան 87/3 հասցեում գտնվող՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 4500.0 քառ. մ մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02082024-01-0271 վկայական) (այսուհետ՝ հողամաս) առանց մրցույթի 3 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն):
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վարձակալության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների գրանցումը, պայմանագրում նախատեսելով, որ վարձակալը կարող է վարձակալված հողամասը տրամադրել ենթավարձակալության:
3. Սույն որոշման համաձայն պայմանագրի կնքման, գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |