Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-206-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.16/64(730) Հոդ.1364
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի նոյեմբերի 16-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի 5-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել, և դրա երկարաձգումը չի հակասում օրենքներին, այլ իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և ջրավազանային կառավարման պլաններին, ապա ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ենթակա է վերաձևակերպման` նույն ժամկետով և պայմաններով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 5
Երևան
 ՀՕ-206-Ն