Գլխավոր տեղեկություն
Համար
N 1033-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2024 թվականի N 1033-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-26-Ը ՏԵՂԱՑԱԾ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն) տրամադրել 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ֆիզիկական անձանց տվյալները՝ համաձայն N 1 ձևի, իսկ տրված տվյալների փոփոխությունները՝ հնգօրյա ժամկետում՝ մինչև 2024 թվականի օգոստոսի 25-ը։ Ընդ որում, նշված ցանկում չեն ընդգրկվում այն շենքերը կամ շինությունները, որոնք իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից օգտագործվել են որպես ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության տարածք՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1301-Լ որոշման։

(2-րդ կետը լրաց. 15.08.24 N 1298-Լ)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տսսնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

4. Սույն միջոցառման շրջանակներում նշանակվող սոցիալական աջակցության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:

5. Սույն որոշման 4-րդ կետով նախատեսված սոցիալական աջակցության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով ծառայությանը թույլատրել՝

1) ֆինանսավորողի կամ իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.

2) ֆինանսավորողին կամ իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին սոցիալական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 4-ի N 1033-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-26-Ը ՏԵՂԱՑԱԾ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով զոհված անձանց ընտանիքներին, ինչպես նաև այն ընտանիքներին (երկուսը միասին՝ այսուհետ՝ շահառու), որոնց ոչ ձեռնարկատիրական նպատակներով փաստացի օգտագործած անշարժ գույքը վնասվել է:

(1-ին կետը փոփ. 15.08.24 N 1298-Լ)

2․ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝

1) զոհված անձանց ընտանիքների դեպքում՝ 1 000 000 դրամի չափով.

2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի դեպքում՝

ա․ բնակության համար նախատեսված փաստացի օգտագործած անշարժ գույքի վնասման հիմքով՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 60 000 դրամի չափով,

բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 200 000 դրամի չափով,

գ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով.

3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝

ա․ բնակության համար նախատեսված փաստացի օգտագործած անշարժ գույքի վնասման հիմքով՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 40 000 դրամի չափով,

բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 150 000 դրամի չափով,

գ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով․

4) սույն կետի իմաստով բնակության համար չնախատեսված շինություն է համարվում տնային տնտեսությունների կենսաապահովման և կենսագործունեության համար նախատեսված շինությունը՝ ավտոտնակները, այգետնակները, խորդանոցները, անասնագոմերը, մառանները, ջերմոցները, տաղավարները, խոզաբունները, հավաբունները, վագոն-տնակները և այլն։

(2-րդ կետը խմբ. 15.08.24 N 1298-Լ)

(հավելվածը փոփ., խմբ. 15.08.24 N 1298-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 4-ի N 1033-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-26-Ը ՏԵՂԱՑԱԾ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սույն որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառման շրջանակում սոցիալական աջակցության շահառու հանդիսացող ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն (այսուհետ՝ աջակցություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Աջակցությունը տրամադրում (նշանակում և վճարում) է ծառայությունը։

3. Աջակցությունը տրամադրելու համար շահառու ընտանիքի անդամներից մեկը, մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ, ծառայություն է ներկայացնում (այդ թվում նաև` e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով) դիմում՝ համաձայն N 2 ձևի։ Ընդ որում, ընտանիքի որևէ անդամի մասով աջակցության տրամադրումը մերժելու դեպքում, տվյալ անձը կարող է կրկին ներկայացնել դիմում սույն որոշմամբ սահմանված կարգով ու ժամկետներում՝ տվյալների փոփոխության և այլ հանգամանքներով պայմանավորված։ Դիմումի մեջ չեն նշվում ընտանիքի այն անդամների տվյալները, ովքեր սույն որոշման շրջանակում արդեն իսկ ճանաչվել են շահառու։

(3-րդ կետը փոփ., լրաց. 15.08.24 N 1298-Լ)

4․ Զոհված անձանց ընտանիքի անդամը, սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դիմումից բացի, ներկայացնում է նաև՝

1) զոհվածի մահվան վկայականի կամ մահվան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը․

2) ամուսնության վկայականի կամ ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը` զոհվածի ամուսնու դիմելու դեպքում․

3) զոհվածի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը` զոհվածի ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում․

4) զավակի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի և առկայության դեպքում՝ զավակի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) լուսապատճենը՝ զոհվածի զավակի դիմելու դեպքում:

5․ Ծառայությունը սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով ստացված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման և Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզպետների աշխատակազմերից ստացված տվյալների հետ և մերժում կամ հաստատում է դիմումը։

6․ Դիմումը մերժվում է՝

1) եթե դիմումում լրացված բանկային հաշվեհամարը սխալ է.

