Գլխավոր տեղեկություն
Համար
N 730-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2023 թվականի N 730-Լ

 

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ (ՄԻՆՉԵՎ 2035 ԹՎԱԿԱՆԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ցանկի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 10.1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը)` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) սահմանված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հարցը քննարկել տվյալ տարվա բյուջետային գործընթացի՝ ներառյալ միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման շրջանակում: Յուրաքանչյուր միջոցառման համար պատասխանատու մարմինը պետք է ապահովի միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման նախատեսումն իր կողմից ներկայացվող բյուջետային հայտում` հաշվի առնելով հարկաբյուջետային սահմանափակումները:

(2-րդ կետը խմբ. 08.08.24 N 1246-Լ)

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել որոշման 2-րդ կետով հաստատված՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) սահմանված միջոցառումների 2023-2035 թվականների արդյունքային շրջանակը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 730-Լ որոշման

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 730-Լ որոշման