ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 29-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 170.13-րդ հոդվածով`
«Հոդված 170.13. | Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ապրանքատեսակների համար սահմանված օտարման նվազագույն գնից ցածր գնով ապրանքների օտարումը |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ապրանքատեսակների համար սահմանված օտարման նվազագույն գնից ցածր գնով ապրանքների օտարումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածում «և 170.12» բառերը փոխարինել «, 170.12 և 170.13» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. նոյեմբերի 24 Երևան ՀՕ-199-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|