1․1) եթե այն չի բավարարում սույն որոշմամբ սահմանված պայմաններին․

2) ընտանիքի այն անդամի մասով, ում՝

ա․ տվյալները թերի են (չեն ներկայացվել պահանջվող բոլոր տվյալները կամ փաստաթղթերը),

բ․ տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա անձը հաստատող փաստաթղթի տվյալներին, կամ ընտանիքի անդամը ներառված չէ Հայաստանի Հանրապետության Լոռու կամ Տավուշի մարզպետի աշխատակազմից ստացված ցուցակում),

գ․ մահվան պետական գրանցման վերաբերյալ տվյալներն առկա են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալներում,

դ․ համար առկա է հաստատված դիմում՝ բացառությամբ այն դեպքի, երբ բնակության համար նախատեսված փաստացի օգտագործած անշարժ գույքը վնասված ընտանիքի անդամը հանդիսանում է նաև զոհված անձանց կամ փաստացի օգտագործած բնակության համար չնախատեսված շինությունը վնասված ընտանիքի անդամ։

(6-րդ կետը լրաց., փոփ. 15.08.24 N 1298-Լ)

7․ Եթե դիմումը չի մերժվում, ապա ծառայությունը հաստատում և հաշվարկում է ընտանիքի աջակցության չափը՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզպետների աշխատակազմերից ստացված տվյալները։ Ընդ որում, միաժամանակ մի քանի բնակության համար չնախատեսված շինության վնասման դեպքում՝ աջակցության չափը հաշվարկվում է միայն այն շինության համար սահմանված չափով, որի չափն ավելի բարձր է։

(7-րդ կետը լրաց. 15.08.24 N 1298-Լ)

8. Դիմումը հաստատելու կամ մերժելու մասին որոշումը ծառայությունը կայացնում է դիմումն ստանալուց հետո առավելագույնը 30 օրերի ընթացքում, որի մասին դիմումով ներկայացված բջջային հեռախոսահամարին ուղարկվում է էլեկտրոնային հաղորդագրություն։ Ընդ որում, դիմումը հաստատելու դեպքում նշվում է նաև hաշվարկված դրամական օգնության չափը։ Եթե դիմումում նշված բանկային հաշվեհամարը սխալ է, ապա ծառայությունը դիմումով ներկայացված բջջային հեռախոսահամարին ուղարկում է էլեկտրոնային հաղորդագրություն, որն ստանալուց հետո դիմողը կարող է տասնօրյա ժամկետում դիմումում կատարել փոփոխություններ՝ նշելով ճիշտ բանկային հաշվեհամար։

(8-րդ կետը լրաց. 15.08.24 N 1298-Լ)

9. Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դրամական օգնության գումարը՝ աջակցության տրամադրումը հաստատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընտանիքի անդամի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

10․ Վճարման ցուցակում ներառվում են՝

1) բանկի անվանումը.

2) դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).

3) բանկային հաշվի համարը.

4) վճարման ենթակա գումարը։

(10-րդ կետը փոփ. 15.08.24 N 1298-Լ)

11․ Ծառայությունն աջակցության վճարումներն իրականացնում է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ, որից հետո վճարման ցուցակներ չեն ձևավորվում։

(11-րդ կետը փոփ. 15.08.24 N 1298-Լ)

12. Աջակցությունը բանկի կողմից վճարվում է աջակցության գումարը բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Ընդ որում, եթե աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 5 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

13. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

 

Ձև N 1

 

ՏՎՅԱԼՆԵՐ

 

2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքների

 

Ընտա-նիքի Հ/Հ

Մարզ

Հա-մայնք

Բնա-կա-վայր

Հաս-ցե

Անուն

Ազ-գա-նուն

Հայրա-նուն

Ծննդ-յան օր, ամիս, տարի

Անձը հաստա-տող փաստա-թղթի սերիան և համարը

Հանրային ծառայու-թյունների համա-րանիշը կամ հանրային ծառայու-թյունների համա-րանիշ չստա-նալու մասին տեղե-կանքի համարը

Հեռա-խոսա-համար (առկա-յության դեպ-քում)

Շահառու՝ ԱՅՈ/ՈՉ

բնակու-թյան համար նախա-տեսված անշարժ գույքը վնասված ընտանիք

բնա-կության համար չնախա-տեսված շինությունը վնասված ընտանիք

զոհ-ված անձի ըն-տա-նիք

ԱՅՈ/
ՈՉ

քա-ռա-կուսի մետր

1

1

                             

2

             

3

             

4

             

5

2

                             

6

                 

7

3

                             

8

4

                             

9

5

                             

(ձևը խմբ. 15.08.24 N 1298-Լ)

 

Ձև N 2

 

Միասնական սոցիալական ծառայության պետ

Պարոն Է․ Պետրոսյանին

——————————————-------------------------- հասցեի բնակիչ

--------------------------------------------------- -ից

Հեռ.՝ ----------------------------

Դիմում

 

Հայտնում եմ, որ իմ ընտանիքը հանդիսանում է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառման շահառու և խնդրում եմ միջոցառման շրջանակներում նախատեսված սոցիալական աջակցության գումարը փոխանցել

--------------------------------------------------------- -ի ---------------------------- բանկի

                  ընտանիքի չափահաս անդամի անունը, ազգանունը

----------------------------------- հաշվեհամարին։

Միաժամանակ, տալիս ենք մեր համաձայնությունը, որ աջակցության գումարը միջոցառմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցների հաշվին վճարելու դեպքում դիմումով ներկայացրած տվյալները տրամադրվեն ֆինանսավորողին։

Ընտանիքի կազմը՝

 

NN

ը/կ

Անունը, ազգանունը, հայրանունը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը

ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը

Համաձայն եմ դիմումում ներառված տվյալների և դրույթների հետ (ընտանիքի չափահաս անդամի ստորագրությունը)

1.

         

2.

         

3.

         

4.

         

5.

         

6.

         

7.

         

8.

         

9.

         

10.

         

 

Դիմող`

_________________________

(ստորագրությունը)

________________________

(անունը, ազգանունը)

   


----- --------------------------- 2024 թ․

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 15.08.24 N 1298-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.08.2024, N 1298-Լ 17.08.2024, N 1033-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան