Գլխավոր տեղեկություն
Համար
N 518-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
29.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 518-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (15,438.81 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 293,850 դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 518-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՌԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը

Չափի միավորը

Ընդհանուր գումարը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Դյուրակիր համակարգիչ

11

հատ

9,769

2.

Տեսախցիկի օբյեկտիվի ֆիլտր

1

հատ

12.81

3.

Օպերատիվ հիշողության սարք

1

հատ

348.99

4.

Պատյան՝ հիշողության կրիչների

համար

1

հատ

9.49

5.

Արտաքին հիշողության կրիչ

1

հատ

294.99

6.

Մոնիթոր-համակարգիչ

3

հատ

3,624

7.

Կենդանիներից պաշտպանվելու

հեղուկացիր

1

հատ

52.95

8.

Դռների արգելակներ

3

տուփ

68.47

9.

Բջջային հեռախոսի տեղորոշման տվիչ

1

տուփ

84.99

10.

Դյուրակիր համակարգչի պայուսակ

1

հատ

36.99

11.

Անօդաչու թռչող սարքի մաս

1

տուփ

15.75

12.

Ֆոտոխցիկի կանգնակի աքսեսուար

1

հատ

119.9

13.

Ֆոտոխցիկի կայունարարի աքսեսուար

1

հատ

79.99

14.

Ֆոտոխցիկի կայունարար

1

հատ

69.99

15.

Հիշողության կրիչ՝ չգրառված

2

հատ

796

16.

Տեսախցիկի պաշտպանիչ ծածկ

1

հատ

54.5

Ընդամենը՝ 15,438.81 ԱՄՆ-ի դոլար

Փոխադրման ծախսերը՝ 293,850 դրամ

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


29.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