ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2024 թվականի N 1311-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԱՐՔԵՐ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ) ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտություն» բաժնի 27-րդ կետի 27.1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին նվիրաբերել սարքեր (սարքավորումներ) և հաստատել բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և սույն որոշման հավելվածում նշված շահառու կազմակերպությունների միջև սարքերի (սարքավորումների) նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը:
3. Սահմանել, որ նվիրաբերվող սարքերի (սարքավորումների) գրանցման, հանձնման-ընդունման հետ կապված ծախսերը կատարվում են սույն որոշման հավելվածում նշված շահառու կազմակերպությունների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
22.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1311-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՍԱՐՔԵՐԻ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ԲԱՇԽՄԱՆ
NN ը/կ |
Սարքի (սարքավորման) անվանումը |
Շահառու կազմակերպությունը |
Քանակը (հատ/լրակազմ) |
Սարքի (սարքավորման) ձեռքբերման արժեքը (հազ. դրամ) |
1. |
Հեղուկ ազոտի գեներատոր լրակազմ |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
35,991.0 |
2. |
Էլեկտրոֆորետիկ անալիզատոր |
ՀՀ ԳԱԱ «Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
15,702.0 |
3. |
Ավտոկլավ |
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
2,100.0 |
4. |
Պորտատիվ ռենտգեն համակարգ |
ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
8,758.8 |
5. |
Ավտոմատացված միկրոալիքային պեպտիդային սինթեզատոր |
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
49,920.0 |
6. |
Բարձր ֆիզիոլոգիայի հետազոտությունների համակարգ (Emax Bal Mill RETSCH) |
ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
16,700.0 |
7. |
Բարձր ֆիզիոլոգիայի հետազոտությունների համակարգ (iFL ինտեգրված ֆտորոմետր) |
ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
21,723.808 |
8. |
Բարձր ճշտության ժամանակակից հարաբերական ծանրաչափ |
ՀՀ ԳԱԱ «Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
56,520.0 |
9. |
Ռենտգենյան ճառագայթման աղբյուր |
ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
18,996.0 |
10. |
Մաքուր լուծիչների և իներտ միջավայրի համալիր |
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
17,100.0 |
11. |
Բազմաֆունկցիոնալ կարդացող սարք անհրաժեշտ ագրեգատներով |
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
31,999.992 |
12. |
Գազային և կենսաիներտ հեղուկային քրոմատոգրաֆների մաս դետեկտորներ |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
106,530.0 |
13. |
Ֆլյուորեսցենտային սպեկտրոմետր |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
22,984.8 |
14. |
Բարձր ֆիզիոլոգիայի հետազոտությունների համակարգ |
ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
14,128.8 |
15. |
Ջրի և հողի բաղադրության ուսումնասիրման արագ փորձաքննությունների անալիզատոր |
ՀՀ ԷՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ |
1 |
28,896.0 |
16. |
Հեմատոլոգիական ավտոմատ անալիզատոր HTI MicroCC- 20Plus VET |
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ |
1 |
2,599.2 |
17. |
Շրջանային դիքրոիզմի սպեկտրոֆոտոմետր |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
78,800.4 |
18. |
Արագ/արդյունավետ սպիտակուցային հեղուկ քրոմատոգրաֆիայի համակարգ աշտարակներով հանդերձ |
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
57,795.0 |
19. |
Օպտիկական մանրադիտակ |
ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
3,500.0 |
20. |
Լրիվ ավտոմատացված կարծրաչափ |
ՀՀ ԳԱԱ «Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
33,300.0 |
21. |
Քիմիական պատկերման համակարգ |
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ |
1 |
199,980.0 |
22. |
ICP OES ինդուկտիվ կապակցված պլազմայով օպտիկական էմիսիոն սպեկտրոմետր |
ՀՀ ԳԱԱ «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
82,290.0 |
23. |
Ֆիտոտրոն կլիմայական խցիկ |
ՀՀ ԳԱԱ «Գ. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
7,937.115 |
24. |
Բջջային կուլտուրայի հետազոտման հարթակ |
ՀՀ ԳԱԱ «Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
21,000.0 |
25. |
TPX3Cam- օպտիկական բազմաֆունկցիոնալ 3D սքանավորման համակարգ Amsterdam Scientific Instruments BV |
«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ |
1 |
82,350.0 |
26. |
Ջրային նմուշների ֆիզիկաքիմիական պարամետրերի չափման սարք |
ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
1,519.2 |
27. |
Euromex IS.3153-PLi/6 ֆլյուորեսցենտային մանրադիտակ |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
8,495.0 |
28. |
Litesizer 500 լուսացրման սարքի լրակազմ |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
11,000.0 |
29. |
Հեղուկ սցինտիլյացիոն հաշվիչ |
ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
75,000.0 |
30. |
Բարձր ջերմաստիճանի միկրոալիքային վառարան |
ՀՀ ԳԱԱ «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
8,784.0 |
31. |
Կենդանի բջիջների իմիջինգի և ֆունկցիոնալ կարգավիճակի հետազոտման համակարգ |
ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
144,960.0 |
32. |
Գերցածր ջերմաստիճանի սառցարան |
ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
3,540.0 |
33. |
Գիգա-տերահերցային ճառագայթման աղբյուր և կոորդինատային գրանցիչ |
ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
60,600.0 |
34. |
Բազմաֆունկցիոնալ դիֆրակտոմետր՝ համակցված կարգավորվող բարձրջերմաստիճանային խցիկով |
ՀՀ ԳԱԱ «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
345,000.0 |
35. |
456 նմ ալիքի երկարությամբ դիոդային լազեր |
ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
15,750.0 |
36. |
Եռաչափ տպագրության համալիր |
ՀՀ ԳԱԱ «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
6,240.0 |
37. |
Բարձրակարգ 3D սկաներ |
ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
12,000.0 |
38. |
Հեռավոր ինֆրակարմիր սպեկտրոմետր |
ՀՀ ԳԱԱ «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
65,340.0 |
39. |
Շարժական ճանապարհային չափիչ համալիր լաբորատորիա |
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ |
1 |
49,000.0 |
40. |
Համակարգչային տոմոգրաֆիա կենդանիների համար |
ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
81,436.8 |
41. |
Ռաման սպեկտրոմետր |
ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
79,560.0 |
42. |
Հյուսվածքների պարաֆինացման մոդուլային կայան |
ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
5,200.0 |
43. |
Ֆլեշ քրոմատոգրաֆ |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
44,051.04 |
44. |
Շրջված (ինվերտացված) բազմաֆունկցիոնալ օպտիկական մանրադիտակ |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
1 |
27,000.0 |
45. |
Միկրոտոմ |
ՀՀ ԳԱԱ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ |
1 |
20,580.0 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|