Basic information
Number
N 31-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (16.06.2023-08.05.2025)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2023
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
13.06.2023
Signing organisation
Պարտականությունները կատարող
Signing date
13.06.2023
Effective date
16.06.2023
Interrupt date
08.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հունիս 2023 թ.

N 31-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 56-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 28-ի «Հիմնական դեղերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 07-Ն հրամանն ուժը կորցնելու մասին» թիվ 56-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) 12-րդ կետի 3-րդ ենթակետում «Ատենոլոլ, Atenolol, դեղահատ, 25մգ, 50մգ, 100մգ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությունները`

 

«

Տորասեմիդ Torasemide

դեղահատեր, 5մգ, 10մգ, լուծույթ ներարկման 10մգ/2մլ

Մօքսոնիդին Moxonidine

դեղահատեր թաղանթապատ 0,2մգ, 0,4մգ

»

 

2) 17-րդ կետի 1-ին ենթակետում «Ալյումինիումի հիդրօքսիդ + Մագնեզիումի հիդրօքսիդ, Aluminium Hydroxide + Magnesium Hydroxide, դեղահատ, 400 մգ + 400 մգ, դեղակախույթ (436 մգ +150 մգ)/10 մլ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությունը`

 

«

Բիսմութի տրիկալիումական դիցիտրատ (բիսմութի օքսիդ)

Bismuth tripotassium dicitrate (bismuth oxide)

դեղահատեր թաղանթապատ 120 մգ

»

 

3) 26-րդ կետում «Կալցիում, խոլեկալցիֆերոլ, Calcium + Cholecalciferol, դեղահատեր դյուրալույծ, դեղահատեր ծամելու 1000մգ+22մկգ, 500մգ+ 10մկգ, 500մգ+ 5մկգ,» պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությունը`

 

«

Կալցիֆեդիոլ

Calcifediol

Դեղապատիճներ, 0,266մգ

»

 

4) 30-րդ կետում 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«

Նիկոտին

Nicotine

Ցողաշիթ 1 մգ դեղաչափ, ծամոն մենթոլի համով, 2մգ, 4մգ

»

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող`

Լ. Նանուշյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2023 թվական: